• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Պարտադիր բժշկական ապահովագրություն. համաշխարհային փորձը և ներդրման հնարավորությունները Հայաստանում:

  • Ներբեռնումներ: 168
  • Դիտումներ: 1125
  • Ապահովագրություն
  • 21/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Պարտադիր բժշկական ապահովագրություն. համաշխարհային փորձը և ներդրման հնարավորությունները Հայաստանում:
 

Ապահովագրությունը մարդկանց միջև առաջացող հասարակական տնտեսական հարաբերությունների հնագույն կատեգորիա է, որն արտադրական հարաբերությունների անբաժանելի մասն է: Ապահովագրությունը ծագել է դեռևս նախնադարյան համայնական հասարակարգի վերջին շրջանում և աստիճանաբար դարձել է մարդկային կենսագործունեության, հասարակական արտադրության անքակտելի տարրը: Այսպես, ստրկատիրական ժամանակաշրջանում ստրկատերերն ապահովագրությունն օգտագործում էին որպես իրենց գույքի և ստրուկների պաշտպանության միջոց բնական աղետներից, գողություններից և այլ անկանխատեսելի դեպքերից:
 Հանդիսանալով հասարակական վերարտադրության գործընթացի տարր’ ապահովագրությունը ծագել և զարգացել է որպես բնական և այլ պատահական, ավերիչ պատահարների հետևանքով առաջացած վնասի փոխհատուցման եղանակ՝ հիմնված շահագրգիռ տնտեսավարող սուբյեկտների ու մարդկանց միջև վնասի համահավասար բաշխման վրա:
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar