• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Միջազգային ֆինանսավարկային կազմակերպությունները և դրանց դերը

  • Ներբեռնումներ: 83
  • Դիտումներ: 1009
  • Փող, ֆինանս
  • 15/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

        ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
                            


ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 ՀԱՐՑ 1. Միջազգային  ֆինանսավարկային կազմակերպությունները: Դերը և ֆունկցիաները: 


 ՀԱՐՑ 2. Արժույթի միջազգային հիմնադրամ:


 ՀԱՐՑ 3.   Համաշխարհային Բանկ:


ՀԱՐՑ4. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ:
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ                               
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
                      
Միջազգային ֆինանսավարկային կազմակերպությունները տնտեսական կազմակերպություններ են` ստեղծված միջպետական համաձայնագրերի հիման վրա արժութային և ֆինանսավարկային  հարաբերությունների կարգավորման  նպատակով: Դրանց են վերաբերում`
•  Արժույթի միջազգային հիմնադրամ,
• Համաշխարհային բանկի խումբը` Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ), Միջազգային զարգացման ընկերակցությունը (ՄԶԸ), Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) , Ներդրումների երաշխավորման բազմակողմանի գործակալությունը (ՆԵԲԳ) և  Ինվեստիցիոն վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը,
• Միջազգային հաշվարկների բանկ,
• Տնտեսական համագործակցության  միջազգային բանկ,
• Միջազգային ինվեստիցիոն բանկ,
Միջազգային ֆինանսավարկային կազմակերպությունները աստիճանաբար ավելի մեծ դեր են խաղում համաշխարհային տնտեսության մեջ: Նրանց գործունեությունը հատուկ նշանակություն ունի ժամանակակից միջազգային հարաբերություններում և արժանի է հատուկ ուսումնասիրման: 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar