ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ
Բանկային համակարգ
Բանկերը այնպիսի տնտեսական կառույցներ են, որոնց հիմնական գործունեությունը ազատ դրամական միջոցների հավաքագրումն է, վարկերի տրամադրումը, դրամական հաշվարկների կատարումը, թղթադրամների և տարբեր արժեքների թողարկումը։
<<Բանկ>> տերմինը ծագել է իտալերեն <<banca>> բառից, որը նշանակում է դրամական սեղան, դրամափոխի նստարան։ Բանկերը ծագել ու զարգացել են ապրանքադրամային հարաբերությունների պայմաններում։ Սկզբնական շրջանում բանկերը կատարում էին միջնորդի դեր՝ վճարումների և վարկերի տրամադրման համար։
Մեկնաբանություններ նյութին: 0