• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Բյուջետային սահմանափակություն և օգտակարության մաքսիմալացման տեսություն

  • Ներբեռնումներ: 115
  • Դիտումներ: 1225
  • Բյուջետային համակարգ
  • 18/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 


Ցանկացած հասարակարգում բյուջեն տվյալ պետության դրամական   միջոցների համապետական ֆոնդի գոյացման և օգտագործման հիմնական ֆինանսական պլանն է (եկամուտների և ծախսերի հաշվեկշիռը): Ընդհանրապես յուրաքանչյուր մարդու համար ՙբյուջե՚ հասկացությունը կապվում է նրա ֆինանսական վիճակի, դրամական միջոցների կուտակման հետ, ինչպես նաև դրամական եկամուտների ու ծախսերի ավելցուկային կամ դեֆիցիտային անձնական դրամապանակի համապատասխանության հետ: Բյուջեն  ցույց է տալիս ՙփող պայուսակի՚ պարունակությունն, այսնինքն դրա մեջ դրամական միջոցների ավելցուկը կամ պակասորդը, ինչպես նաև դրամական միջոցների ներհոսքի և արտահոսքի ուղղությունները, եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը:
Պետական մարմիններն իրենց ֆունկցիաների իրականացման համար պետք է ձևավոր են և տնօրինեն համապատասխան ֆինանսական միջոցներ, բազա: Այդ նպատակով ցանկացած երկրում ստեղծվում է բյուջեների ճյուղավորման ցանց: Բյուջետային համակարգը յուրաքանչյուր պետության կազմի մեջ մտող բոլոր տեսակի բյուջեների ամբողջությունն է: Բյուջետային համակարգի կառուցվածքն ամբողջովին համապատասխանում է տվյալ երկրի պետական  կառուցվածքին, վարչատարածքային բաժանմանը: ՀՀ-ի բյուջետային համակարգի կառուցվածքի և բյուջետային հարաբերությունների հարցերը կար•ավորվում են նրա Սահմանադրությամբ և ֆինանսա-բյուջետային հատուկ օրենսդրական ակտերով:
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar