• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Հարկային և մաքսային համակարգ

Ваш скрытый контент.

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

  • Ներբեռնումներ: 14
  • Դիտումներ: 70
  • Հարկային համակարգ
  • 15/Սեպտեմբեր/2017


Չմոռանաս տեղադրել նաև Քո աշխատանքը, - այն կարող է օգտակար լինել նրա համար՝ ով այս աշխատանքը տեղադրել է Քեզ համար :)


Բովանդակություն
ԳԼՈՒԽ 1. Հարկեր
1.1 Ի՞նչ է հարկային համակարգը 
1.2 Հարկերի էությունը և տեսակները 
1.3 Հարկային տերմիններ 
1.4 ՀՀ հարկատեսակները և հարկման ձևերը 
1.5 Շահութահարկ. 
1.6 Եկամտային հարկ 
1.7 Ակցիզային հարկ 
1.8 Ավելացված արժեքի հար 
ԳԼՈՒԽ 2. Մաքսեր
2.1 Ի՞նչ է մաքսային համակարգը 
2.2 Մաքսատուն հասկացությունը և նրա գործառույթը
2.3 Մաքսային միություն
2.3 Մաքսային տերմիններ
2.4 ՀՀ մաքսային համակարգը
Գրականության ցանկ



   1.1Ի ՞նչ է հարկային համակարգը
      Հարկային համակարգը տուրքերի, հարկերի և մյուս վճարումների գանձման, ինչպես նաև հարկադրման սկզբունքների ամբողջություն է: Տուրքերը (անգլերեն tariff) համապատասխան պետական մարմինների կողմից գանձվող դրամական տուրքեր են որոշակի ֆունկցիաների կատարման դեպքում, որոնք նախատեսում է տվյալ երկրի օրենսդրությունը: Ավելի տարածված են գրանցման տուրքերը, դրոշմատուրքերը, փոստային գանձումները, դատական տուրքերը, ժառանգական տուրքերը: Սահմանն անցկացվող ապրանքներից բռնագանձվում է մաքսատուրք: Միջնադարում տուրքեր են կոչվել պետությունից, քաղաքներից, ֆեոդալներից ճանապարհների և կամուրջների օգտագործման, ինչպես նաև դատական գործերի համար գանձվող գումարները: Տուրքը պարտադիր վճարում է կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից, որի վճարումը նրանց որոշակի իրավունքներ կամ թույլտվություն տալու պայմաններից մեկն է: Մինչդեռ պետության եկամուտների հիմնական աղբյուրը հանդիսանում են հարկերը: Հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից (այդ թվում` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից, օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկներից,  օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերից, ներկայացուցչություններից ), հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում: 



Մեկնաբանություններ նյութին: 0

avatar