• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

ԴԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆ ԹԱԼԷԱԹ ՓԱՇԱՅԻ-Արմին Վեգներ

Ваш скрытый контент.

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

  • Ներբեռնումներ: 0
  • Դիտումներ: 9
  • հայ և արտասահմանյան պատմություն
  • 02/Նոյեմբեր/2017


Չմոռանաս տեղադրել նաև Քո աշխատանքը, - այն կարող է օգտակար լինել նրա համար՝ ով այս աշխատանքը տեղադրել է Քեզ համար :)


Նախագահը` նահանգային դատարանի վարիչ Դր. Լեմբերգ առաւօտեան ժամը 91/4 ին բացաւ ատեանը:Ամբաստենեալի ևւ անոր երեք պաշտպաններուն ներկայութիւնը ստուգուեցաւ, ևւ թարգմանները` Վահան Զաքարեան ևւ Գէորգ Գալուստեան երդումն ըրին:Այնուհետեւ վիճակարկութեամբ երդուեալներու դասը կազմուեցաւ. անոնք մի առ մի երդուընցան, որ իրենց ձայնը պիտի տան խղճի մտօք:Ապա ստուգուեցաւ վկաներու ևւ իրազեկ մասնագէտներու ներկայութիւնը:Նախագահը (վկաներու ևւ իրազեկներու դառնալով).Ներկայ գործիս մէջ դուք իբրևւ վկայ կամ մասնագէտներ պիտի լսուիք. խնդրոյ նիւթը ձեզի արդէն ծանօթ է, միայն ուշադիր կ’ուզեմ ընել ձեզ երդման կարևւորութեան ևւ սրբութեան. նկատի առէք թէ օրէնքը ծանր պատիժներ կը նախատեսէ այն անձինքներու համար, որոնք երդուելով հանդերձ դիտմամբ կամ անուշադրութեամբ սխալ վկայութիւններ կու տան: Դարձեալ ամբաստանեալի անձին ևւ ձեր անոր հետ ունեցած յարաբերութեանց մասին տրուած տեղեկութիւնները ճշմարտութեան համապատասխանելու են:Կը խնդրեմ ուրեմն որ դուրս ելլէք ևւ ձեր ներս կոչուելուն սպասէք. հաւանականաբար այն որոշման պիտի գանք թէ վկաներէն մաս մը այսօր կրնայ դատարանէն հեռանալ, ուստի կը խնդրեմ որ դռան մօտ կենաք:Ասոր վրայ վկաները դուրս կ’ելլեն:


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar