• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

ՀՀ բնակչության կողմից ծախսվող էլեկտրականության պահանջարկի կանխատեսման էկոնոմետրիկ մոդելը

  • Ներբեռնումներ: 70
  • Դիտումներ: 988
  • Էլեկտրոտեխնիկա / էներգետիկա
  • 15/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն
¢1 Էլեկտրաէներգիայի պահանջարկ. կառուցվածքային մոտեցում և ժամանակային շարքերի վերլուծության մեթոդների կիրառման անհրաժեշտությունը
¢ 2 ՀՀ-ում էլեկտրաէներգիայի ծախսերի դինամիկա 2000-2004թ.թ.
¢ 3  Տարբեր էկոնոմետրիկ մոդելների ընտրության անհրաժեշտությունը և դրանց պարամետրերի գնահատումը
¢ 4 Ոչ ստացիոնար ժամանակային շարքերի ուսումնասիրություն
¢ 5 Միաժամանակյա հավասարումների համակարգերի կիրառումը
¢ 6 ՀՀ բնակչության կողմից ծախսվող էլեկտրաէներգիայի պահանջարկի կանխատեսումը Հոլտ-ՈՒինթերսի մոդելի միջոցով
Եզրակացություններ
Հավելվածներ
Օգտագործված գրականության ցանկ


  Էլեկտրաէներգիայի պահանջարկի վերաբերյալ ուսումնասիրություն առաջին անգամ կատարվել են 1951թ. Հենրիկ Հաուտակկերի կողմից: Այդ հետազոտությունը հենվում էր Մեծբրիտանիայի 42 գավառային քաղաքների 1937-1938թ.թ.  տվյալների վրա: Հաուտակկերը օգտագործել է ընդհանրացված փոքրագույն քառակուսիների եղանակը: Սկսած 1951 թվականից հրաարակված են բազմաթիվ հոդվածներ, որոնց մեջ այս կամ այն ասպեկտով ուսումնասիրված է էլեկտրաէներգիայի պահանջարկը կախված զանազան այլ կարևոր գործոններից: Այդ աշխատանքներից հիմնարարներ են` Դ. Բոուդինի , Դ. Մակֆադդենի կողմից կատարված աշխատանքները: Հետաքրքիր արդյունքներ են ստացված Նելսոնի և Պեկի կողմից: 
     Ավարտական թեզում կատարված է 2000-2005թ.թ. ՀՀ-ի բնակչության կողմից էլեկտրաէներգիայի համար կատարված ծախսերի վերլուծություն, ընդ որում հաշվի են առնված նաև բյուջետային հիմնարկների, արդյունաբերության և տրանսպորտի, ոռոգման ու խմելու ջրի և այլ ծախսերը: Դիտարկված են նաև բնակչության կողմից օգտագործվող հաշվիչների քանակի, էլեկտրաէներգայի ծախս ցույց տված
բյուջետային հիմնարկների թվաքանակի, էլեկտրաէներգիայի ծախս ցույց տված արդյունաբերական  և տրանսպորտային միջոցների թվաքանակի, ոռո•ման և խմելու ջուր ծախսողների (բնակչությունից բացի), ինչպես նաև այլ սպառողների թվաքանակի մասին ամսեկան տվյալները և եռամսյակային տվյալները: 
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar