• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Արտաքին շուկաների ընտրությունը և միջազգային շուկա ներթափանցելու ռազմավարությունները

  • Ներբեռնումներ: 118
  • Դիտումներ: 968
  • Մարքեթինգ և վաճառք
  • 14/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Բովանդակություն
Ներածություն     
1.    Արտաքին շուկաների ընտրությունը     
2.    Միջազգային շուկա ներթափանցելու ռազմավարությունները   
Եզրակացություն     
Օգտագործված գրականության ցանկ     

Ազատ տնտեսվարման պայմաններում ապրանքների կամ ծառայությունների իրացումը, յուրաքանչյուր կազմակերպության գործունեության կարևորագույն փուլն է:  Նշենք, որ նախկին` կենտրոնացված պլանային տնտեսության  համակարգում կազմակերպությունների մոտ նմանօրինակ խնդիրներ չէին առաջանում, քանի որ ծառայություններ իրականացնող կամ արտադրանք թողարկող յուրաքանչյուր կազմակերպություն արդեն տեղյակ էր, թե որտեղ պետք է սպառվի արտադրանքը և ովքեր պետք է լինեն սպառողները: Այնինչ, անցումային տնտեսության պայմաններում, երբ յուրաքանչյուր կազմակերպություն նոր է յուրացնում նոր տնտեսակարգի բնութագրիչ գործոնները և գործունեության ռազմավարության անհրաժեշտ սկզբունքները, հետագայում նաև արդեն զարգացած շուկայական տնտեսության պայմաններում, երբ ձեռնարկությունները գործում են արտաքին միջավայրի անորոշության և ըստ այդմ, ռիսկի պայմաններում, անհրաժեշտություն է առաջանում գործունեություն ծավալել նախապես մշակված շուկայական ռազմավարության: 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar