• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Անձնակազմի կառավարման հիմնախնդիրները

  • Ներբեռնումներ: 1134
  • Դիտումներ: 5612
  • Մենեջմենթ, կառավարում
  • 15/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 


Թեմա՝   
Անձնակազմի կառավարման հիմնախնդիրները
  Անձնակազմի կառավարման արդյունավետության բարձրացումը կազմակերպություններում
Անձնակազմի կառավարման մեթոդոլոգիական հիմքերը

Ներածություն


Վերջին տասնամյակում մեր հանրապետությունում տեղի ունեցան  արմատական փոփոխություններ: Փլուզվեց Խորհրդային Միությունը, նրա հետ միասին նաև տնտեսության սոցիալիստական համակարգը: Սկսեց կազմավորվել և զարգանալ տնտեսության շուկայական համակարգը, որն ունի իր օրինաչափությունները և որն իր պահանջներն է առաջադրում տնտեսությանը: Այս պայմաններում առանձնահատուկ նշանակություն են ձեռք բերում անձնակազմի կառավարման ժամանակակից ձևերի գործնական կիրառության հարցերը: Լայն մասշտաբներով առաջանում է տնտեսական բարեփոխումների անհրաժեշտություն, որտեղ առանձնահատուկ նշանակություն է ստանում կադրերի հետ տարվող աշխատանքի մակարդակի բարձրացումը: Ժամանակի հրամայականն է դառնում այդ աշխատանքները դնել ամուր գիտական հիմքերի վրա՝ լայնորեն օգտագործելով մեր և զարգացած երկրների տնտեսության բնագավառում կուտակված երկարամյա փորձը: Տնտեսության զարգացման ժամանակակից փուլում կարևորագույն հիմնախնդիրներից մեկը հանդիսանում է կադրերի հետ աշխատանքը: Զարգացած երկրներում գոյություն ունեն այդ հիմնախնդիրների լուծման ամենաբազմազան մոտեցումներ և մեթոդներ:


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar