• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Վենչուրային հիմնադրամների կազմավորման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում

  • Ներբեռնումներ: 45
  • Դիտումներ: 881
  • Ազգային տնտեսագիտություն
  • 25/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Վենչուրային հիմնադրամների կազմավորման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում

Գիտական և ինովացիոն գործունեության ֆինանսավորման համակարգում վենչուրային հիմնադրամների առանձնահատուկ դերակատարության և վենչուրային ներդրումների խթանման գործում պետության կողմից ակտիվ քաղաքականության մշակման և կիրառման անհրաժեշտությունը կասկած չի հարուցում: Այս հան•ամանքն էլ ավելի է կարևորվում Հայաստանի Հանրապետությունում, որտեղ վենչուրային ձեռնարկատրության ոլորտը, ըստ էության, բացակայում է: Որպես դրա պատճառներ կարելի է նշել այն, որ դեռևս հստակեցված չեն վենչուրային հիմնադրամների ձևավորման և գործունեության կազմակերպման իրավական հիմքերը: Ճիշտ է, Հայաստանում ներկայումս գործող օրենսդրական և նորմատիվ ակտերը կարող են որոշակիորեն կար•ավորել վենչուրային համակարգի կազմավորման և գործարկման իրավահարաբերությունները, սակայն այդ պարա•այում համակար•ը չի կարողանա բացահայտել իր բոլոր առավելություններն ու դրա գործունեությունը խիստ սահմանափակ բնույթ կկրի:
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar