• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Օտարերկրյա ուղղակի ներդրումներ

  • Ներբեռնումներ: 184
  • Դիտումներ: 1484
  • ՆԵրդրումներ / ծախսեր
  • 15/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Ներածություն

   Կապիտալի միջազգային միգրացիայի ձևերը ընդունվում և սովորաբար հաստատվում են յուրաքանչյուր առանձին երկրի ներդրումային և բանկային օրենսդրությամբ: ՕՈՒՆ-երը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) գնահատականի, իրենցից ներկայացնում են ինչպես արտասահմանում ներդրողի կողմից սեփականության  նախնական ձեռք բերման վրա ծախսված միջոցները, այնպես էլ հետագա  բոլոր  գործարքների  իրականացումը  տվյալ  ձեռնարկությունում:                                                            Ըստ Ի. Սերգեևի ներդրումներ ասելով հասկանում ենք ապագայում եկամուտ(շահույթ) ստանալու նպատակով իրականացվող տնտեսական որոշակի ծրագրերի ամբողջություն: Ըստ ՈՒ.Շարփի, առավել լայն իմաստով` ներդրումներ տերմինը նշանակում է “այսօր բաժանվել փողից` ապագայում ավելի մեծ գումար ստանալու համար”:
    ՈՒղղակի ներդրումների ձևով կապիտալի արտահանումը հետապնդում է արտադրության կազմակերպման, աշխատուժի ուսուցման և նախապատրաստման, տեղական արտադրողների հետ մրցակցային պայքարի ծավալման նպատակ: Ուղղակի ներդրումները կազմում են համաշխարհային շուկայում ՎԱԿ-երի (վերազգային կորպորացիաների)  տիրապետության հիմքը: Դրանց միջոցով ՎԱԿերը դառնում են արտասահմանյան ձեռնարկությունների լիիրավ տիրապետողներ կամ ձեռք են բերում բաժնետիրական կապիտալի այն մասը, որը ներդրողի համար ապահովում է փաստացի վերահսկողություն:Որպես կանոն, բաժնետիրական կապիտալի ոչ պակաս, քան 25%-ը գտնվում է ներդրողի ձեռքում: ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ճապոնիայի վիճակագրությունը ուղղակի է համարում այն ներդրումները, որոնք կազմում են բաժնետիրական կապիտալի 10%-ը և ավելին, ինչպես նաև հնարավորություն են ընձեռում վերահսկել ձեռնարկությունը: Որոշ ձեռնարկություններում ուղղակի ներդրողներին պատկանող կապիտալի սահմանը 10%-ն է: Այդ մակարդակը սահմանվել է միջազգային կազմակերպությունների կողմից պայմանականորեն՝ ուղղակի ներդրումների շարժի հաշվառումը համադրելու նպատակով:
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar