• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

քաղաքակրթություն և մշակույթ

Ваш скрытый контент.
  • Ներբեռնումներ: 2
  • Դիտումներ: 5
  • Արվեստ(մշակույթ)
  • 15/Սեպտեմբեր/2017


Չմոռանաս տեղադրել նաև Քո աշխատանքը, - այն կարող է օգտակար լինել նրա համար՝ ով այս աշխատանքը տեղադրել է Քեզ համար :)


Քաղաքակրթության ծագման և զարգացման գաղափարը պատմական կատեգորիա է փիլիսոփայական տեսությունների և մեկնությունների ասպարեզում: Քաղաքակրթությանը բնորոշ են հոգևոր-մշակութային, տնտեսական և քաղաքական բաղադրատարրերի ամբողջականությունը և ժամանակագրական հաջորդականությունը։ Ուստի, այդ մասին փիլիսոփայական յուրաքանչյուր պատկերացում կամ սահմանում, կրելով իր ժամանակի կնիքը, իմացաբանական ու տեղեկատվական ընդգրկումով, արդիական հնչեղություն ունի: Եվ այդ կերպ քաղաքակրթության տեսության ուսումնասիրությունն ընթանում է երկու ուղղություններով՝ գիտամշակութաբանական և, աշխարհաքաղաքական նպատակներով` քաղաքագիտական:
Քննարկելով քաղաքակրթություն հասկացության խնդիրը՝ Օսվալդ Շպենգլերը (1880-1936) գրել է. «Յուրաքանչյուր Մշակույթ ունի իրսեփական Քաղաքակրթությունը… Քաղաքակրթությունը Մշակույթի անխուսափելի ճակատագիրն է… Քաղաքակրթություններն ամենից արտաքին և արհեստական վիճակներն են, որոնց ընդունակ է զարգացած մարդկության տեսակը... Մշակույթից անցումը Քաղաքակրթության դասական աշխարհի համար ավարտվեց IV դարում, իսկ արևմտյանի՝ XIX դարում...» [1, p. 24-27]:
Առնոլդ Ջ. Թոյնբին (1889-1975) ընդունում էր «քաղաքակրթության ծագումը՝ որպես արարչության մի գործողություն, որն ընդգրկում է փոփոխության պրոցես ժամանակի մեջ», իսկ «մշակութային տարրերը քաղաքակրթության էությունն են» [2, II, p. 1; IV, p. 57]: Քաղաքակրթության զարգացման մասին իր փիլիսոփայական ընկալման հիմքում դնելով «կրոնի վերընթաց շարժումը»՝ նա գրել է. «Եթե կրոնը մարտակառք է, թվում է, թե այն անիվները, որոնց վրա նա բարձրանում է դեպի երկինք, կարող են լինել քաղաքակրթությունների պարբերական վայրէջքները երկրի վրա: Թվում է, թե քաղաքակրթության շարժումը կարող է լինել ցիկլիկ և պարբերական, մինչդեռ կրոնի շարժումը՝ մեկ շարունակական վերընթաց գծով է: Կրոնի վերընթաց շարունակական շարժմանը կարող է ծառայել և խթանել ծնունդ-մահ-ծնունդ ցիկլը» [3, p. 6, 26]։ Իսկ «քաղաքակրթությունները յուրահատուկ զարկերն են ընդհանուր ռիթմիկ զարկի, որն անցնում է ամբողջ Տիեզերքով» [2, I, p. 205]:
 

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar