• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Քարաթափություն

  • Ներբեռնումներ: 43
  • Դիտումներ: 219
  • Կենսագործնեություն (Աշխատանքի պաշպանություն)
  • 16/Դեկտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Քարաթափությունը բնական աղետ է, որը տեղի է ունենում ֆիզիկական, քիմիական և կենսաբանական քայքայման, երկրաշարժերի, հորդառատ անձրևների հետևանքով՝ ժայռոտ զանգվածների վրա ձևավորված քարերի, քարաբեկորների լանջերի ստորոտներ թափվելու հետևանքով, ինչպես նաև լեռնային ապարների հողմահարության ընթացքների և մակերևութային ու ստորգետնյա ջրերի ներգործությունից դրանց կապակցվածության թուլացման հետևանքով:
Քարաթափության հիմնական պատճառներն են.
1. Սառած քարերի հալչումը արևից տաքանալուց հետո
2. Ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների ներգործությունը
3. Սառչելիս ջրի ընդարձակումը
4. Մարդկային անզգույշ գործունեությունը անկայուն ժայռային ռելիեֆի վրա
5. Վայրի կենդանիների վազքը անկայուն ժայռային ռելիեֆի վրա և այլն:
Քարաթափությունները միշտ ուղեկցվում են երկրաշարժերով:
Քարերը հիմնականում թափվում են 350-ից ավելի թեքություն ունեցող լանջերին: Սովորաբար քարաթափումները ծածկում են լեռնալանջերի ստորին, երբեմն էլ միջին մասը։ Քարաթափության հավանականությունը մեծանում է անձրևների և տաք եղանակների ժամանակ: Քարաթափությունների մեծ մասը տեղի է ունենում ամռան 2-րդ փուլում երբ ժայռերը ազատվում են ձնածածկույթից և սառցածածկույթից:ս
Քարաթափությունը մեծ վտանգ է ստեղծում ավտոմոբիլային ճանապարհներին և երկաթգծերի որոշ հատվածների համար: Հաճախ քարաթափության աղետալի ներգործության տակ են հայտնվում նաև բնակելի տները, գնացքները, ավտոմեքենաները: Քարաթափության վտանգի տեսակետից ավելի վտանգավոր վայրեր են կիրճերը, հուները և բոլոր տեսակի իջվածքները, որոնք ուղղություն տալով, նպաստում են քարերի թափվելուն: Քարաթափումների հետևանքով հնարավոր են ճանապարհային խցանումներ:
Քարաթափության դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում: Ահա դրանցից մի քանիսը՝
1. 2013թ. ապրիլի 5-ին Իսպանիայի Սանտանդեր քաղաքում գնացքը դուրս է եկել երկաթուղուց քարաթափության պատճառով: Դեպքի հետևանքով, վիրավորվել է 11 մարդ: Ուժեղ անձրևները կարկուտի հետ միասին քարաթափություն են առաջացրել, ինչի պատճառով գնացքի առաջին վագոնը դուրս է եկել երթուղուց և մասամբ շրջվել դեպի գետը:
2. 2015թ. հունիսի 7-ին փրկարարները հայտնաբերել են 11 լեռնագնացների և նրանց ուղեկցորդների մարմինները, ովքեր զոհվել են Մալայզիայի ամնեաբարձր գագաթը՝ Կինաբալու սարը բարձրանալիս: Նախօրեին զբոսաշրջիկների շրջանում մեծ համբավ վայելող սարի մերձակայքում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ինչն էլ քարաթափություն է առաջացրել: Սաբահ նահանգում երկրաշարժից տուժել են նաև մի քանի շինություններ, այդ թվում՝ դպրոցներն ու հիվանդանոցը:
3. Նոյեմբերի 20-ին, ժամը 06.25-ին Երևան-Գորիս ավտոճանապարհի 249-րդ կմ-ին մեկ կմ շառավղով քարաթափում է տեղի ունեցել և ճանապարհը երկկողմանի փակվել է: Քարաթափումը տեղի է ունեցել ճանապարհահատվածի՝ 15 մ լայնությամբ և 35 մ երկարությամբ (միջին բարձրությունը մոտ 1,5 մ):
4. Նոյեմբերի 28-ին, ժամը 15:41-ին Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության «Եվգենիա 8-րդ» հորիզոնականի ստորգետնյա հանքախորշի առաստաղից տեղի է ունեցել քարաթափում:
5. 2017թ.-ի մայիսի 16-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Վանաձոր-Վրաստան ավտոճանապարհի 58-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել: Քարաթափման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է:
6. 2017թ. սեպտեմբերի 29-ին Յոսեմիթե ազգային պարկում տեղի է ունեցել քարաթափում: Լեգենդար Էլ-Կապիտան ժայռի մի կտոր պոկվել և ընկել է հովիտ, որի արդյունքում զոհվել է 1 մարդ ևս մեկը վիրավորվել:
7. Նոյեմբերի 20-ին, ժամը 09:43-ին Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում: Հ-4 ավտոճանապարհի Գեղարդ-Գողթ հատվածի 2-րդ կմ-ին ծալքաբեկորային ժայռի վրա (մոտ 80 մ երկարությամբ և մոտ 25 մ բարձրությամբ, ճանապարհից 5 մ հեռավորության վրա) առաջացել են տարբեր չափերի ճաքեր:
8. Հուլիսի 9-ին, ժամը 07:21-ին Երևան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 46 շենքի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով փակվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածը: Պարզվել է, որ Երևան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 46 շենքի մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում է հայտնվել երկու կտոր (մոտ 2 խմ) քար, ավտոճանապարհը դարձնելով դժվարանցանելի։

Մեկնաբանություններ նյութին: 0