• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Քվաքերներ

  • Ներբեռնումներ: 87
  • Դիտումներ: 1318
  • Կրոն
  • 19/Մարտ/2018

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Քվաքերներ

Բողոքականությունը (լատ. «protestans» – հրապարակայնորեն ապացուցող) քրիստոնեության երեք գլխավոր ուղղություններից մեկն է: Ի տարբերություն կաթոլիկության և ուղղափառության խիստ կենտրոնացված բազմաստիճան հիերարխիկ կառույցի` բողոքականությունն իրենից ներկայացնում է բազմաթիվ ինքնուրույն եկեղեցիների և հարանվանությունների ընդարձակ ամբողջություն:
Ռեֆորմացիայի արդյունքում 16-րդ դարում Եվրոպայում բողոքական եկեղեցիների խումբն անջատվեց կաթոլիկությունից` որպես իդեալ ունենալով վերադարձը դեպի առաքյալների շրջանի քրիստոնեությանը, դեպի ավետարանական անաղարտ ակունքները, քանի որ բողոքական շարժման ջատագովների համոզմամբ` կաթոլիկ եկեղեցին միջնադարյան սխոլաստիկ աստվածաբանության և ծիսականության հետևանքով նահանջել էր սկզբնական քրիստոնեական սկզբունքներից:
Բողոքականության սկզբնական ձևերի հետ միասին Ռեֆորմացիայի, այսպես կոչված, «երկրորդ ալիքի» ընթացքում առաջ եկան նոր հարանվանություններ, անկախ եկեղեցիներ և համայքներ, որոնք, ունենալով բողոքական քրիստոնեությանը հատուկ միևնույն դավանաբանական հենքը, այդուհանդերձ, որոշ աստվածաբանական հարցերում մշակեցին իրենց ուրույն մոտեցումները:
Դասական բողոքական հարանվանությունների աշխարհագրական ընդլայնման և վերափոխման արդյունքում ձևավորված այդ նոր ուղղություններն էին պուրիտանիզմը (լատ. «purus» – մաքուր, Անգլիա, 1560-ական թթ.), կոնգրեգացիոնալիզմը (լատ. «congregatio» – միացում, Անգլիա, 16-րդ դարի երկրորդ կես), բապտիզմը (հուն. մկրտել, Անգլիա և Հոլանդիա, 16-րդ դարի վերջ), պիետիզմը (լատ. «pietas» – բարեպաշտություն, Գերմանիա, 1675թ.), ինչպես նաև մեթոդիզմը (Անգլիա, ապա անգլիախոս աշխարհ, 1725թ.), ռիվայվլիզմը (անգլ. «revival» – արթնություն, միջհարանվանական շարժում, ԱՄՆ, ապա անգլիախոս աշխարհ, 18-րդ դարի սկիզբ), ադվենտիզմը (լատ. «adventus» – գալուստ, ԱՄՆ, 1830-ական թթ.), սրբության շարժումը (1830-ական թթ.) և այլն:
Քվակերները (անգլ. quake` ցնցվել, դողալ) բողոքական կրոնական ուղղություն է, որը առաջացել է 17-րդ դարում Անգլիայում: Հիմնադիրն է Ջ.Ֆոքսը (1624-1691թթ.):
Սա մի ժամանակաշրջան էր, երբ Անգլիայում տեղի էին ունենում քաղաքացաիական պատերազմներ, քաղաքական և սոցիալական ցնցումներ, երբ վաղուց հաստատված անգլիական եկեղեցին կորցրել էր իր օրինական կարգավիճակը և առաջ էին եկել նոր կրոնական խմբեր:
Քվաքերների առաջին սերունդը հաճախ իրենց անվանում էին <<փնտրողներ>>, մարդիկ, որոնք չէին գտնում իրենց կրոնական հարցերի պատասխանները այն ժամանակվա գործող եկեղեցիներում և կրոնական շարժումներում:
Քվաքերների շարժման հիմանդիրը համարում են Ջորջ Ֆոքսին /1624-1691թթ/: Ծնվելով Միդլենդսում, նա փոքրուց շատ աստվածապաշտ էր: Երբ նա դարձավ չափահաս, նրան անհանգստացնում էին իրեն շրջապատող կրոնական խմբերի մեկը մյուսին հակասող հայտարարությունները, որոնք համընկնում էին միայն մի բանում. նրանցից յուրաքանչյուրը պնդում էր, որ միայն ինքն է Քրիստոսի ճշմարիտ եկեղեցին, և նրանք, ովքեր չեն դասվում այդ խմին, նրանց սպսում է դժողքը: Քանի որ Ֆոքսը վախենում էր դժողքից, նա գնաց մի յուրօրինակ հոգևոր ուխտագնացության, փնտրելով նրանց, ովքեր ունեն աստվածավախ ու բարեպաշտ հեղինակություն: Սակայն, ինչպես ինքն է հիշում, <<ոչ ոք չհամապատասխանեց իր պահանջներին>>: Այդպես նա հասավ մինչև Անգլիայի հյուսիս, որտեղ ունեցավ այնպիսի զգացողություն, որ համոզված էր թե Աստված խոսում է իր հետ: Մենք այդպիսի անհանգստությունը անվանում ենք անկեղծություն, իսկ Ֆոքսը այն անվանեց բացահայտում, որն էլ հիմք հանդիսացավ քվաքերների շարժման համար:
Ֆոքսից հետո առավել ճանաչված լիդեր քվաքերների համար դարձավ Ջեյմս Նեյլերը Յորկշիրից /1616-1660թթ/:
Քվակերների դավանաբանական առանձնահատկությունն այն է, որ հավատքի ճշմարտությունը արտահայտվում է ոչ թե այս կամ այն եկեղեցական ուսմունքի մեջ, այլ սուրբ հոգով պայծառացման, ներքին լույսով լուսավորության մեջ, երբ յուրաքանչյուր հավատացյալի մեջ առկա է Քրիստոսը և այդ ներկայությամբ ցույց է տալիս բարոյական կատարելագործման ուղին:
Աստվածաշունչը համարում են հավատի միակ աղբյուր: Նրանք մերժում են արտաքին ծիսականությունը, աղոթում են առանց պատկերների կամ պատարագի սեղանների, մերժում են նաև հոգևորականության անհրաժեշտությունը, քանի որ քարոզ կարող է անել յուրաքանչյուր լուսավորված հավատացյալ:
Քվակերները ընդունում են համայնքի բոլոր անդամների հավասարությունը, ընտրում են իրենց ղեկավարներին: Քվաքերների առանձնահատկություններից մեկը հանդիսանում էր այն, որ նրանք համոզված էին նրանում, որ տղամարդիկ ու կանայք հոգեպես հավասար են, որ կանայք ունեն նույն իրավունքները քարոզելու և հանրորեն արտահայտվելու, ինչպես տղամարդիկ: Այսպիսով, քվաքերների լիդերների մեջ շատ կանայք կային: Նրանցից ամենահայտնին՝ Մարգարետ /Էսքյու/ Ֆելն էր /1614-1702թթ/: Նրա տունը գտնվում էր Լանկաշիրում, որը 1650-ականներին ծառայում էր որպես քվաքերների շարժման շտաբ:
Նրանց բարոյական քարոզներում առկա են ասկետական մոտեցումներ, նրանք պահպանում են միմյանց հետ ամուսնական հարաբերությունները և այլն:
1660թ քվաքերները հաշվվում էին ավելի քան 60 հազար մարդ: Դա բավականին մեծ թիվ էր և ակտիվ ուժ մի երկրի համար, որն ուներ չորս միլիոն բնակչություն:
Քվաքերիզմ նշանակում էր անհատական վերածնունդ Սուրբ հոգու ուժով, որը մարդու մեջ կարող է կատարել հզոր բարոյական վերափոխում, որի միջոցով, ինչպես համարում էին քվաքերները, առավել արագ և ճիշտ է ձևավորվում հասարակությունը, քան սահմանադրության և օրենքների միջոցով: Հոգու բոլոր հրահանգներին հետևելու պատրաստակամությունը բերեց սուր հասարակական խժդժության, որը արտահայտվում էր ստրկության, պատերազմի և մահապատժի մերժմամբ: Այս բոլոր երեք գաղափարները դարձան մեկ կարևոր բանի հետևանք, նրանք ի տարբերություն նախնադարյան և միջին դարերի մարդկանց, թշնամու դեմ հաղթանակը համարում էին միայն նրանց դարձնելով իրենց գաղափարակիցը:
Այսպիսով, քվաքերները ակնկալում էին մարդկային հասարակության զարգացման գլխավոր տենդենցը, և ֆիզիական ուժ կիրառելու փոխարեն նախապատվությունը տալիս էին գիտելիքի համար պայքարին:
Իր վերածննդի ժամանակ քվաքերիզմը նման էր անապատում աճած կանաչ թփի, որը ենթարկվում էր ֆիզիկական ոչնչացման վտանգին, բայց շարժման ուժը ավելի հզոր դուրս եկավ:
Իզուր չէ, որ քվաքերիզմը դարձավ ոչ կոնֆորմիստների միակ ուղղությունը, որը պահպանվեց որպես գիտություն և կազմակերպություն մինչև 20 դարը:
Միջթագավորության ժամանակաշրջանում քվաքերները ակտիվ հրատարակչական գործունեություն են ծավալել: Բազմաթիվ կրոնական թեմաներով լանածավալ գրքրե են տարածել, այդ գրքերը տարածվում էին նաև բանակում և քննարկվում յուրաքանչյուր քաղաքում: Առաջացան փոքր սեկտաներ, որոնք ընդունում էին Հոգու ուղղակի ղեկավարումը: Դա ուղղափառ եկեղեցու մոտ սարսափ առաջացրեց: Հազարավոր մարդիկ ընդգրկվեցին քվաքերական շարժման մեջ, արդեն նշանակալի չափով ձևավորված գաղափարներով:
Պուրիտանների մեջ կարելի էր առանձնացնել հայցողներին, որոնք գաղափարապես կանգնած էին քվաքերների ծագման ակունքնում: Հայցողները աղանդավորական խումբ չէին և չունեին հատուկ գրականություն: Այս անվան տակ միավորվում էին բոլորը, ովքեր մերժում էր իրական հոգևորականների, եկեղեցու, խորհուրդների գոյությունը: Նրանցից մի քանիսը արդեն օգտագործել էին ծեսերը, որոնք քվաքերները դարձրել էին մշտական, օրինակ՝ նրանք նստում էին լռության մեջ և յուրաքանչյուրը փնտրում էր կապը Հոգու հետ:
Պուրիտանական լիդերները, ինչպիսին Կրոմվելն էր, խրախուսում էին նոր կրոնական հոսանքների առաջացումն ու զարգացումը այն պայմանով, որ նրանք չաջակցեն կաթոլիկության վերածնունդին և առաջնորդների վերադարձին: Հանրապետությունը դա Կորմվելի հաղթանակի պտուղն էր, լինելով քաղաքական և կրոնական փնտրտուքի ժամանակաշրջան: Այդ ժամանակ հրատարակվել է ավելի քան 30 հազար աշխատություններ՝ հիմնականում կրոնական բովանդակությամբ:
Մինչև 1715թ քվաքերները գրեցին մոտավորապես 2750 աշխատություն և գրքեր և հավաքեցին ավելի քան 1000 նամակներ, այդքան էլ փաստաթղթեր: 1652-1665թթ նրանք թողարկեցին 25 հազար տպագիր էջ և 3 հազար ձեռագիր գրականություն:
Քվաքերները փոխեցին հասարակությունը, նրանք մտցրեցին իրենց հատուկ էթիկական կանոնները ամենօրյա կյանք:
Սկզբնական շրջանում քվաքերիզմը սովորական մարդկանց շարժում էր, նրանց մեջ չկար հարուստ ու ազդեցիկ մարդիկ, բայց նրանք առանձնանում էին բոլոր բողոքական ակտիվիստների մեջ և պատրաստ էին դրամատիկ գործողությունների:
Քվաքերները պուրիտանների հատուկ տեսակ էին, և նրանցից շատերի հայացքները պուրիտանական էին, բայց նրանք կարողացան հաղթահարել պուրիտանա-կալվինիստական դոկտրինի պեսիմիզմը, որ յուրաքանչյուրը ով մինչև վերջ բացի իր սիրտը Աստծուն, կարող է հասնել երկրային արքայության վիճակի: Քվաքերները քարոզում էին մարդկանց լիիրավ հավասարություն, մերժելով բոլոր տիտղոսները, կոչումները, առավելությունները: Նրանք պահանջում էին իրավական բարեփոխումներ, մեծահասակների ապահովություն, պայքար հարբեցության դեմ և հասարակական արդարություն: Քվաքերները համոզված էին, որ կառավարությունը պետք է կապված լինի բարոյական օրենքներով: Նրանք պայքարի մեջ չէին մտնում, բայց կտրուկ և համառորեն չնայելով հետապնդումներին, հաստաում էին իրենց կյանքի ձևը, օգտագործելով ոչ բռնությամբ դիմադորւթյան սկզբունքը:
Քվաքերները հաղթահարեցին կալվինական վարդապետությունը և եկան այն գաղափարին, որ բոլորը հավասար են: Նույնիսկ միստիկան ուղղված էր ի շահ մերձավորին: Անկախության և անձի իրավունքների ցանկացած չարաշահում մեկնաբանվում էր որպես մեղք Աստծո նկատմամբ:
Քվաքերների էթիկական ստանդարտները հիմնվում էին որոշ չափով մեկը մյուսի նկատմամբ սիրո և հանգստության, իսկ առավելագույնը ներքին պայքարի, որը յուրաքանչյուրը տանում էր ինքն իր հետ: Բարոյական ստանդարտները վաղ քվաքերների մոտ այնքան բարձր էին, որ շատ քչերն էին կարողանում դրանք պահել: Քրիստոնեական գաղափարները, որոնք արտացոլվում էին մասնավորապես լեռնային քարոզներում, անսահման էին իրենց պահանջներում, և դա այնուամենայնիվ ճիշտ էր այն ժամանակվա Անգլիայի նկատմամբ:
Ներքին պայքարը միշտ էլ դժվար է տանել, քան արտաքին: Օժանդակող դիտորդը կարող է օգտակար լինի նրա համար, որը օգնի մարդուն տեսնելու իրեն ճշմարիտ տեսանկյունից: Այսպես, օրինակ, հոգեբանը կարող է ցուցաբերել նման հնարավորություն այն չափով, ինչ չափով քվաքերների հավաքները:
Քվաքերների հոգևորականները ժամանակակից հոգեբանների նման, շատ միջոցներ գիտեին, որոնք թույլ էին տալիս գիտակցությանը խուսափել անտանելի արդարության հետ բախման ժամանակ: Քվաքերյան քարոզիչների տեխնիկան մասսայական հարձակումն էր իրենց լսողների խղճի վրա ազդելու համար:
Քվաքերները կարգավորում էին միմյանց վարքը, օրինակ, հանրորեն խիստ նկատողություն էին անում անբարո վարքի համար: Քվաքերները ռիսկի էին գնում, նեղացնելով մարդկանց իրենց բաց քննարկումներով: Այսպիսի պրակտիկան կիրառվում էին քվաքեր հոգևորականների մեծամասնության կողմից, միայն իրենք իրենց հետ խորը պայքարից հետո: Դա նրանց ամենագլխավոր ձեռքբերումն էր: Մարդու հավատքը առ այն, որ դառը ճշմարտությունը չի առաջացնում աղետ և հնարավոր է նույնիսկ կտա դրական արդյունք, նշանակում էր անդրդվելի հավատք ինքն իր նկատմամբ և այլ մարդկանց նկատմամբ:
Վաղ քվաքերները քարոզում էին խաղաղության այնպիսի կերպափոխումներ, որը իրենք անցել էին իրենց ներքին պայքարի միջոցով: Նրանց քարոզները էթիկայի մասին շատ մանրամասն էին, և նրանց նպատակը միշտ եղել է լիարժեք հոգևոր փոխարկումը:
Պուրիտանականները կշտամբում էին քվաքերներին այն բանի համար, որ վերջիններս քիչ էին հիշատակում Աստծո նկատմամբ սիրո մասին, և քիչ էին արտահայտում սեր մեկը մյուսի նկատմամբ: Բայց քվաքերները համարում էին, որ խաղաղություն հնարավոր է միայն քննարկումների փոխանակման արդյունքում: Քվաքերների կոչը ըստ էության նշանակում էին, որ բոլոր մարդիկ ըստ բնույթի չար են, և հույսը միայն Լույսի վրա է: Նրանք հավատում էին, որ այն ինչ Աստծուց տրված է մարդու գիտակցությանը, կքննադատի իրեն:
Պուրիտանականներին և քվաքերներին միավորում էր հավատն առ այն, որ Աստծո ողորմությունը կազմված է ոչ այնքան մեղքերի թողությամբ, որքան բարոյական ուժի շնորհիվ:
Կասկած չկա նրանում, որ հոգուն երկրպագելը բերում է քարոզչության, այլ ոչ թե բարոյական օրենսդրության: Բայց դառնալով քվաքեր պետք էր փոխել բոլոր սովորությունները, որոնք ինչ որ չափով համարվում էին չար: Դառնալով քվաքեր, պետք է փոխել ողջ գորոծունեությունդ որոշակի ստանդարտնեով, որը լինում է առաջնային, ոչ թե կործանիչ: Այս գործունեությունը ժամանակի ընթացքում փոփել է նաև մարդկանց գիտակցությունը:
Քվաքերների բոլոր շարժուձևերը ուղղված էին այն բանին, որպեսզի կոտրեն իրենց հպարտությունը: Հպարտության և կամայականության քննադատությունը <<գառների պատերազմի>> միջուկն էր, այսպես էին նրանք անվանում պայքարի արշավը իրենց թերությունների նկատմամբ: Նույնիսկ բողոքը սոցիալական անհավասորության նկատմամբ քվաքերների մոտ չէր նշանակում սոցիալական բարեփոխումների պահանջ, այլ դա համարվում էր հպարտության դեմ հարձակում և միջոց հոգևոր կոնվերցիայի համար:
Քվաքերները հավատարիմ էին Հոգու նկատմամբ, և այն խմբին, ով հավատում էր Հոգուն: Դա բերում էր սոցիալական հիերարխիային ենթարկվելուն և հայրիշխանության նկատմամբ հայրերի և որդիների, տերերի և ծառաների հրաժարմանը:
Քվաքերները հետևում էին կյանքի հասարակ կենսակերպին: Դա միջոց էր հետևելու իրենց հպարտությանն ու կամայականությանը: Հասարակությունը հիշեցնում էր այն մասին, որ շատերը աղքատ կլինեն, եթե առանձին անհատներ շատ հարուստ լինեն: Քվաքերների այս առանձնահատկությունը համապատասխանում էր պուրիտանների թշնամական վերաբերմունքին ճոխության ու հարստության նկատմամաբ:
Շատ քվաքերներ նույնիսկ փոխում էին իրենց աշխատանքը, եթե այն կապված էր ճոխության հետ, նրանց մեջ կային ոսկերիչներ, դերձակներ և այլն:
Քվաքերներն առաջնությունը տալիս են քարոզչությանը, բայց տանը նրանք լարված աշխատում են և զարմանալի չէ, որ հետագայում նրանք հայտնի դարձան իրենց շինարարական աշխատանքներով, կառուցելով դպրոցներ և ֆաբրիկաներ, զբաղվելով գիտությամբ և ստեղծագործական աշխատանքներով: Քվաքերների ընտանիքները հասան արտաքին հաջողությունների ձեռնարկատիրական գործունեության մեջ, հզոր բանկեր, ապահովագրական ընկերություններ, ինչպիսիք են <<Բարքլայը>> և <<Լլոյդը>> ստեղծվել են քվաքերների կողմից:
Առևտրական քվաքերները ի տարբերություն պուրիտանականների, չէին վիճարկում գինը, այլ սահմանում էին ֆիքսված գին իրենց ապրանքի համար, դրանով իսկ չէին ձգտում վերցնել մեծ գին առանձին վստահելի գնորդներից: 17 դարի կեսերին դատարանը սահմանեց գներ, իսկ եկեղեցին հետևում էր դրանց կատարմանը: Պուրիտանականները ազատություն տվեցին իրենց վաճառողներին գին սահմանելու համար: Ժամանակի ընթացքում ֆիքսված գինը վստահություն ձեռք բերեց գնորդների մոտ, որը բերեց քվաքեր վաճառականների հարստության և շրջանառութան աճի, որը ուղեկցվեց քվաքերներին հալածելով:
Բարձր հեղինակությունը պահպանելու համար քվաքերները ուշադիր հետևում էին մեկը մյուսի վարքին և հետագայում նշանակեցին հսկիչներ, որոնք հետևում էին կարգ ու կանոնին և անհրաժեշտության դեպքում հեռացնում էին իրենց համայնքից կամ էլ արգելում էին նման անձանց մուտքը իրենց աղանդ:
Քվաքերական էթիկայի խախտում էր համարվում օրինակ, քվաքերական համայքնի ներկայացուցչի ամուսնությունը այլ կրոնական հայացքներ ունեցողի հետ: 18-19դդ 50 հազար մարդ դրա պատճառով հեռացվեցին քվաքերական համայնքից: Բայց այնուամենայնիվ քվաքերները էներգիա էին ծախսում աշխարհի ուշադրությունը ուղղելու իրենց հավատքի վրա, այլ ոչ թե պայքարելու միմյանց դեմ:
Ի սկզբանե քվաքերիզմը համարվում էր աղքատների ուսմունքը: Սակայն 1651թ ձմռանը Ֆոքսը, հյուրընկալեց հյուսիսային Յորկշիրում գտնվող երկու անջատողական խմբի, որոնք ունեին Ֆոքսի հայաքներին շատ նման հայացքներ: Այդ խմբերը հետագայում դարձան նրա հավատարիմ օգնականները: Անգլիայի հյուսիսը կարևոր շրջան է եղել վաղ քվաքերիզմի համար: Պուրիտանիզմը այստեղ թույլ էր: Այստեղից են դուրս եկել 250-ից 160 ամենա ակտիվ քվաքերները և քվաքերների առաջին սերնդի ոչ պակաս 90 լիդերներ: Համեմատության համար 149 առաջատար պրեսբիտերական և անկախ հագևորականներից հյուսիսայինը կազմում էր միայն 24-ը:
Մինչ արդյունաբերկան հեղափոխությունը, Հյուսիսային Անգլիան ուներ իր առանձնահտկությունները: Քվաքերների առաջին քարոզիչները եղել են ֆերմերներ, և նրանց գյուղական ու տեղական կյանքի փորձը ձևավորեցին կրոնական հայացքները այնպես, ինչպես պուրիտանական Անգլիայի ազգային բնույթը:
Անգլիայի հյուսիսում, որտեղ քվաքերիզմը առավել ուժեղ էր, գյուղերը բնակեցված էին հիմնականում սկանդինավցիների ժառանգներով, 17դ կեսին այնտեղ խոսում էին սկանդինավերեն, և այդ շրջանը մտնում էր դանիական իրավունքի համակարգում: Սկանդինավներից եկավ այն գաղափարը, որի համար կազմակերպվեցին ազատ քաղաքացիների ժողովներ քննարկելու համար գերեզմանատներում հավաքվելու առաջարկը, որը ընդօրինակել էին քվաքերներից: Սկանդինավյան կանոններից է տների ու հողերի անհատական տիրապետումը: Ավատական համակարգը այստեղ միշտ էլ ընկալվել է վերապահումներով, ֆերմերները ունեին հեղիանկություն և համարվում էին անկախ քաղաքացիներ: Իսկ ահա ծայրամասում տիրում էր աղքատությունը: Այլ վայրերում ֆերմերները լավ էին աշխատում, բայց չկար ոչ մի ճախություն:
Հատուկ ատելություն էր առաջացնում գյուղացիների մոտ եկեղեցական տասանորդը, որը նրանք վճարում էին հարկահավաքներին, որոնք էլ հաճախ չէին վերադարձնում այդ գումարը եկեղեցուն: 1536-1537թթ հյուսիսաբնակները ապստամբեցին Հենրիխ 8-րդի օրոք, պահանջելով դադարեցնելու եկեղեցական տասանորդը և իջեցնել հողային ռենտան: Ապստամբությունը ճնշվեց, բայց քվաքերները հաջողություն ունեցան հենց այն շրջաններում, որոնք գրավվեցին ապստամբության ժամանակ:
Անգլիայի հյուսիային կոմսությունը այդ ժամանակ համարվում էին ամենաաղքատը: 1623թ մարդիկ մահանում էին սովից: Քաղաքացաիական պատերազմի տարիներին կյանքի պայմանները շատ վատն էին, 1649թ 30 հազար ընտանիք միայն Կումբերլենդ կոմսությունից չունեին հաց, դրամ, որևէ ուտելիք գնելու համար, այստեղ առևտուրը հավասարվել էր զրոյի:
Այդ ժամանակվա մեկ ուրիշ աղետ էր համարվում համաճարակը: 1623թ տիֆը վարակեց 8150 մարդ, իսկ համաճարակը 1597թ ավելի վատ հետևանքներ ունեցավ: 1649թ Մանչեստրից եկավ ժանտախտը:
Զարմանալի չէ, որ քաղաքացիական պատերազմի ժամանակ 17 դարի կեսերին Պառլամենտը խոստացավ հարգել հողատերերի իրավունքները և պահպանեց թագավորի վերահսկողությունը Հյուսիսային Անգլիայի նկատմամբ: Սակայն Անգլիայի հյուսիսը մերժված էր եկեղեցու կողմից ավելի շատ, քան պետության:Եպիսկոպոսների մեծամասնությունը այնտեղ երբեք չեն եղել, նրանք ապրել են թագավորի արքունիքում:
Այսպիսով՝ ինչպես արդեն նշել ենք, քվաքերիզմը Անգլիայում հանդիպում է դաժան հետապնդումների, սկզբից նրանց մեղադրում էին աստծոն անարգելու համար, հետո միապետության վերափոխումից հետո1660թ նրանց հալածեցին ծեսերը եկեղեցական կանոններով սահմանված կարգով չկատարելու համար: Հազարավոր մարդիկ տուգանվեցին կամ նետվեցին բանտերը:
1650 թվականներին քվաքերիստակյան միսիոներները, ուղևորվեցին դեպի Կարիբյան կղզիներ և Հյուսիսային Ամերիկա: Շատերը նույնիսկ ցանկացան գնալ ավելի հեռու և ոչ հետաքրքիր վայրեր, երկու կին քվաքեր մեկնեցին Կոնստանտինապոլիս, որպեսզի քարոզեն իրենց ուսումնքը Օսմանյան սուլթանին, այնտեղ նրանց հետ շատ լավ են վարվում: Որոշները գնում են Հռոմ, որպեսզի տեսնի Հռոմի Պապին, բայց նրան բանտարկում են որպես ինկվիզիտոր:
Քվաքերների հանդիպումները Կարիբյան կղզիներում գնալով մարեցին, սակայն քվաքերների գործունեությունը Հյուսիսային Ամերիկայի Անգլիական գաղութներում կայուն ձևով աճում էին: Քվաքերները սկսեցին գերիշխել Ռոդ Այլենդ գաղութում: Իսկ Փենսիլվանիայում, Նյու Ջերսիյում և Դելավերում նրանք ունեցան լուրջ հաջողություններ: Ամերիկյան հեղափոխությունից հետո Քվաքերները միացան ընդհանուր գաղթին և հասան միչնև արևմուտք:
1750թվկաններից հետո քվաքերները Բրիտանական կղզիներում, ինչպես նաև Ամերիկայում ավելի շատ ասոցացվում էին բարեգործության, նվիրատվության և բարեփոխումներ իրականացնողների հետ: Քվաքերները գտնվում էին ամերիկյան և բրիտանական շարժումենրի կենտրոնում կապված ստրկության դեմ պայքարի հետ: Նրանք առաջին կրոնական խումբն էին, որը արգելեց իր անդամներին ունենալ ստրուկներ: Քվաքերները ակտիվորեն մասնակցում էին բանտերում բարեփոխումներ կատարելու պայքարին: Անգլիական հոգևորականուհի Էլիզաբեթ Ֆրայը, հանդիսանում է բանտերի բարեփոխումների առավել հայտնի դերակատարներից մեկը ամբողջ աշխարհում: Այս գորին նա նվիրվել էր սկսած 1820 թվականից մինչ իր մահը 1845թ: Քվաքերները հանդիսանում էին նաև ակնառու զինյալներ կյանքի իրավունքի համար պայքարում: Պատմության մեջ առաջին կոնվենցիան կանանց իրավունքների մասին, որը կայացավ Սենեկա Ֆոլզում /Նյու Յորք քաղաքում/ 1848թ, հիմնականում կազմակերպվել էր քվաքերների կողմից: Կանանց իրավունքների համար ամերիկայն շարժման գլխավոր լիդերներից երեքից երկուսը մինչև 1880թ քվաքերների կին լիդերներից էին /Լուկրեցիա Կոֆման մոտն ու Սյուզան Էնտոնին/:
19-րդ դարում քվաքերները կրեցին հերթական սպառնալիքներն ու բաժանումը, որոնք բերեցին քվաքերների ժամանակակից բազմառտեսակությանը:
Հյուսիսային Ամերիկայում նրանց փոքրամասնությունը և ժամանակի ընթացքում Բրիտանիայում նրանց մեծամասնությունը սկսեցին իրենց նույնականացնել որպես լիբերալ աստվածաբաններ: Հյուսիսային Ամերիկայում նրանք ստեղծեցին այն, ինչը այսօր կոչվում է Ընկերների համընդհանուր համաժողով: Ամերիկյան Ընկերների /քվաքերներ/ մեծամասնությունը ունենին առավելապես ավետարանական ուղղվածություն, 1870թվականից հետո նրանք մոտեցան այլ բողոքական խմբերի և փոխ առան նրանցից աստծուն հավատալու հովվապետական ձևը: Նրանք պատասխանատվություն ստանձնեցին քվաքերների միսիոներական աշխատանքների մեծ մասի համար, որոնք կատարվում էին աշխարհի այլ մասերում:
Սակայն նրանցից շատերն էլ մնացին անդրդվելի պրիմիտիվիստներ և դարձան հայտնի որպես կոնսերվատիվ Ընկերներ /քվաքերներ/:
Կարևոր է հիշել, որ այսօր քվաքերիզմը բավականին բազմատեսակ է, այն ներառում է ամերիկյան կրոնական բազմազանության ողջ համակարգը: Մի քանի քվաքերներ, օրինակ, բողոքական-արմատականները, հիանում են ոչ քվաքերներ-հեռաավետարանչական Փեթ Ռոբինսոնի և Ջերրի Ֆալվելի գործունեությամբ, և որոշում են միավորվել դառնալով քրիստոնեական կոալիցիա: Մեկ այլ բան է ունիվերսալիզտները, որոնք հաստատում են, որ քվաքերիզմը պարտավոր չէ կապված լինել քրիստոնեության հետ կամ նույնիսկ աստվածաբանության հետ: Այսպիսով, կարելի է հանդիպել մարդկանց, որոնք իրենց նույնականացնում են որպես <<աթեիստներ-հրեա-քվաքերներ>>: Սակայն, քվաքերների մեծ մասը իրենց ընդունում են որպես քրիստոնեաներ: այս բազմատեսակությունից քվաքերիզմը բավականին բարդ է ընդհանրացնել, սակայն ընդհանուր առմամբ քվաքերները իրենց ընդհանուր համոզմունքներում գալիս են հետևյալին՝
1. Երկրպագություն Հոգուն: Քվաքերները կասկածանքով են վերաբերվում ծեսային հավատքին, համարելով, որ իրական հավատքը միշտ բաց է Հոգու շնորհով: Դա բացատրում է, թե ինչի մի քանի քվաքերներ հետևելով քվաքերյան սովորույթներին, հավաքվում են աղոթելու լռության մեջ, վստահ լինելով, որ եթե Աստված հավաքվածներին ասելիք ունի, ապա Նա ինչ որ մեկին խոսքով կշնորհի: Քվաքերների մեծամասնությունը այսօր հետևում է հովվական ծառայությանը, նշանակվում է մի հոգի, որը պետք էղեկավարի արարողակարգը, երգում են հիմնը և բարձրաձայն կարդում աղոթքներ: բայց միևնույնն է ակցենտը դրվում է այն բանի վրա, որպեսզի հնարավորություն ընձեռնվի հոգևորական դառնա ցանկացած մարդ, որը զգում է այդպիսի կոչում իր մեջ: Այս հակակրանքը ծեսերի նկատմամբ բացատրում է նաև, թե ինչու համարյա բոլոր քվաքերները չեն բացահայտում իրենց արտաքին գաղտնիքները: Այսպես, նրանք չեն զբաղվում ջրով մկրտվելու կամ հացով ու գինով ֆիզիկապես մաքրվելու կարգով: Իրական գաղտնիքը,ինչպես ավանդաբար վստահեցնում են քվաքերները, պետք է լինեն ներքին և հոգևոր, այլ ոչ թե արտաքին և նյութական:
2. Պարզություն: Առաջին քվաքերները զգում էին ամեն ինչից կտրվելու պահանջ, որը հիմք էր առաջացնում մարդկային ունայնության ծագման համար: Նրանք հագնվում էին հասարակ, հրաժարվում էին բոլոր տեսակի զարդերից, որոնք արտացոլում էին մարդու գեղեցկությունը: 19-րդ դարում հասարակ հագուստը դարձավ քվաքերների համազգեստը: Դա ուժեղացրեց քվաքերների մեկուսացման զգացողությունը ընդհանուր աշխարհից, ձևավորվեց այն գաղափարը, որ քվաքերները կոչված են լինելու <<տարօրինակ մարդիկ>>: Միայն մի քանի քվաքերներ մինչ օրս հետևում են այդ գաղափարին, բայց ընդհանուր առմամբ քվաքերները նախկինի պես դիտրակում են պարզությունը որպես քվաքերների արմատական արժեք: Այդ արժեքները սահմանում են տարբեր կերպ՝ մի քանիսի համար այն նշանակում է լինել խստապահանջ, իսկ որոշները տեսնում են դրանում հրաժարում պահանջմունքներից կամ նյութական բարիքների սահմանափակում: Մյուսները դիտարկում են այն որպես սահմանափակող պարտականություն, որը կոչված է մարդուն դարձնելու բաց անսպասելի հրամանների համար կամ Աստծուն ծառայելու կոչման համար:
3. Ժողովների պատրաստությունը: Այս առանձնահատկությունը վերաբերում է քվաքերիստների կողմից որոշում ընդունելու գործընթացին, լուծելով գործնական հարցերը, քվաքերները չեն քվեարկում: Ժողովը վարող քվաքերը կոչվում է դպիր, և նրա պարտականությունն է սահմանել Աստծո կամքը, որը ի հայտ է գալիս խմբի քննարկումների ժամանակ: Դպիրը ստուգում է իր զգացողությունը, առաջարկելով ժողովին կարճ ամփոփում քննարկումների, որի հիման վրա էլ կայացնում են որոշումը, որը պետք է ընդունեն: Եթե այն հստակ արտահայտու մէ խմբի կամքը, ապա այն հաստատվում է, բայց եթե որոշ ընկերներ թող նույնիսկ քիչ խմբով չեն կիսում բոլորի կարծիքը, քննարկումը շարունակվում է: Համաձայնությունից այդ հրաժարումը հիմնավորվում է համոզմունքներով, որ Աստծո կամքը պարտադիր չէ համընկնի մեծամասնության կարծիքի հետ:
4. Ազնվություն: Քվաքերները ի սկզբանե իրենց զգում էին կոչված պահելու ճշմարտության և ազնվության բարձր ստանդարտները: Այսպես, օրինակ՝ քվաքեր առևտրականները հրաժարվում էին բարձրացնել ապրանքի գները, համարելով, որ նրանք իրավունք ունեն խնդրելու միայն այն, ինչը ազնիվ է և արդար: Քվաքերները պահանջում էին մուծել հարկերը, իրեն սնանկ ճանաչելը քվաքերների մոտ համարվում էր կորցնել անդամությունը: Նույնպես նրանք զգում էին անկեղծության պահանջ, եթե նույնիսկ այն կարող էր լինել քաղաքական և սոցիալական բնույթի: Քվաքերները առաջին խմբերից էին, որոնք օգտագործեցին << ճշմարտության մեջ է իշխանությունը>> նախադասությունը:
5. Խաղաղություն: Քվաքերները ի սկզբանե ասոցացվում էին խաղաղասիրության, հավատքի հետ, որ մահաբեր ուժը, նույնիսկ ինքնապաշտպանույան նպատակով կամ արդար նպատաիկների համար, միշտ հանդիսանում է չարիք: Մի դատավոր մի անգամ նկատել է, որ քվաքերները լեռան քարոզը ընկալել են ուղղակիորեն: Նախկինում եթե քվաքերը զենքը միայն ձեռքը վերցնելու համար կվտարվեր խմբից, սակայն, այսօր դա թողնվում է նրա խղճի վրա: Այդուհանդերձ շատ քվաքերներ մնում են խաղաղասեր և ակտիվ մասնակցություն են ունենում խաղաղության համար պայքարող շարժումներին ու միավորումներին: Քվաքերիստական կազմակերպությունները, ինչպիսիք են հասարակությանը ծառայելու Քվաքերների Ամերիկայն կոմիտեն և Ընկերների խորհուրդը իրենց գլխավոր առաքելությունը համարում են խաղաղարարությունը:
Այսպիսով՝ ներկայումս քվաքերների քանակը ժամանակակից աշխարհում գնահատվու մէ տարբեր կերպ, մեկ այն հասնում է մինչև 350-400 հազարի, որոնցից համարյա 90 հազարը ապրում են ԱՄՆ-ում և Կանադայում, մոտ 20 հազարըԵվրոպայում, իսկ 1600 Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, համարյա 10 հազար քվաքեր էլ ապրում է Արևելյան Ասիայում, 57 հազարը՝ Լատինական Ամերիակյում և 200 հազարը՝ Աֆրիկայում: Քվաքերների ներկայությունը Հյուսիսային Ամերիկայում և Բրիտանական կղզիներում արտացոլում է նրանց կենցաղավորության պատմական մոդելները:

Գրականություն

1. Хилл Кр. Английская Библия и революция XVII в. М., 1998. Ч.V
2. Павлова Т. А. Конфессиональные особенности квакерского движения в XVII веке //Европейский Альманах. Конфессионализм. М., 2000.
3. Павлова Т.А. Вторая английская республика. М.: Наука, 1974
4. Полную научную биографию Дж. Фокса см. в кн.: H. L. Ingle. First Among Friends: George Fox and the creation of Quakerism. New York - Oxford, 1994.
5. The Journal of George Fox / A Revised ed. by John L. NickaUs. London, 1975.
6. Acheson R.J. Radical Puritans in England 1550—1660. L.: Longman, 1990
7. R.J. Radical Puritans in England 1550—1660. L.: Longman, 1990
8. Barbour H. The Quakers in Puritan England. New Haven, L.: Yale univ. press, 1964.
9. Cole A. The Quakers and the English Revolution // Past and Present. № 10. November, 1956. P. 44.
10. Coward B. Social change and continuity in early modern England 1550—1750. L., N.Y.: Longman, 1988

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar