• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Սննդի էկոնոմիկա և կառավարում

  • Ներբեռնումներ: 14
  • Դիտումներ: 81
  • Սննդի արդյունաբերություն և խոհարարություն
  • 16/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

 

ՀՀ տնտեսության առավել կարևոր բնագավառներից մեկը համարվում է ագրոպարենային համակար•ը: 
Գյուղատնտեսությունը և սննդարդյունաբերությունն ագրոպարենային համակարգի հիմնական ոլորտներն են հանդիսանում : Բնակչության անհրաժեշտ սննդամթերքի մոտ
 98%-ը ստացվում է անմիջապես գյուղատնտեսությունից և նրա հումքի վերամշակումից: Հետևաբար սննդարդյունաբերության ճյուղերի մեծ վերելք հնարավոր է ապահովել միայնգյուղատնտեսության արագընթաց զարգացման պայմաններում: Դա նշանակում է, որ տնտեսության այդ երկու կարևորագույն ճյուղերի արագ ու համամասնական զարգացումը մեծապես  կնպաստի հանրապետության բնակչության կեսամակարդակի բարձրացմանը և բարեկեցության բարելավմանը: Նրա կարևորագույն  խնդիրն է առաջնային նշանակության սննդամթերքներով բնակչության աճող պահանջմուքների բավարարումը: Դա ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն նպաստում է պետության անվտան•ության ապաhովմանը և անկախության ամրապնդմանը:
Կաթի և կաթնամթերքի  արտադրությունը ա•րոպարենային համակար•ի, մասնավորապես սննդարդյունաբերության, առաջատար ճյուղերից է: Կաթի արտադրությունն ավանդաբար եղել է Հայաստանի գյուղական համայնքների գործունեության հիմնական ոլորտներից մեկը: Չնայած կաթի արտադրությունը Հայաստանում վերջին 15 տարիների ընթացքում աճել է միջինը 34%-ով, հայաստանյան շուկայում կաթը հիմնականում ներմուծվում է:
 

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar