• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Ջոն Մեյնարդ Քեյնս. մոնետարիզմ

  • Ներբեռնումներ: 125
  • Դիտումներ: 1826
  • Տնտեսագիտության տեսություն
  • 22/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Ջոն Մեյնարդ Քեյնս. հեղափոխություն XX դարի տեսության մեջ
Մոնետարիզմ. Միլթոն Ֆրիդմեն 
Իր նամակներից մեկում Ջոն Մեյնարդ Քեյնսը (1883 - 1946) նկատում է, թե ՙենթադրում եմ, որ տնտեսագիտության տեսության վերաբերյալ գիրքը, որը ես գրում եմ, նշանակալից չափով հեղափոխականացնում է ... աշխարհում տնտեսական պրոբլեմների նկատմամբ վերաբերմունքը՚: Եվ նա իրավացի էր: Խոսքը ՙԶբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն՚ (1936) աշխատության մասին է, որը հեղինակին բերեց համաշխարհային համբավ, նրան դասելով տնտեսա•իտական մտքի պատմության մեջ ամենաերևելիների շարքում: 
Քիչ աշխատություններ են գրվում այդքան ժամանակին: 1920 – 1930- ական թվականներին մի քանի ան•ամ կրճատվեցին ինվեստիցիաները: Խրոնիկական գործազրկությունը դարձել էր տնտեսության մշտական ուղեկիցը: Զար•ացած եվրոպական երկրներում այն հասավ շուրջ 20 տոկոսի, իսկ ԱՄՆ – ումª էլ ավելին, ուր 1932 թվականին արդյունաբերական արտադրության մակարդակը 1929 թվականի համեմատությամբ կրճատվեց 46 տոկոսով: ՙՄեծ դեպրեսիան՚ տնտեսագիտության տեսությունը դրել էր կատարված դեպքերի քննության տակ: Դասական ու նեոդասական այն պատկերացումները, թե շուկայական տնտեսության մասնակի խան•արումները պայմանավորված են էնդոգեն գործոններով` պատերազմներ, երաշտներ, քաղաքական հեղաշրջումներ և այլն և, որ այն կենսունակ է ապահովելու լրիվ զբաղվածություն, մոլորության էր մատնվել: Առաջացել էր անհամապատասխանություն դասականների առաջադրած պոստուլատների և իրական զար•ացման միջև: Անհրաժեշտ էր նոր տեսություն, նոր հայացք և ելքի նոր ուղիներ: 
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar