ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ
Հարց 1 Հետաշխատանքային հատուցումների գծով պարտավորությունների հաշվառումը
Հետաշխատանքային հատուցումների հաշվապահական հաշվառման մոտեցումները սահմանվում են ՀՀՀՀՍ 19` ՙԱշխատակիցների հատուցումներ՚ ստանդարտով:
Հետաշխատանքային հատուցումները այն հատուցումներն են, որոնք ենթակա են վճարման աշխատանքային •ործունեությունն ավարտելուց հետո: Հետաշխա-տանքային հատուցումները ներառում են կենսաթոշակները, հետաշխատանքային կյանքի ապահովա•րությունը և հետաշխատանքային բժշկական սպասարկումը: Այն ֆորմալ և ոչ ֆորմալ համաձայնությունները, որոնց հիման վրա կազմակերպությունը տրամադրում է հետաշխատանքային հատուցումներ կոչվում են հետաշխա-տանքային հատուցումների պլաններ:
Հետաշխատանքային հատուցումների պլանները դասակար•վում են 2 տեսակի` սահմանված մասհանումների պլաններ և սահմանված հատուցումների պլաններ: Ըստ սահմանված մասհանումների պլանի` կազմակերպության իրավական կամ կառուցողական պարտականությունը սահմանվում է այն •ումարով, որը նա համաձայնվել է հատկացնել հիմնադրամին:
Ակտուարային ռիսկը, որ հատուցումները կլինեն ակնկալվածից քիչ, և ներդրու-մային ռիսկը, որ ներդրված ակտիվները բավարար չեն լինի ակնկալվող հատուցումները ապահովելու համար, ընկնում են աշխատակցի վրա:
Աշխատակցի կողմից ստացվող հետաշխատանքային հատուցումների •ումարը որոշվում է կազմակերպության կողմից վճարված մասհանումների •ումարով` այդ մասհանումներից առաջացող ներդրումների հատույցի հետ միասին:
Չմոռանաս տեղադրել նաև Քո աշխատանքը, - այն կարող է օգտակար լինել նրա համար՝ ով այս աշխատանքը տեղադրել է Քեզ համար :)
Մեկնաբանություններ նյութին: 0