ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ներածություն
Սպառողական վարքագծի էությունը
2. Սպառողական վարքագծի վրա ազդող գործոնները
3. Սպառողական վարքագծի տարրերը
4. Արժեքի պարադոքս և սպառողական ավելցուկ
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկը
Սպառումն օբյեկտիվ պրոցես է, այսինքն` գործընթաց է , որը կախված չէ մարդու կամքից: Սովամահ լինելու սպառնալիքի տակ մարդիկ պետք է սպառեն, օգտագործեն, սնվեն: Այսինքն` սպառումն իրենից ներկայացնում է բավարարման պրոցես: Այդ պատճառով մարդիկ մշտական պետք է ունենան սպառման առարկաներ, իսկ դա ունենալու համար պետք է անընդհատ արտադրեն, որի վերջնական նպատակը սպառելն է: Յուրաքանչյուր սպառող իր գումարի դիմաց ձգտում է ստանալ ՙայն ամենը, ինչ հնարավոր է՚: Յուրաքանչյուր սպառող ձգտում է այնպես տնօրինել իր դրամական եկամուտը, որ դրանից ստանա մաքսիմալ բավարարվածություն: Բայց նա չի կարող գնել այն ամենը, ինչ ցանկանում է: Դրա համար էլ սպառողն ընտրություն է կատարում տարբեր ապրանքների միջև, որպեսզի սահմանափակ եկամուտով ձեռք բերի իր համար նախընտրելի ապրանքներն ու ծառայությունները:
Չմոռանաս տեղադրել նաև Քո աշխատանքը, - այն կարող է օգտակար լինել նրա համար՝ ով այս աշխատանքը տեղադրել է Քեզ համար :)
Մեկնաբանություններ նյութին: 0