• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Տնտեսական աճը և նրա տեմպերը

  • Ներբեռնումներ: 150
  • Դիտումներ: 1380
  • Համաշխարհային տնտեսագիտություն,
  • 21/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 


Դեռեւս անտիկ աշխարհի մտածողները պնդում էին, որ կյանքը շարժ է: Կենդանի բնության նման հասարակական-տնտեսական կյանքը նույնպես գտնվում է մշտական շարժման մեջ, որտեղ կատարվում են աստիճանական, քանակական եւ որակական փոփոխություններ: Այդ փոփոխությունները վերաբերում են ոչ միայն արտադրողական ուժերին եւ արտադրական հարաբերություններին, այլեւ աշխատանքի արդյունավետության ու ունակությունների բարձրացմանը, ավելի մեծ քանակությամբ օ•տակար բարիքների ստեղծմանը: 
Տնտեսա•ետները հաշվարկել են, որ լրիվ զվաղվածության եւ տնտեսական ռեսուրսների սահմանափակության պայմաններում հնարավոր է ապահովել ՀԱԱ-ի աճ: Տնտեսական աճ նշանակում է տնտեսաության վերընթաց շարժ, նրա զարգացում եւ առաջընթաց: 
Տնտեսության վերընթաց զարգացման խոր արմատները թաքնված են հասարակական արտադրության եւ նրա վերջնական նպատակի` սպառման միջեւ գոյություն ունեցող բարդ եւ բազմաբնույթ կապերի մեջ: Մարդկանց տնտեսական պահանջմունքները ծնվում են արտադրությունից: Արտադրությունն իր հերթին ստեղծում է նոր արդյունքներ, դրանով իսկ նպաստում սպառման ընդլայնմանը: Իր հերթին բավարարելով նոր պահանջմունքները, սպառումը թելադրում է էլ ավելի կատարաելա•ործել արտադրության կարողություններըª  հագեցնելով շուկան նորանոր սպառման առարկաներով: 
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar