• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Վճարային հաշվեկշիռ

  • Ներբեռնումներ: 40
  • Դիտումներ: 365
  • Համաշխարհային տնտեսագիտություն,
  • 21/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Վճարային հաշվեկշիռ
Հայաստանը արտահանում ու ներմուծում է բազմապիսի ապրանքներ ու ծառայություններ, Հայաստանից ժամանակավորապես կամ մշտապես Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ, այլ երկրներ մեկնած անձիք պարբերաբար Հայաստանում բնակվող իրենց հարազատներին փոխանցում են գումար, օտարերկրյա ընկերությունները Հայաստանում կատարում են ներդրումներ, Հայաստանի կառավարությունը, բանկերը, ձեռնարկությունները օտարերկրյա ֆինանսական հաստատություններից ներգրավում են միջոցներ։ Այս բոլոր և բազմաթիվ այլ գործարքները, երբ Հայաստանը այլ երկրների հետ գործարքներ է կատարում, ամփոփ գրանցվում են Հայաստանի վճարային հաշվեկշռում։
Վճարային հաշվեկշիռը երկրի և մնացյալ աշխարհի միջև որոշ ժամանակաշրջանի ընթացքում կատարված տնտեսական գործարքների ամփոփ վիճակագրական ներկայացումն է: Գործարքները կարող են կապված լինել ապրանքների, գործոնային և ոչ–գործոնային ծառայությունների կամ ֆինանսական ակտիվների հետ։
 

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar