• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Նյութական ռեսուրսների տնտեսման աղբյուրները, արտադրանքի նյութատարություն

Ваш скрытый контент.

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

  • Ներբեռնումներ: 1
  • Դիտումներ: 24
  • Ապրանքագիտություն
  • 15/Սեպտեմբեր/2017


Չմոռանաս տեղադրել նաև Քո աշխատանքը, - այն կարող է օգտակար լինել նրա համար՝ ով այս աշխատանքը տեղադրել է Քեզ համար :)


Բովանդակություն

Ներածություն ...................................................................................................................... 3
1. Նյութական ռեսուրսների տնտեսաման աղբյուրներն ու ուղիները ..................... 6
2. Արտադրանքի նյութատարությունը ........................................................................... 10
    2.1. Չափակցման առաջին ցուցանիշ .......................................................................... 11
    2.2. Չափակցման երկրորդ ցուցանիշ........................................................................... 12
    2.3. Չափակցման երրորդ ցուցանիշ ............................................................................ 14
Եզրակացություն ................................................................................................................. 16
Օգտագործված գրականություն ....................................................................................... 18

Ներածություն

Տնտեսվարման  ներկայիս պայմաններում Հայաստանի Հանրապետության  նախկին խոշոր արտադրական ձեռնարկություններից շատերը կրճատել են իրենց թողարկման ծավալները, աշխատում են ըստ պատվերի, երբեմն  ընդհատումներով: Այդ և ՀՀ-ում գործող նորաստեղծ արտադրական ձեռնարկություների գերակշռող մասը կազմում են դիսկրետ տեխնոլոգիայով արտադրական ձեռնարկությունները, որոնց արտադրական գործընթացը ընդհատվում է պայամանավորված կիրառվող արտադրության տեխնոլոգիայի հետ: Դրանց թվին են դասվում սննդի արդյունաբերության որոշ ձեռնարկություններ, մեքենաշինական   ճյուղի, բնական քարերի մշակաման, տեքստիլ արդյունաբերության, կահույքի պատրաստման, և այլ, արտադրական ձեռնարկություններ:
    Շուկայական հարաբերությունների  ներկայիս պայմաններում, ձեռնարկության զարգացման ցանկացած մակարդակում կարևորվում է նրա ֆինանսական վիճակի բարելավման խնդիրը: ՀՀ կազմակերպությունների մեծամասնությունը չի կարող հույս դնել միայն արտաքին ֆինանսավորման աղբյուրների վրա,      հետևաբար,      ելքը   ներքին ռեսուրսների բացահայտումն է և դրանց օգտագործման արդյունավետության բարձրացումը: Վերջին հաշվով բարեփոխման կարելի է հասնել սեփական հնարավորությունների զարգացման և առաջին հերթին հենց նյութական ռեսուրսների օգտագործման բարելավման շնորհիվ: Նյութական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը նախ լուծում է կարևորագույն խնդիրներից մեկը` պայմանավորված ժամանակակից արտադրության հետ` հումքի բնական աղբյուրների պահպանման խնդիրը: Բացի այդ, հատուկ նշանակություն ունի նաև նյութական ռեսուրսների, վառելիքի, էներգիայի, հումքի  և այլ նյութերի օգտագործման բարելավումը, որի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ արդյունաբերությունում  արտադրական ընթացիկ ծախսերի մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում նյութական ծախսերը` որոշ արտադրություններում` արտադրանքի ինքնարժեքում շուրջ 80%: 
 



Մեկնաբանություններ նյութին: 0

avatar