• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Աշխատուժի միջազգային տեղաշարժը

  • Ներբեռնումներ: 20
  • Դիտումներ: 102
  • Աշխատանքի շուկա
  • 25/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Աշխատուժի միջազգային տեղաշարժը

Մեծ տարածությունների վրա և երկարատև ժամկետով աշխատուժի զանգվածային տեղաշարժը մարդկության անցյալի և ներկայի անժխտելի փաստ է: Աշխատուժի խոշորամասշտաբ տեղաշարժերը, ինչպիսի պատճառներով էլ որ դրանք պայմանվորված լինեն, ունեն լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներ և այդ տեսանկյունից տնտեսագիտության համար ներկայացնում են որոշակի հետաքրքրություն:
Մեր ուսումնասիրության օբյեկտը միայն արտաքին միգրացիան է, որը կապված է մի երկրից դեպի մյուսը աշխատուժի երկարաժամկետ տեղաշարժի հետ:
Արտաքին միգրացիան ունի երկու կողմ.
1.    Արտագաղթ,  այսինքն աշխատուժի արտահոսք մի երկրից դեպի մեկ այլ երկիրª երկարատև կամ մշտական բնակության համար:
2.    Ներգաղթ, այսինքն« օտարերկրյա աշխատուժի երկարատև կամ մշտական բնակության համար ժամանումը տվյալ երկիր:
Աշխատուժի արտաքին տեղաշարժը դասակարգվում է վերադարձելի և անվերադարձելի, վերաբնակեցումային և աշխատանքային, օրինական և անօրինական ձևերի:
 

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar