• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Ֆինանսական քաղաքականություն

  • Ներբեռնումներ: 0
  • Դիտումներ: 10
  • Աշխատանքի շուկա
  • 24/Ապրիլ/2019

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 


Չմոռանաս տեղադրել նաև Քո աշխատանքը, - այն կարող է օգտակար լինել նրա համար՝ ով այս աշխատանքը տեղադրել է Քեզ համար :)

Ֆինանսական քաղաքականություն Պետության ֆինանսական քաղաքականությունը ողջ տնտեսական քաղաքականության միջուկն է: Ավելին` ֆինանսական քաղաքականության իրականացման միջոցով են դրսևորվում պետության տնտեսական քաղաքականության արդյունքները: Ֆինանսական քաղաքականություն ասելով պետք է հասկանալ որպես պետության սոցիալ-տնտեսական քաղաքականության մաս , որի միջոցով ապահովվում է ֆինանսական ռեսուրների հաշվեկշռված աճ ֆինանսական համակարգի բոլոր օղակներում : Ֆինանսական քաղաքականություն մշակելիս պետք է ելնել տվյալ պետության պատմական զարգացման առանձնահատկություններից : Պատմականորեն տարբերում ենք ֆինանսական քաղաքականության հետևյալ տեսակները ` 1. Դասական 2. Կարգավորվող 3. Պլանային Գոյություն ունեն պետության ֆինանսական քաղաքականության մի քանի բնորոշումներ : Առանձին հեղինակներ << ֆինանսական քաղաքականությունը >> ներկայացնում են որպես << ֆինանսական հարաբերությունների օգտագործմանն ուղղված պետական միջոցառումների ամբողջություն , որն իրականացնում է պետությունը իր ֆունկցիաները կատարելու համար >> : Այս բնորոշման թերությունն այն է , որ նախ անհասկանալի է , թե ինչ է նշանակում <<ֆինանսական հարաբերությունների պետական միջոցառումների ամբողջություն>> արտահայտությունը : Ֆինանսական քաղաքականությունը սերտորեն կապված է դրամավարկային քաղաքականության հետ այն իր դրսևորումն է ստանում գների կարգավորման հակաինֆլացիոն միջոցառումների իրականացման և այլ խնդիրների կարգավորման դեպքում : Ֆինանսական ռեսուրսների աճի ապահովումը միայն միջոց է երկրի սոցիալ- տնտեսական քաղաքականությունից բխող խնդիրների լուծման համար, ինչին կոչված է ֆինանսական քաղաքականությունը: Պետական ֆինանսական քաղաքանության հիմնական առանցքը պետք է լինի ապահովել բավարար պայմաններ երկրի սոցիալ – տնտեսական զարգացման, ինչպես նաև բնակչության կենսամակարդակի բարձրացման համար : Բացի պետական ֆինանսական քաղաքականությունից գոյություն ունի նաև տնտեսվարող սուբյեկտների , մասնավորապես կազմակերպությունների կողմից իրականացվող ֆինանսական քաղաքականություն : Այդ քաղաքականությունը միտված է բիզնեսի զարգացմանը , ինչը հանդիսանում է ֆինանսական մենեջերի գործունեության հիմնական խնդիրը : Ֆինանսական քաղաքականության գլխավոր նպատակն է ապահովել տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը մրցակցային պայքարում , ինչը հնարավորություն է տալիս խուսափել սննկացման վտանգից և խոշոր ֆինանսական կորուստներից : Դրան հասնելու կարևոր նախադրյալ է արդյունավետ ինվենստինցիոն քաղաքականության իրականացումը , որը հանդիսանում է կազմակերպությունների ֆինանսական քաղաքականության կարևոր բաղադրիչը : Սա հնարավորություն է տալիս նոր տեխնիկայի և տեխնոլոգիայի արմատավորման միջոցով շարունակ նորացնել թողարկվող արտադրանքի կառոջցվածքը , իջեցնել ինքնարժեքը , որոնց արդյունքում կստեղծվեն լուրջ նախադրյալներ հաղթող դուրս գալու մրցակցային պայքարում , բարձրացնել կազմակերպության շուկայական արժեքը և հասնել բարձր ֆինանսական արդյունքի : Ֆինանսական քաղաքականության առաջնահերթությունները շարունակ կարող են փոխվել` ելնելով շուկայական իրադրության փոփոխույուններից : Նման փոփոխությունների կանխատեսումը ֆինանսական մենեջերի աշխատանքի կարևորագույն ուղղություններից մեկն է , ինչը հիմք է հանդիսանում կարճաժամկետ և երկարաժամկետ ֆինանսական քաղաքանության հայեցակարգերը մշակելու համար: Ներկայումս Հայաստանի հանրապետության պետական ֆինանսական քաղաքականությունը դեռևս չունի երկրի տնտեսական զարգացման ու բնակչության սոցիալական խնդիրները լուծելու ուղղվածություն, որն այդ քաղաքականության գլխավոր նպատակն է : Այս պարագան հիմնականում պայմանավորված է հանրապետության ֆինանսական ռեսուրսների սահմանափակ ծավալով : Վերջին տարիներին հանրապետության ֆինանսական քաղաքականությունն առավելապես ուղղված է տնտեսության կայունության ապահովմանը, պետական բյուջեի դեֆիցիտի կրճատմանը և տնտեսության աճի նախադրյալների ստեղծմանը : Հայաստանի հանրապետությունում նոր ֆինանսական մեխանիզմի կիրառման շնորհիվ շուկայան հարաբերությունները գործնականում արմատավորվեցին տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում ու ոլորտներում : Շուկայական հարաբերությունների արմատավորմանը միտված տնտեսական ու սոցիալական վերակառուցման գործնթացում թույլ տրվեցին խոշոր սխալներ , բացթողումներ , որոնք զգալի վնաս հասցրին երկրի տնտեսությանը: Պետական ֆինանսական քաղաքականությունը սերտորեն կապվում է դրամավարկային քաղաքականության հետ : Դա պայմանավորված է նրանով, որ դրամական զանգվածը , լայն իմաստով , փոփոխական մեծություն է ֆինանսական քաղաքականության տեսակետից այն չափով , ինչ չափով գոյություն ունի փոխադարձ կապ մի կողմից տնտեսության ակտիվության և գների մակարդակի տատանումների և մյուս կողմից դրամական էմիսիայի վրա հսկողություն սահմանելու պետության ձգտման միջև : Բացի դրանից , տնտեսության կայունացման քաղաքականությունը ենթադրում է դրամական գործիքների օգտագործում ինֆլյացիոն ճնշումը կարգավորելու համար , ինչը բնորոշ է վերջին տարիների Հայաստանի հանրապետության ֆինանսավարկային քաղաքականությանը : Մյուս կողմից դրամական քաղաքականության գործընթացում կարևոր գործոնն է հսկողությունը` տնտեսության մեջ որպես դրամական զանգված սահմանափակելու միջոց` վարկը օգտագործելու նկատմամբ : Սակայն ինֆլյացիոն ճնշումը թուլացնելուն ուղղված վարկային քաղաքականության արդյունավետությունը կապված է վարկային ռեսուրսների աճի տեմպի անկման հետ, ինչը հանգեցնում է անցանկալի հետևանքների , մասնավորապես եկամուտների կորստի : Այստեղից հետևում է, որ հավասարակշռված ֆինանսական քաղաքանությունը ենթադրում է սերտ փոխգործակցություն դրամավարկային քաղաքականության հետ : Պետական ֆինանսական քաղաքականության կարևոր բաղադրիչներ են նաև բյուջետային , հարկային , ինվեստիցիոն , սոցիալական և մաքսային քաղաքականությունները : Բյուջետային քաղաքականւթյունը հանդես է գալիս որպես պետության ֆինանսական քաղաքականության ավանդական հիմնական օղակը : Նույնիսկ ֆինանսների դասական տեսությունը ֆինանսները միանշանակ ներկայացնում էր որպես պետության ունեցվածք : 20-րդ դարից սկսած` աստիճանաբար բարձրացավ պետության դերը երկրի տնտեսության զարգացման գործում , ինչը էականորեն փոխեց ֆինանսական քաղաքականության ուղղվածությունը : Բյուջետային հավասարակշռությունը այլևս չէր սահմանափակվում միայն երկրում կարգ ու կանոնի և իշխանության մարմինների աշխատանքի ապահովման խնդիրների լուծմամբ : Պետական ծախսերի անշեղ աճը մի կողից և տնտեսության զարգացման առաջնահերթությունների գիտակցումը մյուս կողմից բարձրացրին բյուջետային քաղաքականության դերն ու նշանակությունը : Բյուջետային քաղաքականությունը հանգեց այնպիսի խնդիրների լուծման անհրաժեշտության հետ ինչպիսիք են բյուջեի ծավալի , դեֆիցիտի չափի , ինվենստինցիոն ներդրումների ու օբյեկների սահմանումը և այլն , որոնք ազդեցություն են ունենում տնտեսության զարգացման ընթացքի վրա : Հայաստանի հանրապետության բյուջետային քաղաքականությունը հիմնված է ընդունված բյուջետային օրենսդրության և այլ օրենսդրական ակտերի վրա , որոնք էլ որոշում են երկրի բյուջետային կառուցվածքի ձևը և բյուջետային գործընթացը : Բյուջետային քաղաքականությունը դրսևորվում է տարբեր մակարդակի բյուջեների միջև ծախսերի բաշխման , բյուջեի դեֆիցիտի ծածկման աղբյուրի , պետական պարտքի կառավարման ձևերի ու մեթոդների միջև : Ֆինանսական քաղաքականության կարևոր բաղադրիչներից է հարկային համակարգի արդյունավետ կառավարումը : Հարկերն իրենից ներկայացնում են պետության կողմից իրավաբանական ու ֆիզիկական անձանցից անփոխհատույց ու պարտադիր գանձվող միջոցներ, հասարակական ծախսերի ֆինանսավորման համար: Շուկայական տնտեսություն ունեցող զարգացած երկրներում կիրառվում են բազմաթիվ , տարատեսակ հարկեր և հարկադրման օբյեկներ , և սահմանված են ոչ միատեսակ փոխհարաբերություններ հարկատուների և հարկային մարմինների միջև : Սակայն միջազգային պրակտիկան մշակել է հարկային համակարգի կառուցվածքի , հարկադրման որոշակի սկզբունքներ : Առաջին սկզբունքն այն է, որ հարկերը ստորաբաժանվում են ուղղակի և անուղղակի հարկերի : Ուղղակի հարկերի գանձումն միանգամյա է և կատարվում է համապատասխան սուբյեկտների եկամուտներից և սեփականությունից, իսկ անուղղակի հարկերի գանձումը` իրավաբանական անձանց գործունեության շրջանառությունից: Ուղղակի հարկերն են ` շահութահարկ , եկամտային հարկ , հողի հարկ , գույքահարկ : Շահութահարկ - Շահութահարկը հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է , որը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով որոշված հարկվող շահույթից կիրառելով օրենքով սահմանված դրույքաչափերը: Շահութահարկ վճարողներ են հանդիսանում ՀՀ ռեզիդենտները և ոչ ռեզիդենտները , առևտրային կազմակերպությունները բացառությամբ ՀՀ պետական կառավարչական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և ՀՀ կենտրոնական բանկի : Ռեզիդենտների համար շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով, իսկ ոչ ռեզիդետների համար` 5-10 տոկոս դրույքաչափով : Եկամտային հարկ – Եկամտայի հարկը հարկ վճարողների կողմից սույն օրենքով, սահմանված կարգով պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է : ՀՀ-ում եկամտային հարկ են վճարում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք: Եկամտային հարկի դրույքաչափերն են ` 1. Մինչև 120.000 դրամը` հարկվող եկամտի 24.4 տոկոսը 2. 120.000 դրամից մինչև 2.000.000 դրամը ` 29.280 դրամ + 120.000 դրամը գերազանցող մասի 26 տոկոսը 3. 2.000.000 դրամից ավելի դեպքում ` 518.080 դրամ + 2.000.000 դրամը գերազանցող դրամի 36 տոկոսը : Հողի հարկ - Հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական եւ ժամանակավոր օգտագործողները: Հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար տարեկան վճարվող հաստատագրված վճարների ձևով : Գույքահարկ - Հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար անկախ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է : Գույքահարկ վճարող են համարվում Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները եւ դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիներ և այլն : Անուղղակի հարկերն են` ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ ) , ակցիզային հարկ: Ավելացված արժեքի հարկ - անուղղակի հարկ է, որը սույն օրենքի համաձայն վճարվում (գանձվում) է պետական բյուջե՝ ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման բոլոր փուլերում։ Ակցիզային հարկ - Այս հարկը սույն օրենքով սահմանված ապրանքների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող անուղղակի հարկ է : Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը , խաղողի և այլ գինիները, գինենյութը, սպիրտը եւ սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով , բենզինը, հում նավթը և նավթամթերքները , դիզելային վառելիքը , նավթային գազերը : Հարկային համակարգի կառուցվածքի հաջորդ կարևոր սկզբունքը վերաբերում է հարկերի հորիզոնական և ուղղահայաց կառուցվածքի հավա- սարությանը : Հորիզոնական հավասարությունը նշանակում է , որ իրավաբանական ու ֆիզիկական անձինք , որոնք գտնվում են տարբեր տնտեսական պայմաններում , պետք է վճարեն միատեսակ հարկեր : Ինչ վերաբերում է ուղղահայաց հավասարությանը , ապա այն ենթադրում է , որ հարուստները պետք է վճարեն համամասնորեն ավելի մեծ գումար , քան աղքատները : Հարկային համակարգի կառուցվածքի սկզբունքների շարքին են դասվում նաև հարկերի գանձման եղանակների պարզությունը , հարկերից խուսափելու անհնարինությունը և այլն : Հարկերին բնորոշ են երկու հիմնական գործառույթներ` ֆիսկալ և տնտեսական : Առաջինի իմաստն այն է , որ հարկերի միջոցով պետությունը ապահովում է բյուջեի եկամտային մասի կատարում : Իսկ երկրորդ գործառույթի միջոցով պետությունը խրախուսում է տնտեսության զարգա-ցումը : Հարկերի ֆիսկալ և տնտեսական գործառույթների իրականացման միջև օպտիմալ հավասարակշռության ապահովումը հարկային և հետևաբար , նաև ֆինանսական քաղաքականության առանցքային հարցերից մեկն է: Պետության ֆինանսական քաղաքականության կարևոր օղակներից մեկն էլ ինվենստիցիոն քաղաքականությունն է: Այդ քաղաքականությունը կոչված է ստեղծելու բարենպաստ պայմաններ հայրենական ու արտասահմանյան ինվենստիցիաների ներգրավման և դրանք տնտեսության իրական հատվածի զարգացմանն ուղղելու համար: Ինվեստիցիոն նման քաղաքկանությունը հատկապես կարևորում է շուկայական հարաբերություններին անցման փուլում գտնվող երկրի , այդ թվում նաև Հայաստանի հանրապետության համար : Այս պարագան պայմանավորված է նրանով , որ անցման գործընթացը պահանջում է տնտեսության արմատական վերակառուցում , որը հնարավոր չէ իրականացնել առանց բավարար կապիտալ ներդրումների առկայության: Ինվեստիցիոն քաղաքականության մշակման և իրականացման մակարդակից կախված՝ տարբերում են պետական, ճյուղային, տեղական և տնտեսվարող առանձին սուբյեկտների ինվեստիցիոն քաղաքականություն : Դրանք բոլորն էլ գտնվում են սերտ և փոխադարձ կապի մեջ, սակայն որոշիչը հանդիսանում է պետական ինվեստիցիոն քաղաքականությունը: Պետության ինվեստիցիոն քաղաքականության նպատակը տնտեսական և սոցիալական զարգացման ռազմավարական պլանների իրացումն է և երկրում ինվեստիցիոն գործունեության աշխուժացումը: Հետևաբար, պետության ինվեստիցիոն քաղաքականության տակ հասկացվում է պետության կողմից կատարվող միջոցառումների ամբողջություն, որն ուղղված է ինվեստիցիոն գործունեության աշխուժացմանը, տնտեսության վերելքի և արտադրության արդյունավետության բարձրացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը և բոլոր սուբյեկտների համար բարենպաստ ինվեստիցիոն պայմանների ստեղծմանը: Տեղական քաղաքականության տակ հասկացվում է մարզի մակարդակով կատարվող միջոցառումների համակարգ, որը նպաստում է ինվեստիցիոն ռեսուրսների մոբիլիզացմանը և տվյալ տարածքի, մարզի, բնակչության և առանձին ներդրողների շահերից ելնելով՝ այդ ռեսուրսների օգտագործման առավել շահավետ և ռացիոնալ ուղղությունների որոշմանը: Ճյուղային ինվեստիցիոն քաղաքականության տակ հասկացվում է տնտեսության առաջնային ճյուղերի ընտրումը և ինվեստիցիոն աջակցումը, որոնց զարգացումն ապահովում է երկրի տնտեսական և պաշտպանության անվտանգությունը, պատրաստի արտադրանքի արտահանումը, ԳՏԱ-ի արագացումը: Ֆինանսական քաղաքականության կարևոր բնագավառներից է նաև սոցիալական քաղաքականությունը : Սոցիալական քաղաքականության հասկացության վերաբերյալ բնորոշումները տրվում են ինչպես նեղ, այնպես էլ լայն առումով: Առաջինը վերաբերում է հասարակական կյանքի սոցիալական ոլորտի առանձին բնագավառներին՝ առողջապահությանը, գիտությանը, կրթությանը, մշակույթին և սպորտին, իսկ երկրորդը ՝ մարդու կենսագործունեության ապահովման ամբողջ համակարգին, նրա վերարտադրության ողջ գործընթացին : Այսպիսով ՝ ընդհանուր առմամբ սոցիալական քաղաքականությունն ունի ընդգրկուն ու լայն ոլորտ, առնչվում է հասարակության լայն խավերի շահերի հետ և կարևոր տեղ ունի ժամանակակից պետության գործունեության մեջ: Սոցիալական քաղաքականությունը ուղղված է բնակչության սոցիալական պայմանների բարելավմանը : Այդ բնագավառի կարևոր ոլորտների մեջ են մտնում մասնավորապես բնակչության համար սպառողական զամբյուղին համապատասխան բավարար կենսաթոշակների , պետական ապահովության, զբաղվածության ֆոնդերի ստեղծումը : Ներկայումս Հայաստանի հանրապետությունում սոցիալան հրատապ խնդիր է աղքատության հիմնահարցի լուծումը : Պետական ֆինանսական քաղաքականության ոչ պակաս կարևոր ոլորտ է մաքսային քաղաքականությունը : Վերջինս կոչված է վերահսկողություն իրականացնել երկրի պետական սահմանով կատարվող գույքի և կապիտալի տեղափոխման վրա : Մաքսային քաղաքականության միջոցով սահմանափակվում կամ ընդլայնվում է երկրի ներքին շուկա մուտք գործող ապրանքների և ծառայությունների ծավալը , ինչպես նաև խրախուսվում կամ կասեցվում են նաև ապրանքների արտահանումը և ներմուծումը: Դրանով իսկ մաքսային քաղաքականության միջոցով նույնպես տեղի է ունենում վերաբաշխման գործընթաց տնտեսվարող սուբյեկտների ու տնտեսության միջև: Մաքսային քաղաքականությունը սերտորեն առընչվում է բյուջետային քաղաքականության հետ , այնքանով , որքանով մաքսային տուրքերը և վճարումները պետական բյուջեի եկամտի կարևոր աղբյուր են :


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar