• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Տուրիզմի տրանսպորտային ապահովվածությունը

  • Ներբեռնումներ: 176
  • Դիտումներ: 1450
  • Այլ թեմաներ
  • 15/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն
Գլուխ 1   Տրանսպորտ
1.1    Տրանսպորտի  դերը զբոսաշրջային ճանապարհորդությունների ժամանակ
1.2    Տրանսպորտային միջոցների դասակարգումը
Գլուխ 2      Տուրիզմի տրանսպորտային ապահովվածությունը 
             2.1  Օդային տրանսպորտ
             2.2  Ցամաքային տրանսպորտ
             2.3  Ջրային տրանսպորտ
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

 

Զբոսաշրջությունը դինամիկ զարգացող, սպառողական ուղղվածություն ունեցող երևույթ է: Այն համարվում է աշխարհի ամենամեծ արդյունաբերությունը:
Այսօր տուրիզմի դերն ու նշանակությունը տարբեր երկրների միջև տնտեսական զարգացման, փոխադարձ սոցիալական կապերի հաստատման հարցերում թերագնահատելն անհնար է: Տուրիզմի արդյունաբերությունը մեծ  տեղ է զբաղեցնում շատ երկրների տնտեսությունում: 
Տուրիստներին տեղափոխելու ծառայությունները առաջատար դիրք են գրավում զբոսաշրջային արտադրանքի մեջ: Դա կապված է նրա հետ, որ բոլոր տուրիստական երթուղիները ճանապարհորդողներին առաջարկում են տրանսպորտ՝  հանգստյան վայր կամ էքսկուրսիա տանելու և ետ բերելու համար:  Տրանսպորտային ապահովվածությունը կարևոր տարր է համարվում տուրիզմի ենթակառուցվածքում և ներառում է այն հիմնական ծառայությունների փաթեթը, որոնք ընդգրկված են տուրիստական արտադրանքի կազմի մեջ: 
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar