• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Վահանավանք

  • Ներբեռնումներ: 70
  • Դիտումներ: 121
  • Արվեստ(մշակույթ)
  • 06/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Վահանավանք
Վահանավանք, վանք Սյունիքի մարզում։ Կապան քաղաքից 7 կմ արևմուտք, Ողջի գետի աջ կողմում, մի անտառապատ ձորում։
Վանքը կառուցվել է Վահան իշխանի կողմից (911թ)։ Վանքը կառուցվելուց հետո նրան տրվում է մի հսկայական կալվածք, որ տարածվում էր նրա շուրջը։ Ավելի ուշ` 11-րդ դարի երկրորդ կեսում, Վահանավանքի մոտ կատարվում են նոր կառուցումներ, մեծ եկեղեցուց 25 մետր հեռու կառուցվում է մի ավելի փոքր եկեղեցի, որը գեղեցկությամբ գերազանցում էր մեծին։ Նրա արևելյան պատի ներսի կողմում, հիմքին մոտ գտնվող քարերից մեկի վրա պահպանվել է 1086թ վերաբերվող մի արձանագրություն, որտեղ խոսվում է այդ եկեղեցու կառուցման մասին: Վանքն ունեցել է շուրջ 100 միաբան, կից գործել է վանական դպրոցը, որի սաներից է Վահան Ա Սյունեցին:
 

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar