• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Երևանի «Անանիա Շիրակացի» Միջազգային Հարաբերությունների Համալսարան

Երևանի «Անանիա Շիրակացի» Միջազգային Հարաբերությունների Համալսարան

«Ան. Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը հիմնա­դրվել է 1990 Անանիա շիրակացի Համալսարանթվականին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ.Մադոյանի և բանա­­սի­րական գիտությունների թեկնածու, դոցենտ Հր. Մադոյանի կողմից: Համալ­սա­րա­նը մտած­ված էր որպես հումանիտար բոււհ, որը կարող է հետխորհրդային երիտա­սար­դու­թյանը տալ համաշխարհային մակարդակի կրթություն: Այն կոչվեց Պատմա-բա­նասիրական համալսարան: Երկու տարի հետո` հաջողությունների ճնշման տակ, բացվեցին տնտեսագիտական և իրավաբանական ֆակուլտետները, և համալսարանը կոչվեց «Ան.Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալ­սարան ի պատիվ միջնադարի (7-րդ դ.) հայ մեծ գիտնական Ան.Շիրակացու:

Այժմ համալսարանի փայատերերն են` բ.գ.դ., պրոֆ. Վ.Մադոյանը (Հայաստան) և տ.գ.դ., պրոֆ. Ա.Ապցիաուրին (Վրաստան):

Առաջին օրվանից համալսարանի ղեկավարությունը նախատեսել է բարձր որակի ապահովում: Համալսարանում դասավանդել են Հայաստանի նշանավոր գիտնա­կան­ներ Յու. Սուվարյանը, Վ.Խոջաբեկյանը, Ն.Թումասովը (տնտեսագիտություն), Վ.Մա­դոյանը, Ռ. Մանուչարյանը (լեզվաբանություն), Գ.Ջահուկյանը, Լ.Եզեկյանը (հայոց լեզու), Է. Արզումանյանը, Ն.Միքայելյանը (անգլ.լ.), Մ.Հարությունյանը, Կ.Աթայանը (գերմ. լ.) և ուրիշներ: Այժմ համալսարանի պրոֆեսորադասախաոսական կազմի 60% ունի ԽՍՀՄ կամ Հայաստանի Հանրա­պետության ԲՈՀ-երի կողմից տրված գիտական աստիճաններ և կոչումներ:

2001- 2002 թթ. համալսարանը Հայաստանի մասնավոր բուհերի հետ ընդհանուր կարգով անցել է պետական հավատարմագրում բակալավրի աստիճանի մակար­դակով և իրավունք ստացել տալ շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմ:

Համալսարանը ուսումնական և գիտական առումներով համագործակցում է Կիևի Անձնակազմի կառավարման միջռեգիոնալ ակադեմիայի (Կիև, Ուկրաինա), Ամմանի ուսումնական կենտրոնի – Սենթ–Քլեմենս համալսարանի մասնաճյուղի (Ամման, Հորդանան), Պրահայի միջազգային հարաբերությունների համալսարանի (Պրահա, Չեխիա), Ռուսաստանի և Հայաստանի մի շարք բուհերի հետ, տարբեր միջազգային բուհական միավորումների անդամ է:

Համալսարանը աշխատում է հինգ մասնագիտությամբ` «տնտեսագիտություն», «իրավաբանություն», «օտար լեզուներ (անգլ. և գերմ.)», «ժուռնալիստիկա» և «դեղագոր­ծություն (ֆարմացիա)»:

2008 թվականից համալասրանն իրավունք է ստացել աշխատելու նաև մագիս­տրոսի ծրագրերով («իրավաբանություն», «տնտեսագիտություն», «օտար լեզուներ», «ժուռ­նա­լիստիկա» մասնագիտությունների գծով):

Երեք մասնագիտությամբ («իրավաբանություն», «տնտեսագիտություն», «ֆարմա­ցիա») համալսարանն իրավունք ունի արտասահմանցիների հետ աշխատելու նաև անգլերեն և ռուսերեն:

Համալսարանում գործում են գիտական և մասնագիտական խորհուրդներ: Վերջինիս որոշումները գիտական աստիճան շնորհելու մասին ճանաչում են Իրանի, Վրաստանի որոշ բուհերը:

Համալսարանում գործում են ուսանողական խորհուրդ, թատերական և զբո­սա­շրջիկության խմբակներ:

Օտարերկրյա քաղաքացիներն ապահովվում են հանրակացարանով:
18
Декабрь
0
1837

Комментарии к записи: 0

avatar