• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Երևանի «Գլաձոր» Կառավարման Համալսարան

Երևանի «Գլաձոր» Կառավարման Համալսարան

Համալսարանում բակալավրիական կրթություն կարող են ստանալ ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք: Համալսարանը կադրեր է պատրաստում հետևյալ մասնագիտությունների գծով`
Իրավագիտություն
Ֆինանսներ
Հաշվապահական հաշվառում և հարկում
Կառավարում (մենեջմենթ)
Շուկայագիտություն (մարկետինգ)
Միջազգային հարաբերություններ
Լրագրություն
Հայոց լեզու և գրականություն
Օտար լեզու և գրականություն
Լեզվաբանություն
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)
Տեղեկետվական տեխնոլոգիաներ
Ուսուցման ձևը ցերեկային (առկա) հեռակա
Ուսման տևողությունը 4 տարի 5 տարի
Ուսման վարձը 330 000 ՀՀ դրամ 230 000 ՀՀ դրամ
Ուսման վարձը օտարեկրյա քաղաքացիների համար Պայմանագրային Պայմանագրային
«Գլաձոր»-ում յուրաքանչյուր մասնագիտության գծով ընդունված ուսանողների 10 տոկոսը սովորում է անվճար:
Բուհն իրավունք ունի կնքել անհատական պայմանագրեր և սահմանել անհատական ուսման վարձ, մասնավորապես` զոհված ազատամարտիկների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար:
«Գլաձոր» համալսարան կարող են ընդունվել նրանք, ովքեր կստանան դրական գնահատականներ ինչպես միասնական և կենտրոնացված, այնպես էլ «Գլաձոր» համալսարանում կազմակերպվող ընդունելության քննություններից
Շրջանավարտներին տրվում է պետական նմուշի դիպլոմ: Տրվում է դիպլոմի միասնական հավելված (հայերեն, անգլերեն լեզուներով):
Համալսարանի բակալավրի առկա բաժնում ընդունելությունը կատարվում է ՀՀ ԿԳՆ կողմից սահմանված կարգի, իսկ հեռակա բաժնի ընդունելությունը` ԵԳՀ «Բակալավրի կրթական ծրագրի ընդունելության կանոնակարգ»-ի համաձայն
18
Декабрь
0
1490

Комментарии к записи: 0

avatar