• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Երևանի Հեռուստատեսության և Ռադիոյի Ակադեմիա

Երևանի Հեռուստատեսության և Ռադիոյի Ակադեմիա

Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում դասավանդում են վերոհիշյալ ոլորտի Հայաստանի Հանրապետության ճանաչված, հանրահայտ, պրոֆեսիոնալ, հարգարժան և մշակույթի ոլորտի փորձառու մասնագետներ: Մենք կսովորեցնենք Ձեզ աշխատել տեսախցիկի առջև, ձայնագրել հարցազրույցներ, նկարահանել ու պատրաստել հեռուստատեսային հաղորդումներ:

Խոսքի և դերասանի վարպետության պարապմունքները կօգնեն Ձեզ գեղագիտորեն շարադրել ձեր մտքերը և գեղեցիկ խոսել մայրենի լեզվով: Հոգեբանության դասերը կօգնեն վստահ և հանգիստ շփվել ամենատարբեր ոլորտները ներկայացնող մարդկանց հետ, ճանաչել ինքներդ ձեզ, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, որոնց հետ սովորաբար առիթ եք ունենում շփվել առօրյա կյանքում: Սա պարզապես չնչին մասն է այն ամենի, ինչ կարող է ձեզ տալ Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիան չորս տարիների ընթացքում` ընդհանուր և մասնագիտական առումներով: Մի խոսքով այստեղ ձեզ սպասվում է անմոռանալի ուղևորություն դեպի հեռուստատեսության ինքնատիպ աշխարհը, ինչպես նաև նոր բացահայտումներ այդ ոլորտում:

Համաձայն 2009 թվականի հոկտեմբերի 23-ին Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի ու Մոսկվայի "Օստանկինո" հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ինստիտուտի միջև կնքված բացառիկ պայմանագրի, այսուհետ Ակադեմիայի շրջանավարտները հնարավորություն կունենան ևս մեկ տարի Երևանում սովորելով մոսակովյան ինստիտուտի 5-րդ կուրսի ծրագրով, ստանալ նաև Ռուսաստանի Դաշնության պետական նմուշի դիպլոմ: Ի դեպ, այդ հնարավորությունից կարող են օգտվել Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի բոլոր տարիների շրջանավարտները:
18
Декабрь
0
1377

Комментарии к записи: 0

avatar