• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Երևանի «Մենեջմենթի» Համալսարան

Երևանի «Մենեջմենթի» Համալսարան

Երևանի մենեջմենթի համալսարանը (Համալսարան) հիմնդարվել է 1996թ.-ի մայիսի 14-ին: Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության N 74 լիցենզիայի համաձայն Համալսարանն իրականացնում է բարձրագույ կրթության ծրագրեր հետևյալ չորս մասնագիտություններով.

. Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (մենեջմենթ),
. Իրավագիտություն
. Ժուռնալիստիկա
. Թարգմանչական գործ

1997թ.-ին, Համալսարանը ստացել է երկրորդ լիցենզիան՝ «Ստոմատոլոգիա» և «Կառավարման ավտոմատացված համակարգեր» մասնագիտությունների համար: Նույն թվականին Համալսարանը հիմնադրել է կրթահամալիր Գյումրի քաղաքում և մասնաճյուղ՝ Ստեփանակերտում:

1999թ.-ից, Համալսարանը մասնակցեց հավատարմագրման գործընթացին և 2000թ.-ից հավատարմագրվեց իր հինգ մասնագիտություններով:

2000թ.-ին, Համալսարանը վերալիցենզավորվել է և օգոստոսի 24-ին ստացել անժամկետ գործունեության լիցենզիա: Նույն թվականից սկսած, Համալսարանի ուսանողները մասնակցում են տարբեր մրցույթների և արժանացել են մի շարք մրցանակների՝ ցուցադրելով իրենց գրավոր և բանավոր բարձր հմտություններն ու կարողությունները:

2000թ.-ին, Համալսարանի ժունալիստիկայի ֆակուլտետի ուսանողներից կազմված թիմը «Հայաստանն իմ հայրենիքն է» հանրապետական մրցույթում արժանացավ երրորդ մրցանակին: Ժուռնալիստիկայի ֆակուլտետը նաև կազմակերպում է «Գարնանային ակընթարթներ» լուսանկարչական ցուցահանդեսներ Հայաստանի Նկարիչների տանը, ՀՀ Մշակույթի նախարարության պատկերասրահում և Գրողների տան ցուցասրահում:

2001թ.-ին, Համալսարանի Գյումրու կրթահամալիրի իրավաբանական ֆակուլտետի ուսանողներից կազմված թիմը հաղթող ճանաչվեցին նույն թվականին Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անցկացված Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի եզրափակիչ փուլում և մեկնեց ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն՝ մրցույթի միջազգային փուլին մասնակցելու համար:

2002թ.-ին, Համալսարանի Գյումրու կրթահամալիրի իրավաբանական ֆակուլտետի ուսանողներից կազմված թիմը, կրկին մասնակցելով Ֆիլիպ Ջեսափի անվան դատախաղ մրցույթում, ճանաչվեց մրցույթի գրավոր փուլի հաղթող:

2003թ.-ին, Համալսարանը, ՀՀ Առողջապահության նախարարությունից ստացավ միջին մասնագիտական բժշկական մասնագիտություններով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիա: Նույն տարում Համալսարանը նաև սկսեց իրականացնել մագիստրական ծրագրով կրթություն չորս մասնագիտություններով:

2005թ.-ից, Համալսարանի Գյումրու կրթահամալիրում հիմնադրվեց և հաջողությամբ գործում է ստոմատոլոգիական կլինիկական բազան:

Համալսարանն իր գոյության շուրջ 12 տարիների ընթացքում հրատարակել է շուրջ 20 անուն գիրք՝ 6 անուն դասագիրք և ձեռնարկներ: Յուրաքանչյուր տարի, հանրապետական և արտասահմանյան պարբերականներում լույս են տեսնում Համալսարանի դասախոսների գիտական-մասնագիտական հոդվածները: Համալսարանն ունի «Մենեջմենթ» համալսարանական ամսաթերթը, որը խմբագրվում և հրատարակվում է ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների ուժերով:

2012թ.-ի դրությամբ, Համալսարանն ունեցել է 1,200 շրջանավարտ, որոնց գերակշռող մասն աշխատում է ըստ մասնագիտության:


Երևանի Մենեջմենթի Համալսարան
ՀՀ, ք. Երևան Մալխասյան 1/8,
Հեռ.՝ +374 10 583 518, +374 10 322 412
Էլ-հասցե՝ info@ymu.am
www.ymu.am

Գյումրու մասնաճյուղ
Շեդրին 54/ա,
ՀՀ, ք. Գյումրի
Հեռ.՝ +0312 31 802
Էլ-հասցե՝ gyumri@ymu.am

ԼՂՀ մասնաճյուղ
Գ. Լուսավորիչ 8/ա,
ԼՂՀ, ք. Ստեփանակերտ
Հեռ.՝ +0497 51 179
Էլ-հասցե՝ stepanakert@ymu.am
18
Декабрь
0
30

Комментарии к записи: 0

avatar