• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան Համալսարան

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան Համալսարան

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն այս տարի կունենա 210 աշակերտ՝ հանրապետության բոլոր մարզերից: Իսկ դիմորդների քանակի ավելացման պարագայում, հնարավոր է ընդլայնել կրթահամալիրը: Այս մասին, «Հայ Զինվորի» փոխանցմամբ, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«…Հույս ունեմ, որ վարժարանն ավարտած սաների մեծ մասը կընտրի սպայական մասնագիտությունը եւ կշարունակի ուսումը բարձրագույն ռազմական հաստատություններում»,— նշել է նախարարը:

Նշենք, որ այս տարի առաջին անգամ վարժարան ընդունելությունը անցկացվել է մրցույթային հիմունքներով՝ 1 տեղի համար 3 դիմորդ: Սա ենթադրում է, որ վարժարանում կրթություն ստանալու համար դիմել է շուրջ 600 դիմորդ:

Օգոստոսի 30-ին Դիլիջանում կայացել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ վարժարանի դասղեկները, դասակի ու վաշտի հրամանատարները զինվորականներ են, իսկ ուսուցչական կազմը դասավանդելու է քաղաքացիական հիմունքներով:

Կառավարության որոշմամբ վարժարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գեղամ Սարգսյանը: Կանոնադրության համաձայն՝ տնօրենի ընտրությունը պետք է կատարվի բաց մրցույթով: Հաջորդ նիստին կներկայացվի հայտարարությունն ու մրցույթի անցկացման կարգը: Ռազմական գծով փոխտնօրեն է ընտրվել գնդապետ Ալեքսան Մինասյանը, ով վարժարանի հիմնադիրներից է:

Հոգաբարձուների խորհրդի անդամները.

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան (խորհուրդի նախագահ)
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ–մայոր Օնիկ Գասպարյան
արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստյան
«Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյան, «Այբ» կրթահամալիրի տնօրեն Արամ Փախչանյան, զարգացման ծրագրերի գծով փոխտնօրեն Սոնա Կոշեցյան
պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական Սոնա Ղարիբյանը
ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը
ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյան
ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յաղուբյան
Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյան
Ավելի վաղ՝ օգոստոսի 10-ի նիստի ընթացքում, ՀՀ կառավարությունը հաստատել էր «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը։
18
Декабрь
0
1653

Комментарии к записи: 0

avatar