• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Երևանի պետական բժշկական համալսարան

Երևանի պետական բժշկական համալսարան

Հապավում ԵՊԲՀ
Տեսակ համալսարան
Միջազգային անվանում Yerevan State Medical Univerity after Mkhitar Heratsi
Նախկին անվանումներ Երևանի բժշկական ինստիտուտ
Հիմնադրված է 1920
Տիպ բարձրագույն ուսումնական հաստատություն
Ռեկտոր Արմեն Մուրադյան
Ուսանողներ 6000
Դոկտորներ 171
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղագրություն Երևան
Հասցե Հայաստանի Հանրապետություն, 0025, ք.Երևան, Կորյունի 2
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայք ysmu.am

Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) ՀՀ բարձրագույն բժշկական հաստատություններից է։ Հիմնադրվել է 1920 թ.:[1] Տվել է ավելի քան 31 հազար շրջանավարտ։ Անդամակցում է Համալսարանների միջազգային ասոցիացիային[2], Եվրոպայում ատամնաբուժական կրթության, Եվրոպայում բժշկական կրթության ասոցիացիաների անդամ է։[3] Կրում է միջնադարի բժիշկ Մխիթար Հերացու անունը։
Նախքան Հայաստանի Առաջին Հանրապետությունում համալսարանի հիմնումը հայ ուսանողների թիվը մեծ է եղել Անդրկովկասյան մասնավոր համալսարանում, որը տեղակայված էր Թիֆլիսում: 1919 թ. տեղի ունեցած խորհրդակցությամբ քննարկվում է համալսարանը տեղափոխել Երևան: Հանրային խորհրդին ուղղված դիմումի հանրային կրթության նախարարը նշում է.

Aquote1.png Հայաստանում հսկայական է բուժօգնության պահանջարկը... քանի որ եղեռնի, պատերազմի ու ավերածությունների սարսափները վերապրած հայերը ոչ միայն կարիք ունեն խնամակալությանն և բուժման, այլ նրանցից ծնված սերունդը նույնպես կարիք կունենա բուժօգնության: Բժշկական ֆակուլտետի բացումը հետաձգելու հիմք չկա: Aquote2.png

Հայաստանում համալսարանի բացման մասին օրինագիծը նախարարների խորհուրդը հաստատում 1919 թ. մայիսի 16-ին։ Օրինագծի առաջին և երկրորդ կետերում նշվում է.

Aquote1.png Հիմնել Երևանում համալսարան՝ հետևյալ 4 բաժիններով՝ պատմալեզվաբանական, տնտեսաիրավաբանական, բժշկական, ֆիզիկամաթեմատիկական... Համալսարանը բանալ 1919-20 ճեմարանական տարում:[4] Aquote2.png

1921 թվականի հունվարի 24-ին համալսարանը բացվում է Երևանի ուսուցչական սեմինարիայի շենքում։
1919 թ. մայիս և հունիս ամիսներին տեղի է ունենում համալսարանի բացման հետ կապված 3 խորհրդակցություն՝ կրթության մատչելիության, ամբիոնների, բժշկական ֆակուլտետի ծրագրերի և այլնի մասին։ 1920 թ. հունվարի 31-ին համալսարանը ժամանակավորապես բացվում է Ալեքսանդրապոլի առևտրական դպրոցի շենքում։ Հաջորդ ուսումնական տարվանից համալսարանը տեղափոխվում է Երևանի ուսուցչական սեմինարիայի շենք և կոչվում Հայաստանի ժողովրդական համալսարան, իսկ 1922-ից՝ պետական համալսարան։ 1920-ի հոկտեմբերի վերջին նախարարապետ Հ. Օհանջանյանի և հանրային կրթության նախարար Գ. Ղազարյանի ստորագրությամբ ընդունվում է որոշում՝ «Համալսարանում բժշկական ֆակուլտետի մասին բացման մասին» օրենք, սակայն կյանքի չի կոչվում։[5] 1920 թ. Հայաստանի խորհրդայնացումից հետո 1921 թ. նոյեմբերի 3-ին Երևանում բացվում է բժշկական կադրերի պատրաստման դպրոց։ Իսկ 1922 թ. մարտի 15-ին, ուսումնական կանոնավոր գործընթացի ապահովման համար, Երևանի բժշկական դպրոցի բազայի վրա հիմնվում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Առաջին դեկանը բժշիկ Սպանդարատ Կամսարականն էր, իսկ պրոֆեսորադասախոսական կազմը բաղկացած էր 6 հոգուց։
1922-27 թթ.-ին հիմնականում ավարտվում է ամբիոնների կազմավորումը։ 1927-ին բժշկական ֆակուլտետը տալիս է իր առաջին 32 շրջանավարտը։ 1930-ին ՀԽՍՀ կառավարության որոշմամբ՝ պետական համալսարանի ֆակուլտետների հիման վրա ստեղծվում են ինքնուրույն ինստիտուտներ, այդ թվում և՝ պետական բժշկականը։ 1936 թ. ԽՍՀՄ ժողկոմխորհի որոշմամբ ինստիտուտին ատենախոսությունների պաշտպանության իրավունք է տրվում։

Հայրենական պատերազմի սկզբից Երևան են փոխադրվում Կրասնոդարի և Օրջոնիկիձեի բժշկական ինստիտուտները՝ ուսանողներով և պրոֆեսորադասախոսական կազմով։

1947 թ. ստեղծվում է ուսանողական գիտական ընկերությունը։ 1958-ին սկսվում է հրատարակվել «Ապագա բժիշկ» թերթը, որը լույս է տեսնում մինչ օրս։ 1957 թ. սփյուռքահայերի համար ստեղծվում է արտասահմանցի ուսանողների բաժին։ Բժշկական բարձրորակ կադրերի պատրաստման գործում ձեռք բերած հաջողությունների և հիմնադրման 50-ամյակի առթիվ 1980-ին Երևանի բժշկական ինստիտուտը պարգևատրվում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Հայաստանի նախարարների խորհրդի 1989 թ. մայիսի 25-ի որոշմամբ Երևանի բժշկական ինստիտուտը կոչվում է միջնադարի բժշկապետ Մխիթար Հերացու անունով։

1988-ի դեկտեմբերյան երկրաշարժի օրը՝ դեկտեմբերի 7-ին, ինստիտուտում ստեղծվում է օպերատիվ շտաբ։ Ամեն օր աղետի գոտի են մեկնում ուսանողների 200-250-հոգանոց ջոկատներ։ Ինստիտուտում կազմակերպվում է դոնորական կետ[7]։

Անկախությունից ի վեր[
1992-ին ստեղծված ռազմական ամբիոնի հիման վրա 1994-ին համալսարանի հիմնադրվում է ռազմաբժշկական ֆակուլտետը։ 1992-ին համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ կազմավորվում է Ուսանողական խորհրդարանը, որը կարևոր դերակատարություն է ունենում ներբուհական աշխատանքների կազմակերպման գործում։ ՀՀ կառավարությունը 1995-ին ինստիտուտին տալիս է համալսարանի կարգավիճակ։ Նույն թվականին բժշկական համալսարանի ենթակայությանն է հանձնվում հարևանությամբ գտնվող հիվանդանոցային ողջ համալիրը։ 2005-2006 ուսումնական տարում ԵՊԲՀ-ն անցնում է երկաստիճան կրթական համակարգի։ Առողջապահության ազգային ինստիտուտի կրթական բաղադրիչը կառավարության որոշմամբ 2011-ին միավորվում է բժշկական համալսարանի կրթական համակարգին[7]։

2014 թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Կառավարության որոշմամբ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի[8]։
Բժշկական համալսարանում գործում են 98 ամբիոն, 6 ֆակուլտետ և ֆակուլտետի կարգավիճակով՝ օտարերկրացիների ուսուցման դեկանատը, որը հիմնվել է 1957-ին՝ սփյուռքահայերի ընդունելության նպատակով, ապա 1985-ից սկսվել է օտարազգի ուսանողների ուսուցում։ Համալսարանի բաղադրիչն է Երևանի պետական բժշկական քոլեջը, որտեղ կրթությունը կատարվում է 2 տարով՝ քույրական գործ, մանկաբարձություն, դեղագործություն, ատամնատեխնիկական գործ մասնագիտություններով։[9] Քոլեջը ղեկավարվում է տնօրենի կողմից։

Բացարձակ գերազանցություն, գիտական աշխատանքներ ունեցող համալսարանի ուսանողներն ստանում են անվանական կրթաթոշակներ։ Առաջադրման պայմաններից են օտար լեզվի տիրապետումն ու հասարակական ակտիվությունը։ Տրվում են տարբեր հիմնադրամների և Մխիթար Հերացու, Ռուբեն Սևակի, Հակոբ Հովհաննիսյանի, Գրիգոր Արեշյանի, Վահան Արծրունու, Լևոն Հովհաննիսյանի, Ռուբեն Յոլյանի, Բարդուղիմեոս Ֆանարջյանի, Ալբերտ Մայրապետյանի անվան կրթաթոշակներ։
ԵՊԲՀ Ընդհանուր բժշկություն ֆակուլտետը կազմվել է 1999-2000 ուսումնական տարում բուժական, մանկաբուժական և բժշկական կանխարգելման ֆակուլտետները միավորումից։ 1961 թ.-ին Երևանի պետական բժշկական ինստիտուտում հիմնադրվել է ստոմատոլոգիական ֆակուլտետը: 1966-1967 ուստարում ֆակուլտետը տվել է առաջին 47 շրջանավատը։ Ֆակուլտետում սովորում է ավելի քան 800 ուսանող։ Դեղագիտական ֆակուլտետը ստեղծվել է 1972-ին։ Առաջին շրջանավարտները տվել է 1975-ին։ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետն ստեղծվել է ՀՀ կառավարության 1994 թ. մայիսի 19-ի որոշմամբ։ 2011 թ. հիմնադրվել է Հանրային առողջության ֆակուլտետը: Բժիշկների, ստոմատոլոգների և դեղագետների պատրաստումն իրականացնում է 2005 թ. մասնագիտական ուսուցման ֆակուլտետի վրա հիմնված Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետը[10]:
ԵՊԲՀ-ում է ստեղծվել Հայաստանի առաջին ուսանողական կառույցը[11]:

Ուսանողների հասարակական ակտիվը ներկայացված է Ուսանողական խորհրդարանով, որի հիմնադիր նիստը տեղի ունեցավ 1992 թ. մարտի 10-ին՝ 22 ուսանողների և կազմկոմիտեի մասնակցությամբ։

Ուսանողական խորհրդարանը ֆակուլտետների ուսանողական խորհուրդներ, ակումբները, ընկերությունները ղեկավարող մարմինն է։ Ուսանողական գիտական ընկերությունը ստեղծվել է 1947-ին[12], այն ամբիոններում իրագործում է ուսումնական, հետազոտական աշխատանքներ։ Առաջին ուսանողական թերթի հեղինակը Բժշկական համալսարանի ուսանողներն են[11], նրանց կողմից է կազմվում և խմբագրվում «Մեդիկուս» ամսագիրը։ Ուսանողներն անդամակցում են Բժիշկ ուսանողների ասոցիացիաների միջազգային ‎ֆեդերացիային (IFMSA), Ատամնաբույժ ուսանողների միջազգային ասոցիացիային (IADS), Դեղագետ ուսանողների միջազգային ‎‎ֆեդերացիային (IPSF)։ Բժշկական համալսարանի ուսանողներից 1000-ից ավելին արտասահմանցիներ են, նրանք խորհրդարանի ենթակայությամբ ունեն առանձին ուսանողական խորհուրդ։

Բժշկական համալսարանին պատկանում են երկու ուսանողական հանրակացարաններ Նոր Զեյթուն թաղամասում՝ ուսանողական ավանում։
18
Декабрь
0
1150

Комментарии к записи: 0

avatar