• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Երևանի Պետական Կոնսերվատորիա, Գյումրիի մասնաճյուղ

Երևանի Պետական Կոնսերվատորիա, Գյումրիի մասնաճյուղ

Ճիշտ 20 տարի առաջ Գյումրիիում բացվեց Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մասնաճյուղը:

Այս օրերին, երբ Գյումրիում անցկացվում է «Վերածնունդ» երաժշտական միջազգային 9-րդ փառատոնը, Գյումրիի կոնսերվատորիայի հրավերով Գյումրիում են աշխարհի տարբեր երկրների կոնսերվատորիաների ռեկտորներ և պրոռեկտորներ՝ որպես փառատոնի ժյուրիի անդամներ:

«Մոսկվայի կոնսերվատիայից երկու պրոռեկտոր են մասնակցում այս տարի: Գնեսինի ակադեմիայի ռեկտորն է մեզ մոտ ներկա, Աբու Դաբիի կոնսերվատորիայի ռեկտորն է, Վիեննայի կոնսերվատորիայի ռեկտորն է Գյումրիում: Ժյուրիի բոլոր անդամները և՛ Երևանում, և՛ Գյումրիում անցկացնում են վարպետության դասեր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ռեկտոր Կարինե Ավդալյանը: - «Մեր մասնաճյուղը շատ երիտասարդ է, փոքրիկ է դեռ: Բոլոր դեպքերում աշխատում ենք մենք էլ մեծանալ, ներկայանալ աշխարհին»:

Ավդալյանը փոխանցեց, որ այսօր Գյումրիի կոնսերվատորիայում ուշագրավ իրադարձություն է տեղի ունենալու․ - «Ռուսաստանի Դաշնությունը շատ մեծ նվեր արեց մասնաճյուղին․ աշխարհահռչակ դաշնակահար Էմիլ Գիլելսի ընտանիքը նվիրեց կոնսերվատորիային Գրիգորի Պոտոցկու ստեղծած կիսանդրին: Մենք անելու ենք այդ կիսանդրու բացումը կոնսերվատորիայի ֆոյեում»:

Ավդալյանը նշեց, որ 20-ամյա հոբելյանի կապակցությամբ անցկացնելու են մի շարք համերգներ:

Գյումրիի կոնսերվատորիան այժմ 250-ից ավելի ուսանող ունի: Ռեկտորը շեշտեց, որ սկսել են 80 ուսանողով․ - «Մեր թիվն ավելանում է, որովհետև մենք սպասարկում են նաև հյուսիսային տարածաշրջանը, և Ջավախքից, Լեռնային Ղարաբաղից մեր մոտ շատ ու շատ մարդիկ են գալիս սովորելու: Հիմա եկած ռեկտորներն ուզում են առաջարկել շատ հետաքրքիր համագործակցության ծրագրեր՝ մեր ուսանողները գնան էնտեղ, իրենք գան մեր մոտ, համատեղ համերգներ կազմակերպենք, մեր դասախոսները կարողանան էնտեղ վարպետության դասեր անցկացնեն»:

Շուրջ 15 տարի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ռեկտոր, արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանի համոզմամբ, իրենց բուհը արդեն իսկ արվեստի կենտրոն է, իր գործունեությամբ լուրջ դեր է խաղում ոչ միայն իրենց տարածաշրջանում, այլ նաև ամբողջ հանրապետությունում: Իրենց բուհի շրջանավարտներից շատերը ներկայումս ամենատարբեր սիմֆոնիկ, կամերային նվագախմբերի և երգչախմբերի երաժիշտներ են:

Բուհը ոչ միայն կրթական, այլև գիտական գործունեություն է ծավալում: Դասախոսական կազմում ունեն երկու տասնյակից ավելի պրոֆեսորներ և դոցենտներ, որոնք տարվա մեջ մի քանի անգամ իրենց գիտական ուսումնասիրություններն են տպագրում Գյումրիի կոնսերվատորիայի «Արվեստ և ժամանակ․ հայացք Գյումրուց» գիտական հանդեսում:
18
Декабрь
0
11

Комментарии к записи: 0

avatar