• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Երևանի «Սուրբ Թերեզայի անվան» Գթության Քույրերի Բժշկական Ինստիտուտ

Երևանի «Սուրբ Թերեզայի անվան» Գթության Քույրերի Բժշկական Ինստիտուտ

Սուրբ Տերեզայի անվան բժշկական համալսարանը գործում է 1992թ.ից և իր էությամբ առաջինն ու միակն է Հայաստանում: Այս ուսումնական հաստատության հիմնադրմամբ հիմք դրվեց բարձրակարգ բժշկական աշխատողների, կադրերի պատրաստմանը և ձևավորմանը: Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում բժշկական կրթության հիմունքներից բացի ուսանողները ձեռք են բերում հումանիտար գիտելիքներ, գործնական հմտություններ և հոգեբանա-մանկավարժական ունակություններ: Ուսանողներն ակտիվ մասնակցում են սանիտարա-լուսավորչական աշխատանքների կազմակերպմանը և տարբեր հիվանդությունների կանխման կոնկրետ միջոցառումներին: Սուրբ Թերեզայի անվան բժշկական ուսումնական հաստատությունը իր գործունեության վերջին երեք տարիների ընթացքում հասել է զգալի դրական արդյունքների: Համալսարանը հասել է նման հաջողության մեր հանրապետության, ինչպես նաև ԱՊՀ և արտասահմանյան երկրների առաջատար գիտական և դաստիարակչական փորձի ուսումնասիրման և գործնական ներդրման շնորհիվ: Քոլեջում գործում են Մանկաբարձական գործ, Քույրական գործ և Ատամնատեխնիկական գործ բաժինները: Իսկ համալսարանում գործում են Մենեջմենթի, բուժական, դեղագործական, ստոմատոլոգիա, ծրագրավորման ֆակուլտետները:

Հասցե՝ Հայաստան, 0009, Երեւան, Մաշտոցի պող. 54 ա
Ռեկտոր՝ Լ.Համբարձումյան
Հեռ. (374 10) 587418, (374 10) 563370
Էլ. հասցե՝ charity_sisters@hotmail.com
18
Декабрь
0
3769

Комментарии к записи: 0

avatar