• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիա

Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիա

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան ՀՀ միջպետական, շահույթ չհետապնդող հիմնադրամ է, որը բուհական և հետբուհական կրթությունից բացի առաջարկում է նաև եվրոպական չափորոշիչներին համապատասխան մասնագիտական վերապատրաստման և վերաորակավորման դասընթացներ: ԵԿՏԱ-ն պետության մասնակցությամբ բուհ է, ստեղծվել է եվրոպական մի շարք երկրների կրթական հաստատությունների հետ կնքված պայմանագրերի և համաձայնագրերի հիման վրա: Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ Կառավարության 2001 թ. հոկտեմբերի 15–ի N 978 որոշմամբ: ՀՀ կառավարությունը հանդիսանում է ԵԿՏԱ-ի հիմնադիր կողմ:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ԵՏԱ մասնագիտությունների թվում է նաև 090100 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությունը: Այն իր մեջ ընդգրկում է բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով հետևյալ մասնագիտացումները՝

Ծրագրային ճարտարագիտություն,
Տեղեկատվական անվտանգություն,
Տեղեկատվական տեխնոլոգիաների գործարար կառավարում,
Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր:

Այս բոլոր մասնագիտացման բակալավրիատի կրթական ծրագրերով ԲՈՒՀ-ում դասավանդվում են Կրթության Նախարարության կողմից հաստատված ընդհանուր հումանիտար և սոցիալական դասընթացներ, ինչպես նաև ընդհանուր մասնագիտական դասընթացներ՝

մաթեմատիկական անալիզ,
հանրահաշիվ,
հավանականությունների տեսություն և մաթեմ. վիճակագրություն,
գծային հանրահաշիվ,
անալիտիկ երկրաչափություն,
դիսկրետ մաթեմատիկա,
ավտոմատների տեսություն,
ալգորիթմների և ծրագրավորման հիմունքներ,
տեղեկատվական տեխնոլոգիաների հիմունքներ,
տվյալների կառուցվածքներ և ալգորիթմներ,
օպերացիոն համակարգեր,
օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում և այլն:

Դասավանդվում են նաև ծրագրավորման հետևյալ առարկաները՝

ծրագրավորման C++ լեզու,
տվյալների հենքեր և այլն:

Ծրագրային ճարտարագիտություն մասնագիտացման շրջանակներում ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի կրթական ծրագրերով դասավանդվում են նաև ծրագրավորման առարկաներ, որոնք ուսանողներին հնարավորություն կտան ձեռք բերել խորացված գիտելիքներ և հմտություններ ինչպես ընդհանուր, այնպես էլ WEB ծրագրավորման և մոբայլ ծրագրավորման ոլորտում:
Տեղեկատվական անվտանգություն մասնագիտացման ժամանակ բացի ծրագրավորման գիտելիքներից, ուսանողները կխորացնեն իրենց իմացությունը համակարգչային և ծրագրային անվտանգության ոլորտներում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների գործարար կառավարում մասնագիտացման բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով դասավանդվում են մասնագիտացման ընդհանուր դասընթացներ, որոնց շնորհիվ ուսանողները ձեռք կբերեն որոշ գիտելիքներ հաշվապահական, ֆինանսական, կառավարման գործերում և կտիրապետեն այդ ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած կիրառական գործիքներին:

Տեղեկատվական տեխնոլոգիաների գործարար կառավարման մասնագիտացման դասընթացներից են՝

ձեռնարկությունների էլեկտրոնային կառավարման համակարգ,
էլեկտրոնային ձեռնարկություն,
հաշվապահական հաշվառում և ֆինանսներ և այլն:

Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր մասնագիտացման բակալավրիատի և մագիստրատորայի կրթական ծրագրերով ԲՈՒՀ-ում դասավանդվում են նաև հետևյալ մասնագիտացման դասընթացները՝

կիսահաղորդչային սարքեր,
կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների նախագծման ներածություն,
կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների նախագծման ծրագրային միջոցներ,
կապի միջոցների թվային ինտեգրալ սխեմաներ,
միկրոպրոցեսային համակարգեր,
կապի միջոցների անալոգային ինտեգրալ սխեմաներ,
կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների մոդելավորման տեսություն,
թվային ինտեգրալ սխեմաների սինթեզ և օպտիմալացում և այլն:

ԵՏԱ-ում գործում են նաև մագիստրատուրայի կրթական ծրագրով դասընթացներ: Այս դասընթացները պարունակում են նույն մասնագիտացումների համար դասավանդվող առարկաները ավելի խորացված ծրագրերով:
ԵՏԱ –ում վերը թվարկած դասընթացներն անցկացվում են հայերեն և անգլերեն լեզուներով:
18
Декабрь
0
2623

Комментарии к записи: 0

avatar