• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Ֆիզիակական Կուլտուրայի Հայկական Պետական Ինստիտուտ,

Ֆիզիակական Կուլտուրայի Հայկական Պետական Ինստիտուտ,

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ազգային և տարածաշրջանային դերակատարությամբ կրթական և գիտամշակութային ինքնավար հաստատություն է, որի հիմնական առաքելությունը գիտելիքի ստեղծումը, փոխանցումը և տարածումն է` կրթության զարգացման պետական ռազմավարության շրջանակներում: Ելնելով կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներից` բուհը խթանում է իր ուսանողների և դասախոսների մտավոր և անձնային որակների զարգացումը և նպաստում հանրության տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի բարեկեցության բարձրացմանը:
Ինստիտուտն այսօր

3 ֆակուլտետ
14 ամբիոն
209 դասախոս
8 գիտությունների դոկտորներ
30 պրոֆեսորներ
51 գիտությունների թեկնածուներ
37 դոցենտներ
Ուսումնական 2 մասնաշենք
10 մարզադահլիճ, մանեժ, ֆուտբոլի մարզադաշտ
Մանկավարժական և կլինիկական պրակտիկայի բաժին
Մարզական ակումբ
Մասնագիտական հարուստ գրադարան
Միջազգային գիտատեղեկատվական բաժին
Ամբուլատորիա
Պատմության թանգարան
Ինստիտուտում սովորում են 2532 ուսանող:

Ուսումնական գործընթացն ինստիտուտում իրականացվում է` ըստ բարձրագույն կրթության պետական կրթական չափորոշիչների: Համաձայն մշակված նոր ուսումնական պլանի` քառամյա ուսուցումից հետո ավարտում են կրթությունը "բակալավրի" աստիճանով, իսկ "մագիստրոսի" աստիճան են ստանում մեկամյա ուսուցումից հետո:

Ինստիտուտում գործում է ռոտացիայի գործընթաց, այսինքն` ուսանողը, ելնելով մեկ ուսումնական տարվա առաջադիմության արդյունքներից, կարող է անվճար համակարգից տեղափոխվել վճարովի, կամ հակառակը:

Ուսումնական գործընթացի անբաժանելի մասն է մանկավարժական, արտադրական և կլինիկական պրակտիկան, որն իրականացվում է հանրակրթական դպրոցներում, բուժական հաստատություններում և զանգվածային լրատվամիջոցների հիմնարկներում:

Բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու համար ինստիտուտն ունի անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, որն ապահովում է ուսումնական գործընթացը, գիտական հետազոտությունները և մարզական աշխատանքը:

Ուսումնական 2 մասնաշենքերը հագեցված են ժամանակակից ուսումնագիտական կաբինետներով և լաբորատորիաներով: Ինստիտուտի աշխատակիցների և ուսանողների տրամադրության տակ է նաև նիստերի դահլիճը, գիտահետազոտական կենտրոնը, ամբուլատորիան:

Դասախոսներից 4-ն ունեն ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործչի կոչում, 18-ը` ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի, 30-ը` հանրապետության վաստակավոր մարզչի, 44-ը` սպորտի վարպետի կոչում:

Ինստիտուտի բազայի վրա գործում է նաև Ազգային օլիմպիական ակադեմիան, որն օգնում է պահպանել և զարգացնել օլիմպիական ավանդույթները:
18
Декабрь
0
41

Комментарии к записи: 0

avatar