• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Հայաստանի ամերիկյան համալսարան

Հայաստանի ամերիկյան համալսարան

Տեսակ համալսարան
Հիմնադրված է 1991
Տիպ մասնավոր
Նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյան
Ուսանողներ 1826[1]
Դասախոսներ 70
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղագրություն Երևան
Հասցե 40 Marshal Baghramyan Avenue, Yerevan 0019, Armenia
Կայք aua.am

Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ) (անգլ.՝ American University of Armenia, AUA) մասնավոր, անկախ համալսարան է, որը հիմնվել է 1991 թվականին Երևանում։ Համալսարանի ստեղծման շարժառիթներից մեկը դարձավ Սպիտակի երկրաշարժը։ Համալսարանը միակ հայկական ուսումնական հաստատությունն է, որը հիմք է ընդունում արևմտյան ոճի բարձրագույն կրթությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ուսուցման, հետազոտությունների և ծառայության բարձր որակը ապահովելու անհրաժեշտության վրա։

Ներկայումս համալսարանը առաջարկում է մագիստրոսի կոչում հետևյալ ութ մասնագիտություններում՝ բիզնեսի կառավարում, արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում, համակարգչի գիտություն և տեղեկույթի գիտություն, քաղաքական գիտություն, հասարակական առողջապահության, իրավագիտություն (համեմատական ​​իրավաբանական հետազոտություններ) և անգլերեն լեզվի ուսուցում և դասավանդմում որպես օտար լեզու և բակալավրի կոչում հետևյալ երեք մասնագիտություններում՝ բիզնես, անգլերեն և կապ, հաշվարկային գիտություններ։ Առաջարկելով այս ծրագրերի անգլերեն, ՀԱՀ ձգտում է հասանելի դառնալ տարածաշրջանի այլ երկրների բարձր որակավորում ունեցող անձանց համար։

Ուսումնական ծրագիրի Նախապատրաստական փուլում ՀԱՀ-ը իր ուսանողներին է առաջարկում անգլերեն լեզվի և համակարգչային ծրագրեր ուսուցում։ Բացի դրանից, ՀԱՀ-ի ուսանողները կարող են ստանալ միջդիսցիպլինար վկայական Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում։

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Արևմուտքից Հայաստան ժամանեցին մի շարք սեյսմիկ ինժեներներ օգնելու աղետի գոտու վերականգնմանը։ 1989 թվականին Յուրի Սարգսյանը, այն ժամանակվա Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտորը, առաջարկեց Կալիֆորնիայի համալսարան, Բերկլիի քաղաքացիական ճարտարագիտություն բաժնի պրոֆեսոր Արմեն Տեր-Կյուրեղյանին, որ արևմտյան մոդելի տեխնիկական համալսարան պետք է հիմնադրվի Հայաստանում, ինչը մեծապես կխթանի կրթական համակարգի զարգացմանը Հայաստում։

Առաջարկությունը ընդունվեց և որոշվեց ստեղծել ամերիկյան մոդելի մագիստրոսական համալսարան։ Տեր-Կյուրեղյանը և սեյսմիկ ինժեներ, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր էմերիտուս Միհրան Աբգարյանը, ձեռնամուխ եղան նպատակի իրականացմանը։ Մի շարք ամերիկացի և հայ գիտնականներ ընդունեցին համալասարանի ստեղծման գաղափարը։ Տեր Կյուրեղյանը և Աբգարյանը Կալիֆորնիայի համալսարան, ռիվերսայդի Գարի Անդերսոնի կառավարման բարձրագույն դպրոցի նախկին դեկան լուսահոգի Ստեփան Կարամարդյանի հետ ներկայացրեցին համալսարան ստեղծելու նրանց առաջարկը Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

Երկու հզոր հաստատություններ՝ Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) և Կալիֆորնիայի համալսարան (ԿՀ) հետաքրքված էին ՀԱՀ-ի ստեղծման գործընթացով։ Բացի այդ, Հայաստանի հանրապետության կառավարությունը, մասնավորապես բարձրագույն կրթության և գիտության նախարարությունը (հիմա կրթության և գիտության նախարարությունը) առաջարկեց ֆինանսական և նյութատեխնիկական օգնություն համալսարանի համար, չնայած Հայաստանի 1989-1991 թվականների անհանգիստ քաղաքական և տնտեսական պայմանների։ Համալսարանի հիմնադրման ծախսերի զգալի մասը կատարվեց ՀԲԸՄ-ի կողմից։ Երբ Կալիֆորնիայի համալսարանը առաջարկեց իր աջակցությունը համալսարանի հիմնադրման գործում, ԿՀ-ի նախագահ Դավիդ Գարդները ստեղծեց աշխատանքային խումբ Կրթական հարցերով ավագ փոխնախագահ Վիլյամ Ֆրազերի գլխավորությամբ, որպեսզի գնահատվի ԿՀ-ի և ՀԱՀ-ի միջև կապ ստեղծելու հնարավորությունը։ 1990 թվականին, Երբ աշխատանքային խումբը այցելեց Հայաստան Կալիֆորնիայի համալսարանի պատվավոր հյուրերը փակ քվեարկությունում միաձայն քվեարկեցին ՀԱՀ-ը ԿՀ-ի մասնաճյուղ դառնալու օգտին։ Այս գործընթացի հետևանքով, ԿՀ-ն տրամադրում է տեխնիկական աջակցություն և իր փորձն է փոխանցում ՀԱՀ-ին, ինչպես նաև համագործակցում է ՀԱՀ-ի հետ դասախոսական անձնակազմի պատրաստման գործում։ Սեպտեմբերի 21-ի անկախության հռչակագրից հետո ՀԱՀ սկսեց ուսուցումը առաջին 101 ուսանողների հետ։[2]

Նախագահներ

Միհրան Աբգարյան (1991–1997)[3]
Հարություն Արմենյան (1997–2009)[4][5]
Բրյուս Պողոսյան (2009–2014)[6]
Արմեն Տեր-Կյուրեղյան (2015–)[7]
ՀԱՀ-ի Փարամազ Ավետիսյան շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի նոյեմբերի 1-ին Հայաստանի ամերիկյան համալսարանը բացեց իր նոր ժամանակակից շինությունը։ Այս շինությունը հնարավորություն տվեց ՀԱՀ-ին ընդլայնել ուսումնական ծրագրերը և բարելավել ուսանողների ամենօրյա կյանքը։ Շինությունը հագեցված կենտրոնական ջեռուցման և օդափոխանակության համակարգերով, շինության ամբողջ տարածքը ծածկված է անլար ինրենետով։ Շինությունում կիրառված են լուծումներ, որոնք կիրառվում են աշխարհի լավագույն կանաչ շինություններում։

Բարսամ Շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականի հոկտեմբերի 6-ին հայտարարվեց որ Վարտկես Բարսամը և Հասմիգ Բարսամը Նվիրաբերում են 1990 թվականին բացված «Hye Business Suites» հյուրանոցը ՀԱՀ-ին։ Բացման արարողության ժամանակ Վարտկես Բարսամը նշեց, որ հյուրանոցային համալիրը հանձնվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի տնօրինությանը օտարեկրյա ուսանողներին և գիտաշխատողներին ընդունելու համար։ Այնուհետև ՀԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ շենքը վերանվանվոմւ է ՀԱՀ-ի Վարտկես և Հասմիգ Բարսամ շինություն։ USAIDի ֆինանսական օգնոթյան շնորհիվ «Ամերիկյան կրթահամալիրները և հիվանդանոցցները արտասահմանում» ծրագրի շրջանակներում ՀԱՀ-ը 300,000 $-ի ներդրում կատարեց շենքի վերանորոգման և տեխնիկական հագեցման համար։

Փափազյան գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Փափազյան գրադարանը սկսեց իր աշխատանքը 1991 թվականին համալսարանի հիմնադրումից անմիջապես հետո։ Այն անվանվեց Հայաստանի ամերիկյան համալսարանի առատաձեռն բարերար Փափազյան ընտանիքի պատվին։ Վերջին 20 տարիների ընթացքում գրադարանը մեծ զարգացում է ապրել կիրառելով ժամանակակից մեթոդներ կառավարման մեջ և ներդնելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ։

Փափազյան գրադարանը Հայաստանի միակ բաց գրադարանն է։ Գրադարանն ունի 10,000 գրանցված անդամ։
18
Декабрь
0
2028

Комментарии к записи: 0

avatar