• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Սիսիասնի մասնաճյուղ

Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Սիսիասնի մասնաճյուղ

ՀՀ Կառավարության 2004թ. հունիսի 25-ի թիվ 976-Ն որոշմամբ ստեղծվեց Հայաստանի պետական ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղը: Ռազմավարական նշանակություն ունեցավ մասնաճյուղի բացումը հանրապետության այնպիսի հեռավոր շրջանի համար, ինչպիսին Սիսիանն է:
2006 թ-ին մասնաճյուղին տրամադրվեց ուսումնական մասնաշենք:

Մասնաճյուղի կառավարման մարմիններն են գիտամեթոդական և տնօրինության խորհուրդները:

2005-2006 ուստարում կազմակերպվեց առաջին ընդունելությունը յոթ մասնագիտությունների գծով.

ագրոնոմիա
կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա
հողաշինարարություն և հողային կադաստր
ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում
ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ
անասնաբուժական սանիտարական փորձաքննություն
անասնաբուծություն
Ինքնակառավարման մարմինն է ուսանողա-կան խորհուրդը, որը ներկայացնում է ուսանողների շահերը, զբաղվում հասարակա-կան գործունեությամբ, կազմակերպում մշակութային և սպորտային միջոցառումներ:

2012-2013 ուստարվա դրությամբ մասնաճյուղում սովորում է 322 ուսանող տարբեր մարզերից: Մասնաճյուղում գործում է ուսման վարձերի փոխհատուցման (զեղչ) համակարգ:
2007-2008 ուստարում իր գործունեությունն է սկսել մասնաճյուղի հենակետային քոլեջն` առկա ուսուցմամբ, որը բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին հնարավորություն է տալիս ուսումը շարունակել ՀԱԱՀ-ի համապատասխան մասնագիտությունների բարձր կուրսերում:
Մասնաճյուղն ունի մասնագիտական, գեղարվեստական գրականությամբ հագեցած գրադարան: Գրադարանային ֆոնդը պարբերաբար համալրվում է վերջին հրատարակության մասնագիտական գրքերով:

2009թ. մասնաճյուղում ձևավորվել է 4 բաժին.

Հումանիտար և տնտեսագիտական առարկաների բաժին, վարիչ` Կ. Գ. Հունանյան
Մաթեմատիկական և տեխնիկական առարկաների բաժին, վարիչ` Մ. Օ. Խաչատրյան
Ագրոկենսաբանական և տեխնոլոգիական առարկաների բաժին, վարիչ` Ա. Բ. Շողունց
Բնագիտական կենսաբանական առարկաների բաժին, վարիչ` Հ. Թ. Հարությունյան:
Ուսանողներն իրենց նախադիպլոմային արտա-դրական պրակտիկան անցկացնում են պետական և մասնավոր կազմակերպություններում, ինչպես նաև մասնաճյուղի ուսումնափորձնական տնտե-սությունում: Մասնաճյուղում պարբերաբար անցկացվում են դասախոսություններ օնլայն ռեժիմով:
Մասնաճյուղն ունի ուսումնափորձնական տնտեսություն, որտեղ ուսանողներն ու ասիստենտներն անցկացնում են իրենց լաբորատոր, ուսումնական, հետազոտական աշխատանքները:

Մասնաճյուղի տարածքում, «Վորլդ Վիժն» ՄԲԿ Սիսիանի տարածքային զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ, կառուցվել և շահագործման է հանձնվել 100մ2 ջերմոցը, որտեղ իրենց գործնական ու պրակտիկ գիտելիքներն են հարստացնում մասնաճյուղի ուսանողները:

Հետադարձ կապ
ՀՀ, ք. Սիսիան, Շիրվանզադեի 7
Հեռ. (02832) 36-71, ներքին`2-36-71
18
Декабрь
0
10

Комментарии к записи: 0

avatar