• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ)՝ բարձրագույն ուսումնական հաստատություն է Հայաստանում։ Համալսարանի կենտրոնական մասնաճյուղը գտնվում է հանրապետության մայրաքաղաքում՝ Երևանում։

Մինչև 1991 թ. համալսարանը հայտնի էր որպես Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ կամ պարզապես Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտ՝ ԵրՊԻ (հաճախ ոչ-պաշտոնապես անվանվում էր պոլիտեխնիկ), իսկ 1991-2014 թթ. անվանվում էր Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարան։ 2014 թ. նոյեմբերի 13-ին ՀՀ Կառավարության որոշմամբ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի[1]։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան իրավաժառանգորդն է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Կառլ Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի, որը հիմնադրվել է 1933 թ. ունենալով ընդամենը 2 ֆակուլտետ և 107 ուսանող։ Ինստիտուտն աճել է Հայաստանի ինդուստրացման տեմպերին համընթաց և 1980 – 1985 թթ. հասել իր զարգացման գագաթնակետին՝ ունենալով շուրջ 25000 ուսանողներ և 66-ից ավելի մասնագիտություններ, դառնալով Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը և Խորհրդային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը։

Պոլիտեխնիկ, Մասնաշենք` առաջին (5).JPG
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 2014 թ. նոյեմբերի 13-ին վերակազմակերպվեց և վերանվանվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)։ ՀԱՊՀ կենտրոնական կրթահամալիրը գտնվում է Երևանում, իսկ մասնաճյուղային կրթահամալիրները՝ Գյումրիում, Վանաձորում և Կապանում։ ՀԱՊՀ կառավարման մարմիններն են Հոգաբարձուների խորհուրդը, Գիտական խորհուրդը, Ռեկտորատը, Ուսանողական խորհուրդը։

ՀՊՃՀ 9-րդ մասնաշենք
Համալսարանն ունի հենակետային վարժարաններ Երևանում և մարզերի մասնաճյուղերում, որոնց նպատակն է դեռ դպրոցում որոշել և հավաքագրել շնորհաշատ ապագա ճարտարագետների։ Համալսարանն իրականացնում է միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 5 հիմնական կրթական ծրագրեր՝ կրտսեր ճարտարագետի, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի որակավորման աստիճանների շնորհումով։

Բացի ուսումնական ստորաբաժանումներից, Համալսարանում գործում են մի շարք աջակցող ծառայություններ՝ Դասախոսների կատարելագործման կենտրոն, Ընդունելության հարցերի և ուսանողական կարիերայի աջակցման կենտրոն, Քոմփյութերային կենտրոն, Գիտատեխնիկական գրադարան՝ ավելի քան 1 միլիոն միավոր գրականությամբ, տպարան և այլն, ինչպես նաև մշակութային, մարզական, սոցիալական և այլ օբյեկտներ, ուսումնամարզաառողջարարական ճամբարներ։ Համալսարանն ունի համակարգչային լայն ցանց՝ ավելի քան 1200 ժամանակակից համակարգիչներով և տեխնոլոգիական կարողությամբ մի շարք լսարաններ։

Այսօր Համալսարանի հազարավոր շրջանավարտներ միավորվել են «ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում՝ ձգտելով նպաստել իրենց Ալմա Մաթերի համակողմանի զարգացմանը։ Հիմնական կրթական ծրագրերով Համալսարանում այսօր սովորում են ավելի քան 10 հազար ուսանողներ, մագիստրանտներ և ասպիրանտներ։

ՀԱՊՀ օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքում և այլ դեպարտամենտներում հայերեն և անգլերեն լեզուներով ուսում են ստանում ավելի քան 500 արտասահմանցի ուսանողներ։

Համալսարանն իր զարգացած գիտահետազոտական համակարգով իրավամբ համարվում է տեխնիկական գիտությունների առաջատար կենտրոն։ ՀԱՊՀ-ն առաջինն էր Հանրապետությունում, որ ներդրեց բարձրագույն կրթության երկաստիճան, ապա՝ եռաստիճան համակարգերը, իսկ այսօր հաջողությամբ փորձարկում է կրեդիտների կուտակման և փոխանցման Եվրոպական ECTS համակարգը՝ Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ։

Համալսարանն անդամակցում է Եվրոպական համալսարանների ասոցիացիային, ներգրավված է Եվրոպական և միջազգային այլ կրթական և գիտական բազմաթիվ ծրագրերում (TEMPUS, TACIS, USAID, INTAS, NATO, NISCUPP և այլն)։

Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ
Էլեկտրատեխնիկական ֆակուլտետ
Մեքենաշինության ֆակուլտետ
Կիբեռնետիկայի ֆակուլտետ
Էներգետիկական ֆակուլտետ
Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետ
Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ
Մեխանիկամեքենագիտական ֆակուլտետ
Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ
Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետ
Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետ
Հեռակա ուսուցման ֆակուլտետ

ՀԱՊՀ միջազգային համագործակցության քարտեզն այսօր ընդգրկում է՝

ԱՄՆ ԱՄՆ
Կալիֆոռնիայի պետական պոլիտեխնիկական (Պոմոնա) համալսարան
Նյու Ջերսիի տեխնոլոգիական ինստիտուտ
Փերդյուի (Ինդիանա)
Բատոն Րուժի Հարավային (Լուիզիանա)
Գրեմբլինգի պետական (Լուիզիանա)
Նոր Օռլեանի պետական (Լուիզիանա) համալսարաններ
Գերմանիա Գերմանիա
Իլմենաուի տեխնալոգիական համալսարան
Օպտոէլեկտրոնիկայի ինստիտուտ (Ուեսլինգ)
Շտուտգարտի տեխնիկական համալսարան
Դարմշտադի տեխնիկական համալսարան
Իսպանիա Իսպանիա
Բարսելոնի ինքնավար
Ալիկանտեի համալսարաններ
Իտալիա Իտալիա
Հռոմի «Լա Սապիենզա»
«Տոր Վերգատա» համալսարաններ
Թուրինի պոլիտեխնիկական համալսարան
Հունաստան Հունաստան
Սալոնիկի Արիստոտելյան
Աթենքի ազգային տեխնիկական
Պիրեայի տեխնոլոգիական կրթության համալսարաններ
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Արևմտյան Լոնդոնի Բրյունելի
Բելֆաստի թագավորական
Հադերսֆիլդի
Ուոլվերհամփթոնի համալսարաններ
Շվեդիա Շվեդիա
Ստոկհոլմի Թագավորական Տեխնոլոգիական ինստիտուտ
Լունդի համալսարան
Չինաստան Չինաստան
Ջիլինի համալսարան
Շանհայի էլեկտրատեխնիկական համալսարան
Խուաջունի տեխնիկական համալսարաններ
Պորտուգալիա Պորտուգալիա
Լիսաբոնի տեխնիկական համալսարան
Ռուսաստան Ռուսաստան
Մոսկվայի էներգետիկական ինստիտուտ
Բաումանի տեխնիկական
Մոսկվայի կապի և ինֆորմատիկայի տեխնիկական համալսարաններ
Սիրիա Սիրիա
Դամասկոսի համալսարան
Ուկրաինա Ուկրաինա
Ուկրաինական ազգային տեխնիկական համալսարան (Կիև)
Ուկրաինայի թեթև արդյունաբերության պետական ակադեմիա (Կիև)
Ֆինլանդիա Ֆինլանդիա
Օստրոբոսնիայի կենտրոնական պոլիտեխնիկական համալսարան

Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Ուսանողական Խորհուրդը ուսանողության ինքնակառավարման մարմին է, որը կոչված է պաշտպանելու Պոլիտեխնիկական Համալսարանի ուսանողության շահերը, ներկայացնելու ուսանողությանը համալսարանի կառավարման գործընթացում։ ՀՊԱՀ ուսխորհուրդը հիմնադրվել է 1994 թ. հոկտեմբերի 29-ին։
18
Декабрь
0
1106

Комментарии к записи: 0

avatar