• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Հապավում ՀՊՏՀ
Տեսակ համալսարան
Հիմնադրված է 1975
Տիպ հասարակական
Ռեկտոր Կորյուն Աթոյան
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղագրություն Երևան
Հասցե Հայաստան, Երևան, 0025, Նալբանդյան 128
Կայք asue.am/am

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը որպես ինքնուրույն միավոր հիմնադրվել է 1975 թ.-ի օգոստոսի 6-ին և տեղակայվել՝ Աբովյան 52 հասցեում։ ԲՈՒՀ-ի անվանումը սկզբում եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, ապա Երևանի պետական տնտեսագիտական համալսարան։ 2006 թվականին այն վերանվանվեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն։ 1995 թվականից ԲՈՒՀ-ը տեղափոխվեց Նալբանդյան 128 հասցե։ ՀՊՏՀ-ի կազմում կա 5 ֆակուլտետ, որոնցից 4-ը գտնվում են Նալբանդյան 128 հասցեում, իսկ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը գտնվում է Զեյթուն թաղամասում։ ՀՊՏՀ-ի կազմում գործում է 25 ամբիոն։ ՀՊՏՀ-ն մասնաճյուղեր ունի Գյումրիում և Եղեգնաձորում։

ՀՊՏՀ խորհրդի նախագահն է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։

ՀՊՏՀ-ի ֆակուլտետներն են.

Կառավարման ֆակուլտետ
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ
Ֆինանսական ֆակուլտետ
Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ
ՀՊՏՀ-ն Դիլիջանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Բլդան գետի ափին, ունի մարզաառողջարարական ճամբար, որտեղ հուլիս-օգոստոս ամիսներին վճարովի տարբերակով հանգստանում են ուսանողները։

ՀՊՏՀ-ՈՒՄ գործում է էլեկտրոնային գրադարան: ՀՊՏՀ Գրադարանի ֆոնդը ներկայացվում է Koha գրադարանային ծրագրի նոր տարբերակով. էլեկտրոնային գրացուցակով և էլեկտրոնային գրադարանով: Այցելելով էլեկտրոնային գրադարան՝ դուք կարող եք փնտրում կատարել էլեկտրոնային գրացուցակում և կարդալ ՀՊՏՀ տարածքում հասանելի էլեկտրոնային գրքերը: Համացանցում էլեկտրոնային գրադարանը հասանելի է՝ library.asue.am հասցեով:ի դեպ ՀՊՏՀ-ՈՒՄ ՎԱՅ-ՖԱՅԻ ծածկագիրն «asue1975» է:

Եղեգնաձորի մասնաճյուղ
1rightarrow.png Հիմնական հոդված՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ
Մասնաճյուղը հիմնադրվել է 2007 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ։ Առաջին ընդունելությունը կազմակերպվել է 2008 թվականին երեք մասնագիտությունների գծով՝ ֆինանսներ, միջազգային տնտեսական հարաբերություններ և կառավարում։ 2011-2012 ուսումնական տարվա դրությամբ մասնաճյուղում սովորում է շուրջ 100 ուսանող։ Պրոֆեսորադասախոսական անձնակազմի հիմնական մասը ժամանում է մայրաքաղաքից։ Մասնաճյուղի ուսանողների ու անձնակազմի շնորհիվ և տեղական ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ մասնաճյուղում ստեղծվել և գործում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը», որի ակտիվիստներ են հանդիսանում ոչ միայն ուսանողները, այլև Եղեգնաձոր քաղաքի և հարակից համայնքների երիտասարդները։ Մասնաճյուղի համագործակցությունը բավականին մեծ է նաև տեղական ու միջազգային մի շարք կառույցների հետ։ «Կայուն զարգացման հիմնադրամի», գերմանական GIZ-ի և ԱՄՆ դեսպանատան հետ իրականացված մի շարք ծրագրերի արդյունքում մասնաճյուղի տեխնիկական վերազինման մակարդակը բարձրացել է, գործում են տեխնիկական ժամանակակից սարքավորումներով հագեցած լսարաններ։

Գյումրու մասնաճյուղ
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը հիմնադրվել է 1997 թ. մայիսի 30-ին՝ ըստ ՀՀ Կառավարության 131-րդ որոշման։ 2000 թվականին պայմանագիր է կնքվել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հետ՝ ըստ որի հնարավորություն ընձեռվում մասնաճյուղի երկրորդ կուրսի երկու լավագույն ուսանողի ուսումը շարունակելու Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։ 1997-2011 թթ. մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է մի շարք դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ, գիտահետազոտական բաժինը կազմակերպել է 10 հանրապետական գիտական նստաշրջաններ և ուսանողական գիտաժողովներ։ Դասախոսները մասնակցել են երկու տասնյակից ավելի միջազգային գիտաժողովների աշխարհի տարբեր գիտակրթական կենտրոններում։ Մասնաճյուղում իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ՝ «Տարածքային կառավարման ֆինանսական հիմնախնդիրները» և «Պետական սեփականության արդյունավետ կառուցվածքի ձևավորման խնդիրները և դրանց լուծման ուղիները» (վերջինս կատարվում է ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանով) թեմաներով։

Ֆակուլտետներ
Կառավարման ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը ձևավորվել է 1979 թվականին՝ ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի հենքի վրա։ Այն սկզբնապես անվանվել է աշխատանքի տնտեսագիտության և կազմակերպման ֆակուլտետ, իսկ կառավարում անվանումը ստացել է, երբ միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտությունը տեղափոխվել է տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի կազմ։

Կառավարման ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոններն են.

Կառավարման ամբիոն
Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոն
Աշխատանքի տնտեսագիտության ամբիոն
Հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման ամբիոն
Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոն
Օտար լեզուների ամբիոն
Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆակուլտետի մասին Ֆակուլտետը (նախկինում՝ պլանատնտեսագիտական, այնուհետ՝ ընդհանուր տնտեսագիտության) գործում է համալսարանի հիմնադրման օրվանից։

Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոնները՝

Մակրոէկոնոմիկայի ամբիոն
Տնտեսագիտության տեսության ամբիոն
Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն
Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոն
Փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոն
Իրավագիտության և քաղաքագիտության
Ֆինանսական ֆակուլտետ
Համալսարանի ստեղծման առաջին իսկ օրվանից հիմնադրվել է ֆինանսահաշվային ֆակուլտետը, որն այսօր վերակազմավորվել է ֆինանսական ֆակուլտետի։

Ֆակուլտետը գիտաուսումնական սերտ կապերի մեջ է Ֆրանսիայի Լիոն քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի, Փարիզ-12 և Իսպանիայի Սարագոսայի համալսարանների հետ։

Ֆինանսական ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոններն են.

Ֆինանսների ամբիոն
Բանկային գործի և ապահովագրության
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը ՀՊՏՀ ամենահին կառուցվածքային ստորաբաժանումներից է, որը ձևավորվել է 1975 թվականին Երևանի պետական համալսարանում դեռևս 1964 թվականին գործող ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի ֆակուլտետի բազայի վրա։

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոններն են.

Մարքեթինգի ամբիոն
Կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոն
Ապրանքագիտության և տեխնոլոգիայի ամբիոն
Հայոց և ռուսաց լեզուների ամբիոն
Ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոն
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ
Վիճակագրության և ինֆորմացիայի մշակման ֆակուլտետը ստեղծվել է 1975 թվականին՝ ԵրԺՏԻ-ի կազմում։ 1991 թվականին վերանվանվել է Ինժեներատնտեսագիտական ֆակուլտետ, 2004 թվականից՝ Տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ, իսկ 2007 թվականից վերանվանվել է Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ։

Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ընդգրկված ամբիոններն են.

Վիճակագրության ամբիոն
Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոն
Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոն
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը հիմնադրվել է 2011 թվականին։ Առաջիկա տարիներին նախատեսվում է մասնագիտացման նոր ուղղություն՝ տնտեսական վերլուծություն։

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում ընդգրկված ամբիոններն են.

Ֆինանսական հաշվառման ամբիոն
Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոն
Կրթության կազմակերպումը
2004 թվականից բուհը անցում է կատարվել երկաստիճան՝ բակալավրիատ և մագիստրատուրա կրթական համակարգին։ ՈՒսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, առկա մագիստրատուրայում՝ 2, հեռակա բակալավրիատում՝ 5, հեռակա մագիստրատուրայում՝ 2,5 տարի։ 2006-2007 ուստարում բակալավրիատի առաջին կուրսերում ներդրվել է ակադեմիական կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգը, գործում է փոխատեղման կարգ։ Համալսարանում իրականացվում է բակալավրիատի առկա (2005 թվականից նաև հեռակա), 2004 թվականից մագիստրատուրայի առկա (2009 թվականից նաև հեռակա) ուսուցում։ Մագիստրոսական կրթություն է մատուցվում նաև ինդիվիդուալ մասնագիտություններով։ Բակալավրիատի առկա և հեռակա, մագիստրատուրայի առկա ուսուցումն իրականացվում է կրեդիտային համակարգով։ Համալսարանն ունի ասպիրանտուրա՝ առկա և հեռակա ուսուցմամբ։ 2010-2011 ուսումնական տարվանից ասպիրանտական կրթությունը նույնպես կրեդիտային համակարգով է։ Համալսանում գործում է նաև գիտական գրադարանը՝ համալրված հարուստ մասնագիտական գրականությամբ, ինչպես նաև առկա են գիտական և ուսանողական ընթերցասրահները։ Բուհի գիտական կյանքը լուսաբանվում է «Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» հանդեսում (հրատարակվում է 2004 թվականից) և «Տնտեսագետ» ամսագրում (հրատարակվում է 1977 թվականից)։

«Ամբերդ» հետազոտական կենտրոն
2013 թվականին ՀՊՏՀ-ում ստեղծվեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, որը իրականացնում է հետազոտական տարբեր ծրագրեր[1]։

ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական Խորհուրդը կազմավորվել է 1994 թվականին, որպես ՀՊՏՀ ուսանողական ինքնակառավարման մարմին[2]։

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհուրդ
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհուրդը ձևավորվել է 1999 թ.-ի ապրիլի 17-ին և մինչ օրս գործում է համաձայն ընդունված բոլոր սկզբունքների։ 2002 թ. ՀՊՏՀ ԳՄ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է քաղաքային ուսանողական խորհուրդ։

Հայտնի շրջանավարտներ
Լեոնարդ Պետրոսյան - 1974 - 1979 (զոհվել է 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին),
Հրանտ Բագրատյան - 1979-ին ավարտել է ճյուղային էկոնոմիկա ֆակուլտետը,
Տիգրան Սարգսյան - 1978 - 1980 թթ., պլանավորման և տնտեսության ֆակուլտետ,
Հովիկ Աբրահամյան - 1985 - 1990 թթ.
18
Декабрь
0
1511

Комментарии к записи: 0

avatar