• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Հրազդանի Հումանիտար Ինստիտուտ

Հրազդանի Հումանիտար Ինստիտուտ

"Հրազդանի հումանիտար ինստիտուտը" հիմնադրվել է 1996 թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության լիցենզիայով (լիցենզիա N 69, տրված 14 մայիսի, 1996 թ.) և ստացել է պետական գրանցում (պետ. գրանցման վկայական N 026109) երեք մասնագիտությունների գծով.

1. Մանկավարժություն և մեթոդիկա
2. Ֆինանսներ
3. Իրավագիտություն

Ինստիտուտը 2000 թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից վերալիցենզավորվել է (լիցենզիա N 036, տրված 07 նոյեմբերի, 2000 թ.) և ստացել անժամկետ կրթական գործունեության թույլտվություն բարձրագույն մասնագիտական կրթության բնագավառում:

Բուհը 2000 թ. ՀՀ Կառավարության որոշման համաձայն մասնակցել է պետական հավատարմագրման գործընթացին և 2002 թ. բոլոր մասնագիտությունների գծով ստացել է պետական հավատարմագրեր, ըստ որի ինստիտուտի բոլոր մասնագիտությունների շրջանավարտները ստանում են ՀՀ պետական նմուշի դիպլոմ բարձրագույն կրթության վերաբերյալ.

1. Մանկավարժություն և մեթոդիկա - պետ. հավատարմագիր N 047, տրված 06.12.2002 թ.
2. Ֆինանսներ - պետ. հավատարմագիր N 097, տրված 09.04.2004 թ.
3. Իրավագիտություն - պետ. հավատարմագիր N 046, տրված 06.12.2002 թ.

Ինստիտուտը 2008թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության հրամանով ստացել է հետևյալ կրթական գործունեության լիցենզիաներ`
1. Տարրական ընդհանուր կրթության – լիցենզիա N 942, տրված 05.02.2008թ.,
2. Հիմնական ընդհանուր կրթության – լիցենզիա N 943, տրված 05.02.2008թ.,
3. Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության - լիցենզիա N 944, տրված 05.02.2008թ.:

Ինստիտուտը մասնագետներ է պատրաստում երկաստիճան կրթական համակարգով:
• Բակալավրի որակավորմամբ - ուսման տևողությունը` 4 տարի:
• Մագիստրոսի որակավորմամբ - ուսման տևողությունը` 2 տարի:

Ինստիտուտում գործում է նաև հեռակա ուսուցման բաժին բոլոր մասնագիտությունների գծով: Ուսման տևողությունը 5 տարի:

Բուհի կրթական համակարգի առանձնահատկություններից է հանդիսանում տեսական, սեմինար և ուսումնաարտադրական պրակտիկաների խիստ զուգակցումը ուսումնական պրոցեսի ընթացքում, որոնց ինտեգրացումը թույլատրում է արդյունավետորեն ապահովել մասնագետների պատրաստման նպատակային ուսուցումը:

Ինստիտուտի հպարտությունն է հանդիսանում պրոֆեսորադասախոսական անձնակազմը, որը համալրված է բարձր որակավորում և աշխատանքային մեծ փորձ ունեցող համապատասխան մասնագետներով, որոնց 72 տոկոսը ունեն գիտությունների դոկտորի, թեկնածուի գիտական աստիճաններ:

Ինստիտուտը գործում է Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող սեփականաշնորհված 2200 քմ ընդհանուր մակերեսով շենքում: Ուսումնական մասնաշենքում գտնվում են լսարաններ դասախոսների համար, լսարաններ սեմինար և գործնական պարապմունքների համար, այդ թվում` առարկայական առանձին կաբինետներ հայոց լեզվի մեթոդիկայից, ռուսաց լեզվից, անգլերեն լեզվից, ֆրանսերեն լեզվից, կերպարվեստից, միջազգային մարդասիրական իրավունքից, համակարգչային կաբինետ, խորհրդատվական սենյակներ, նիստերի դահլիճ, գրադարան` իր գրապահոցով և ընթերցարանով, սպորտային դահլիճ, վարչական, օժանդակ այլ կառույցներ:
Ինստիտուտը աշխատում է վեցօրյա աշխատանքային գրաֆիկով:

Հասցե` ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս
Ռեկտոր` Հ.Առաքելյան
Հեռ.` (374 223) 2-14-97
Ֆաքս` (374 223) 2-55-18
Էլ. հասցե` hrhumanitar@mail.ru
Կայք` www.hinstitute.am
18
Декабрь
0
8

Комментарии к записи: 0

avatar