• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ (Երևան)

Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ (Երևան)

Հապավում ՄՊՀ մասնաճյուղ Երևանում
Տեսակ կրթօջախ
Հիմնադրված է փետրվարի 20, 2015
Տիպ համալսարան
Ռեկտոր Վիկտոր Սադովնիչի
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղագրություն Հայաստան Հայաստան, Երևան
Հասցե Հայաստանի Հանրապետություն, 0025, ք. Երևան, Այգեստան փողոց 8
Կայք msu.am

Երևան քաղաքում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ (ռուս.՝ Филиал МГУ имени М.В. Ломоносова в городе Ереван) հիմնադրվել է 2015թ. և հանդիսանում է Լոմոնոսովի անվան ՄՊՀ առաձնացված կառուցվածքային միավոր։

Մասնաճյուղի բացման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. փետրվարի 20-ին Մոսկվայում, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի գիտական գրադարանում՝ ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից[1]:

Մասնաճյուղը սկսել է գործունեությունը 2015թ. մարտի 31-ին։

2015թ. հուլիսին իրականացվել է առաջին ընդունելությունը։

2015թ. սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի և Լոմոնոսովի անվան ՄՊՀ ռեկտոր ակադեմիկոս Վ. Սադովնիչիի այցը մասնաճյուղ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
2015-2017թթ. Երևանում Լոմոնոսովի անվան ՄՊՀ մասնաճյուղի տնօրենը եղել է ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ՄՊՀ Հաշվողական տեխնիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետի դոցենտ Ալեքսեյ Անդրեյի Պոլոսինը (Մոսկվա)[2][3]:

2017 թ. փետրվարի 1-ից Լոմոնոսովի անվան ՄՊՀ Երևանի մասնաճյուղի տնօրենն է երկրաբանական գիտությունների թեկնածու, Լոմոնոսովի անվան ՄՊՀ երկրաբանության ֆակուլտետի դոցենտ Ալեքսեյ Նիկոլայի Ռեյմերսը:[4][5]

Ուսուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսուցումը ՄՊՀ Երևանի մասնաճյուղում իրականացվում է ռուսերենով։

Մասնաճյուղում գործում են հետևյալ բաժինները՝

կիրառական մաթեմատիկա
իրավագիտություն
միջազգային հարաբերություններ
լրագրություն
լեզվաբանություն։
տնտեսագիտություն
ՄՊՀ արտասահմանյան մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Երևանի մասնաճյուղը հանդիսանում է Լոմոնոսովի անվան ՄՊՀ Ռուսաստանից դուրս գտնվող թվով 5-րդ մասնաճյուղը։

Արտասահմանյան մասնաճյուղերն են՝

մասնաճյուղ Աստանա քաղաքում (Ղազախստան) - 2000 թվական
մասնաճյուղ Տաշքենդ քաղաքում (Ուզբեկստան) - 2006 թվական
մասնաճյուղ Բաքու քաղաքում (Ադրբեջան) - 2008 թվական
մասնաճյուղ Դուշանբե քաղաքում (Տաջիկստան) - 2009 թվական
մասնաճյուղ Երևան քաղաքում (Հայաստան) - 2015 թվական
18
Декабрь
0
37

Комментарии к записи: 0

avatar