• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Վանաձորի պետական համալսարան

Վանաձորի պետական համալսարան

Տեսակ համալսարան
Հիմնադրված է հուլիսի 9, 1969
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղագրություն Վանաձոր

Արտաքին կապեր
Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը ԽՍՀՄ տարիներին սերտորեն համագործակցել է երկրի բազմաթիվ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների հետ։

2010 թ.-ին եռակողմ պայմանագիր է կնքվել ՎՊՄԻ-ի, ՌԴ Կոստրոմայի պետական համալսարանի և Գերմանիայի Դարմշտադտի կիրառական գիտությունների ավետարանչական համալսարանի հետ։ Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել նաև Գերմանիայի Օսնաբրյուկի կիրառական գիտությունների համալսարանի հետ։ Այս բուհերը պատրաստվում են համատեղ ծրագիր իրականացնել միջմշակութային հաղորդակցության շրջանակներում։

Ֆրանսիայի Պրովանս մարզի Էքս-Մարսելի ակադեմիայի համալսարանական մանկավարժական ինստիտուտի հետ ստեղծված է համաձայնագիր, որը ներառում է ուսանողների, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի փոխանակումներ, տարբեր բնույթի դասընթացների կազմակերպում երկու բուհերում։

Միջազգային կապերի շրջանականերում բուհի աշխատակիցները տարբեր տարիներում գործուղվել են ԱՄՆ (Պիթսբուրգի համալսարան, Պենսիլվանիա, Ֆենիքսի համալսարան, Արիզոնա), Ֆրանսիա (Էքս-Մարսելի ակադեմիայի համալսարանական մանկավարժական ինստիտուտ), Գերմանիա (Ֆրանկֆուրտի համալսարան), Մեծ Բրիտանիա (Լեստերի համալսարան), Չեխիայի Հանրապետություն (Պրահայի Կառլովի համալսարան, Բռնոյի Մասարիկի համալսարան, Բռնոյի Տեխնիկական համալսարան), Հունաստան (Արիստոտելի համալսարան, Սալոնիկ։

Բուհը սերտորեն համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, որոնց շրջանակներում իրականացվում են ուսանողների ու դասախոսների փոխանակումներ, կազմակերպվում են ամառային դասընթացներ, կոնֆերանսներ ու սեմինարներ։ Այդ կազմակերպությունների շարքում են IREX, DAAD, OSI, TACIS, TEMPUS միջազգայնորեն հայտնի կազմակերպություններն ու հիմնադրամները։

2010 թ.-ից բուհը սերտորեն համագործակցում է ֆրանսիական GREF (Groupement des Retraités Educateurs sans Frontières) կազմակերպության հետ, որի շրջանակներում ՎՊՄԻ-ում անցկացվում են Լոռու մարզի ֆրանսերեն լեզվի դասախոսների և ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։ Նույն ծրագրի շրջանակներում կազմակերպվում են նաև դասընթացներ՝ բուհի բակալավրիատում և մագիստրատուրայում ֆրանսերեն լեզուն ուսումնասիրող ուսանողների համար։
18
Декабрь
0
932

Комментарии к записи: 0

avatar