• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


10 հազար եվրո կտրամադրվի ICRA-ի Երեւանի գրասենյակի համար տեխնիկա ձեռք բերելու նպատակով



Իտալիայի Պեսկարա քաղաքում, փետրվարի 20-ին, տեղի է ունեցել Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի տնօրենների խորհրդի հերթական տարեկան նիստը, որը քննարկել է Կենտրոնի 2011թ. աշխատանքների արդյունքները, 2012թ. բյուջեն եւ հետագա զարգացման միտումները: Հայկական աստղագիտական ընկերությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նիստին մասնակցել են այդ կենտրոնի անդամ երկրներ հանդիսացող Իտալիայի, Վատիկանի, Հայաստանի եւ Բրազիլիայի, ինչպես նաեւ ԱՄՆ Սթենֆորդի եւ Արիզոնայի համալսարանների ներկայացուցիչները: Հայաստանից նիստին մասնակցում էր ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

Հայկական կողմի համար կարեւոր էր այն, որ առաջին անգամ ICRA-ի տարեկան բյուջեում նախատեսվեց 10 հազար եվրո տրամադրել ICRA-ի Երեւանի գրասենյակի համար տեխնիկա ձեռք բերելու նպատակով: Ընդգծվել է, որ Հայաստանը, լինելով բարձր զարգացած գիտության երկիր, նաեւ հանդիսանում է եվրոպական ու քրիստոնեական մշակույթների կրողը մեր տարածաշրջանում: Բացի այդ, Հայաստանի մասնաճյուղը ռազմավարական նշանակություն ունի. Հայաստանը դիտարկվում է որպես ICRA-ի տարածաշրջանային կենտրոն` Մերձավոր Արեւելքի եւ Միջին Ասիայի երկրների հետ կապելու համար:

Իտալիայում Հայաստանի դեսպանատան խորհրդական Բորիս Սահակյանի առաջարկով անցյալ դեկտեմբերին Հայաստանի նախագահի այցելության ժամանակ Հռոմին նվիրած 13-րդ դարի հայկական խաչքարն են այցելել ICRA-ի գլխավոր տնօրեն Ռեմո Ռուֆինին, խորհրդի երկու ամերիկացի անդամները, Բրազիլիայի ԱԳՆ ներկայացուցիչն ու Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am


18
Декабрь
0
1120

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar