• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


2014թ.-ից նոր սառցե շրջան կսկսվի. ռուս գիտնականներ



Աշխարհի վերջի քիչ թե շատ հավանական սցենարը ոչ թե գլոբալ տաքացումն է, այլ ընդհակառակը` էքստրեմալ ցրտերը, որոնք սպասվում են 2014 թվականին: Ինչպես գրում է Meteoweb-ը` վկայակոչելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պուլկովոի աստղադիտարանի տիեզերական հետազոտությունների բաժնի պետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Հաբիբուլո Աբդուսամատովին, երկու տարուց Երկիր մոլորակը կսկսի կտրուկ ցրտել:

Նոր սառցե դարաշրջանը կտևի երկու դարից ոչ պակաս: Աբդուսամատովը վստահ է, որ նոր գլոբալ սառցակալման գագաթնակետը կլինի 2055 թվականին:

Հետաքրքրական է, որ գլոբալ տաքացման թեորեմի կողմնակիցները գտնում են, որ 2012թ.-ին մեր մոլորակը, ընդհակառակը, «կեռա, ինչպես կրակի վրա այրվող կաթսան»:

Գիտնականի խոսքով` Երկիրը 1990-ականներից սկսել է զովանալ: Նախորդ հարյուրամյակներին մոլորակը ներծծել է բավականին արևային ջերմություն, և այժմ դանդաղ սառչում է:

Կանխատեսվող ցրտերը կլինեն արդեն հինգերորդ «փոքր սառցե շրջանը» վերջին 9 հարյուրակում: Նմանատիպ կլիմայական երևույթներ են գրանցվել նաև 8-րդ, 15-րդ, 17-րդ և 19-րդ դարերում:

Աբդուսամատովը նախազգուշացնում է, որ եթե սառցե շրջանն անվանվում է «փոքր», դեռ չի նշանակում, որ այն աննկատ կանցնի: Որպես կանոն` ցրտերի յուրաքանչյուր շրջան ուղեկցվում է համաճարակներով, սովով, և, որպես հետևանք, ազգերի զանգվածային գաղթով:

Tert.am


18
Декабрь
0
1046

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar