• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


2019 թվականին CO2-ի արտանետումների աճն զգալիորեն դանդաղել է. գիտնականներ

Կլիմայագետների միջազգային խումբը պարզել է, որ այս տարի CO2-ի մարդածին արտանետումների քանակն աճել է հարաբերականորեն ոչ մեծ չափով՝ ածխի համաշխարհային սպառման մակարդակի խիստ նվազեցման եւ հանածո վառելիքի ավելի արդյունավետ աղբյուրների անցնելու պատճառով: Նրանց եզրակացություններն ու կանխատեսումները հրապարակված են Nature Climate Change հանդեսում։ «Հանածո վառելիքի այրման հետ կապված CO2-ի արտանետումների մակարդակը 2019 թվականին աճում է 0,6 տոկոսով, ինչն ավելի քիչ է, քան անցյալ եւ նախանցյալ տարիներին, երբ դրանք ավելացել են 2,1 եւ 1,5 տոկոսով: Դա, առաջին հերթին, կապված է ԱՄՆ-ում եւ Եվրամիության երկրներում ածխի սպառման կտրուկ կրճատման, ինչպես նաեւ Հնդկաստանի եւ Չինաստանի տնտեսական աճի դանդաղման հետ»,- գրում են գիտնականները: Էքսետերի համալսարանից (Մեծ Բրիտանիա) կլիմայագետ Պիեռ Ֆրիդլինգշթայնը եւ նրա գործընկերները պատրաստել են այն բանի առաջին նախնական գնահատումները, թե ընթացիկ տարում որքան շատ ածխաթթվական գազ են արտանետել բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները, ավտոմոբիլները, անտառային հրդեհները եւ մարդկային քաղաքակրթության մյուս «արգասիքները»: Նրանց չափումներն ու հաշվարկները ցույց են տալիս, որ համաշխարհային հանրակցությանն առայժմ չի հաջողվել նվազեցնել արտանետումները, հաջողվել է սոսկ փոքր-ինչ նվազեցնել դրանց աճի տեմպերը: Ամբողջությամբ վերցված՝ դրանց ծավալը կազմել է շուրջ 36,8 միլիարդ տոննա ածխաթթվական գազ, ինչը 0,6 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի, եւ 4 տոկոսով ավելի, քան Փարիզի համաձայնագրի ստորագրման պահին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18
Декабрь
0
568

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar