• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


5 կրթահամալիրների ուսումնական ռոբոտներ են հանձնվել

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրթական 5 հաստատության հանձնեցին ուսումնական ռոբոտներ` խմբակներում դասավանդում կազմակերպելու համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, տեղեկացնում է, որ ռոբոտատեխնիկայի դպրոցական խմբակներին /ԱրմՌոբոտիքս խմբակ/ նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը կրթական 5 հաստատության հանձնեցին ուսումնական ռոբոտներ` խմբակներում դասավանդում կազմակերպելու համար: Այդ ուսումնական հաստատություններն են Քվանտ և Պոլիտեխնիկի հենակետային վարժարանները, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, թիվ 131 և Այբ ավագ դպրոցները:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը համագործակցում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության հետ` երկրում ռոբոտաշինության զարգացումը խրախուսելու նպատակով: Այդ զարգացումն ապահովելու կարևոր նախապայման է փոքր տարիքից ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը: Լինելով կորպորատիվ պատասխանատու քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է տեխնոլոգիայի` ներառյալ ռոբոտիքսի ոլորտի զարգացմանը, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանում հարակից ոլորտների վրա, ինչպես նաև միջազգային շուկաներում մեր երկրի համար մրցունակության ապահովմանը: Մենք այնտեղ ենք, որտեղ կա զարգացման ներուժ, և որտեղ մենք կարող ենք քաջալերել երիտասարդների ստեղծագործ միտքը», - նշել է Ռալֆ Յիրիկյանը:

«Անցած տարի հետաքրքիր փաստ արձանագրվեց Հայաստանի ռոբոտների բաց առաջնության`ԱրմՌոբոտիքսի շրջանակներում, ինչը, ենթադրում ենք, կուրախացնի հասարակությանը: Դպրոցականները սկսել են ակտիվորեն զբաղվել ռոբոտաշինությամբ, ինչն արդեն տալիս է իր պտուղները: Այժմ ԱրմՌոբոտիքսի յուրաքանչյուր մրցույթի մասնակցում է դպրոցականներից կազմված թիմ և արձանագրում հաջողություններ: Նման փոփոխությունը պայմանավորված է դպրոցներում ռոբոտաշինության խմբակների ձևավորմամբ»,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Խմբակների ստեղծման գաղափարը Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության մոտ առաջացել է դեռևս 2009 թվականից` ռոբոտների մրցույթներից հետո: Կազմակերպությունն արձանագրել էր ծնողների հետաքրքասիրությունը` դպրոցականներին համապատասխան կրթությամբ ապահովելու համար հաստատություն գտնելու հարցում:

Tert.am

18
Декабрь
0
1071

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar