• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


ABB-ն ներկայացրել է աշխարհում առաջին արտադրական համալիրը, որը CO2 չի արտազատում

Էլեկտրատեխնիկական սարքավորումների ABB Ltd շվեդա-շվեյցարական արտադրողը բացել է աշխարհում առաջին արտադրական համալիրը, որն ածխաթթվային գազ չի արտանետում մթնոլորտ եւ ինքնուրույն ապահովում է էլեկտրականության իր պահանջմունքը: Այդ մասին հաղորդվում է նրա մամուլի տեղեկագրում: Դրա համար ABB-ն արեւային մարտկոցների համակարգ է տեղակայել Լուդենշայդ գերմանական քաղաքում գտնվող իր Busch-Jaeger դուստր ընկերության ֆաբրիկայում, որտեղ արտադրվում է սարքավորումների ընդարձակ տեսականի, ներառյալ վարդակներ եւ անջատիչներ: 3,5 հազար քառակուսի մետր տարածքով համակարգը, որը տեղակայված է ձեռնարկության տարածքի ավտոկայանատեղիների վրա, մեկ տարում առեւային էներգիայից ստանալու է շուրջ 1100 մեգավատ-ժամ էլեկտրականություն, ինչը համարժեք է մոտավորապես 3,36 հազար տնային տնտեսություննների ամենամյա սպառմանը եւ 14 տոկոսով գերազանցում է ձեռնարկության պահանջմունքը, ասված է ABB-ի մամուլի տեղեկագրում: Արեւային օրերին արտադրվող էներգիայի ծավալը կբավարարի ֆաբրիկայի ամբողջ պահանջարկը: Ընդ որում՝ ավելցուկային էներգիան կստացվի պետական էներգահամակարգում: Պիկային ժամանակահատվածներում էներգիայի պահանջարկը բավարարելու նպատակով ABB-ն MVV Energie AG-ի հետ պարտավորագիր էկնքել էկոլոգիապես մաքուր լրացուցիչ Էներգիայի մատակարարման վերաբերյալ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
18
Декабрь
0
500

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar