• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ամերիկացիները ինքնանշանառվող փամփուշտ են հայտնագործել

Ամերիկացիները դրոտիկատիպ, ինքնանշանառվող փամփուշտ են հայտնագործել փոքր տրամաչափի հարթափող հրազենի համար: Sandia National Laboratories-ում ստեղծված փամփուշտը ունակ է լազերով նշանառվող թիրախը խոցել 2 կմ հեռավորության վրա:

Գյուտարարների խոսքով, փամփուշտը ստեղծվել է բացառապես մատչելի բաղադրիչներից, ինչը նշանակում է, որ սերիական արտադրությունը կարող է արագ սկսվել:

Ենթադրաբար նոր փամփուշտը պիտանի կլինի զինվորականների, ոստիկանների եւ պարզապես կրակել սիրողների համար: Փամփուշտը 10 սմ երկարությամբ զինամթերք է` քթամասում օպտիկական սենսորով: Այդ սենսորն էլ գտնում է լազերի նախանշած թիրախը եւ խոցում: Պլաստիկե գնդակը կայունացուցիչ ունի: Հատուկ վառոդը կարող է փամփուշտը համապատասխանեցնել բանակային հրազենի համար:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1118

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar