• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


ԱՄՆ-ի բանակը հակատանկային նոր հրթիռներ է փորձարկում



ԱՄՆ-ի բանակը սկսել է հակատանկային նոր Griffin B հրթիռի փորձարկումը: Griffin B-ն պետք է փոխարինի ավելի ծանր և թանկարժեք Javelin-ին` հաղորդում է Strategy Page պարբերականը:

Փորձարկման արդյունքներից ելնելով որոշում կկայացվի Griffin A ավիացիոն հրթիռի հիմքի վրա ստեղծված Griffin B-ն ցամաքային զորքերի սպառազինության տակ առնելու վերաբերյալ:

Griffin B հրթիռի քաշը 20,5 կգ է: Հրթիռիը համալրվում է կամ բեկորա-ֆուգասային կամ կումուլիատիվ` 5,9 կգ քաշով մարտագլխիկով:

Մեկնարկից հետո բացվում են Griffin B-ի փոքր թևերը, ինչը հնարավորություն է տալիս 5,6 կմ հեռավորության վրա թիրախներ խոցել: Հրթիռի ուղղորդումը հնարավոր է ինչպես լազերային ճառագայթով, այնպես էլ GPS կամ այլ տեղորոշման համակարգերով:

Նոր հակատանկային համակարգը 6 հրթիռներ ներառող արձակման կայան ունի, որը և մեկական և համազարկային կրակի հնարավորություն է տալիս:

Համեմատության համար նշենք, որ ներկայում կիրառվող Javelin-ը 22,3 կգ քաշ ունի, մարտագլխիկը 8,2 կգ: Թիրախներ խոցելու հեռավորությունը 2,5 կմ է:
 

Tert.am


18
Декабрь
0
1016

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar