• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

ԱՄՆ-ում կստեղծեն աշխարհում ամենահզոր Frontier գերհամակարգիչը

AMD եւ Cray ընկերությունները Միացյալ Նահանգների իշխանությունների հետ համագործակցությամբ մինչեւ 2021-2022 թվականը կմշակեն գերհամակարգիչ, որն, ինչպես սպասվում է, կդառնա ամենահզորն ինչպես ԱՄՆ-ի տարածքում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ռիք Փերրին CNBC հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի AMD մշակող ընկերությունը Cray-ի հետ մեկտեղ, որը մանագիտացած է գերհամակարգիչների ստեղծման բնագավառում, հավակնոտ նպատակ են դրել ստեղծելու մեքենա, որի աշխատանքային անվանումն է Frontier: Փերրին ընդգծում է, որ նոր գերհամակարգչի մոտավոր հզորությունը կկազմի 1,5 էքսաֆլոպս: Դա նշանակում է, որ այն մեկ վայրկյանում այն կկարողանա մշակել մեկուկես քվինտիլիոն (1 500 000 000 000 000 000) հաշվողական գործողություն: Փերրին ճշտել է, որ նոր գերհամակարգիչը կգործի Թենեսիի նահանգի Համալսարանին կից Օք Ռիջ ազգային լաբորատորիայի հիմքի վրա: «Frontier-ի ռեկորդային հզորությունը մեր երկրին հնարավորություն կընձեռի առաջատար դիրքեր գրավել համաշխարհային գիտության բնագավառում, որն ապահովում է ամերիկացիների եւ ամբողջ աշխարհի կյանքն ու տնտեսական բարգավաճումը»,- ասել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության ղեկավարը: Ավելի վաղ տեղեկացվել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն՝ Intel ընկերության հետ համատեղ պլանավորում են ձեռնամուխ լինել մեկ այլ գերհամակարգչի՝ Aurora-ի ստեղծմանը, որը կգործի Չիկագոյի (Իլինոյսի նահանգ) Արգոնի ազգային լաբորատորիայում: Դրա արտադրողականությունը կկազմի մեկ էքսաֆլոպս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18
Декабрь
0
25

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar